Հավասարությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, տարիքից, առողջական վիճակից, ֆինանսական հնարավորություններից և այլ առանձնահատկություններից։
Սոցիալական հավասարությունը նշանակում է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ իր ֆիզիկական կամ սոցիալական վիճակից, պետք է ունենա ինքնիրացման հավասար հնարավորություն։ Սա վերաբերում է թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին, թե՛ հատուկ կարիքներ ունեցող անձանց։
Իրավական հավասարությունը ապահովում է, որ բոլորը օրենքի առջև ունենան նույն իրավունքներն ու պարտականությունները՝ առանց խտրականության։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ քաղաքացիները հավասար են օրենքի առջև, ինչը նշանակում է, որ բոլորն ունեն նույն իրավական պաշտպանությունը՝ անկախ իրենց առանձնահատկություններից։
Հավասարության գաղափարը տարածվում է նաև աշխատանքի ոլորտում, որտեղ մասնագիտական և աշխատանքային առաջընթացը պետք է հիմնված լինի կարողությունների և որակավորման վրա, այլ ոչ թե որևէ այլ հատկանիշի։
Հավասարությունըհասանելի է, եթե հասարակությունը ակտիվորեն ձգտում է դրան։ Դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու ուշադրությունը, ինչը կօգնի ձևավորել արդար և հավասար հնարավորություններով հասարակություն։
Մենք կատարել ենք փորձ, որի ընթացքում տեսանք երկաթի և ծծմբի փոխազդեցությունը։ Նախ պատրաստեցինք երկաթի և ծծմբի փոշիների խառնուրդ, որը միատարր դարձնելու համար խառնեցինք ապակյա ձողիկով։ Հետո խառնուրդը լցրեցինք հատուկ տարայի մեջ և տեղադրեցինք մետաղյա շտատիվի վրա փակ տարածքում։ Սպիրտայրոցով տաքացնելիս նկատեցինք կապույտ բոց և յուրահատուկ հոտ, ինչը վկայում է, որ քիմիական ռեակցիան տեղի է ունեցել։