Posted in Քիմիա 8, Դասեր

Քիմիա տնային

Տնային.

Սովորել . Նյութի մոլային ծավալ( էջ 110-112)

  • 1.Որքան է 0,1 մոլ քանակով հելիումի ատոմների թիվը:
  • n=0.1
  • N=0.1•6.02•10-²³=0,602•10-²³
  • 2.Որքան է 2,03* 10  23 թվով արծաթի մոլեկուլների քանակը (մոլ):
  • N=2.03•10²³
  • n=2.03•10²³/6.02•10-²³=2.03/6.02=0.337

3. Հաշվել  N2O5 ում տարրերի զանգվածների բաժինները:

Mr(N2O5)=2Ar(N)+5Ar(O)=28+80=108

w(N2)=2•14/108•100=25.92

w(O5)=5•16/108•100=74.07

Հիշի՛ր

Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան միատեսակ կառուցվածքային մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն և այլն), որքան ատոմներ պարունակվում են ածխածնի C իզոտոպի 12 գ նմուշում:

Նյութի քանակը նշանակում են ո տառով:

Նյութի քանակը (n) հավասար է նյութի կառուցվածքային մասնիկների թվի (N) և Ավոգադրոյի թվի (N) հարաբերությանը.

n=N/NA

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Չարենցի տուն թանգարան

Երեկ մենք այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Երբ մենք հասանք թանգարան, մեզ բաժանեցին երկու խմբի, քանի որ մենք շատ էինք, ավելի կոնկրետ՝ քսանհինգ հոգի էինք։ Սկզբից մեր խմբին ցույց տվեցին և պատմեցին Չարենցի վերջին տարիների մասին։ Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ Չարենցի մասին, ցույց տվեցին Չարենցի բնակարանը և այլն։ 

Մեզ պատմեցին, որ Չարենցը ապրել է այդ բնակարանում ընդամենը երկու տարի, որից հետո նրան ձերբակալեցին և տարան բանտ։ Նաև մեզ ցույց տվեցին, թե ինչպես է Չարենցը աշխատել իր աշխատասենյակում (հոլոգրամա)։ Մեզ պատմեցին, որ Չարենցը ունեցել է երկու կին, բայց իրականում եղել է կնամոլ։ Ունեցել է երկու երեխա։ Իր առաջին կնոջը նվիրել է շատ բանաստեղծություններ։ 

Հետո մեզ նկարեցին, և մենք գնացինք դպրոց։ Ընդհանուր առմամբ, ինձ շատ դուր եկավ այդ տուն-թանգարանը։

Posted in Առողջագիտություն

Առողջագիտության հաշվետվություն

Երկու ամիս շարունակ մենք տեխնոլոգիայի ժամին արել ենք առողջագիտություն։ Մենք պատրաստել ենք օճա՛ռ Ջոն ստուգատեսի համար, խոսել ենք առողջ սննդի շուրջ, առաջարկել ենք տարբեր ուտեստներ դպրոցի ճաշացանկի վերաբերյալ, չափել ենք մեր բո՛յը ու քա՛շը և այլն։

Իմ առաջարկները դպրոցի ճաշացանկի վերաբերյալ։

Օճառ

Նորմալ քաշ

Առողջ սնունդ

Posted in Գրականություն 8

Կարսում ենք Չարենց. փաստեր իր մասին

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը,  բլոգում ներկայացնել հետաքրքիր փաստերը

https://youtu.be/KK02tHHZWik?si=eN3W_yQ8D0IuCo4a

•Հայրը գումար էր տվել Չարենցին նոր կոշիկ գնեու համար,նա կոշիկի փոխարեն գիրգ է գնում և երբ հայրը իմանում է,բարկանում է նրա վրա,Չարենցը ասում է՝ ՙՙԼավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քանց խելքից՚՚

•Չարենցը ուսուցչություն է արել,հեռավոր գյուղերից մեկում իր կամքով,որտեղ երեխաները միայն ռուսերեն և թուրքերեն էին խոսում:

•1920-26թթ-եղել է Բոլշևկիյան կուսակցության անդամ , համարվելով կարմիր բանաստեղծ:

•Գյուղում աշխատելու ընդացքում Կարինե Քոթանճյանից ստնում է մի նամակ,որտեղ գրված էր ,որ Նիկոլ Աղբալյանը նկատել է իր գործերը և կանչում է Երևան:

•Երբ կինը մեկնում  է Պետերբուրգ ուսումը շարունակելու և բուժվելու նպատակով,Չարենցը սիրահարվում է Մարիաննային և բազում անգամ մերժվելուց հետո, սպանության փորձ է կատարում,արժանանալով 3 տարվա ազատազրկման:

•Կնոջ մահից հետո՝ Եղիշեն հոգեկան խանգարումներ է ձեռք բերում:

•Մորֆիից կաղվածություն ձեռք բերեց ,վիրահատությունից հետո , որպես հանգստացնող ներարկվող մորֆին նստանալիս:

•1931 թ. ամուսնացել է երկրորդ անգամ Իզաբելայի հետ և ունեցել երկու դուստր:

•Երկրորդ անգամ ձեռբակալվել է 1937թթ.

•Բանտից նամակ գրելու նպատակով,Չարենցը իր վերնաշապիկի վրա գրում է ՙՙԻզաբելա,լավ նայիր երեխաներին,փրկիր ձեռագրերս  ու վստահիր միայն Ռեգինային՚՚ և կինը փոխանցում է ձեռագրերը Ռեգինային,ով էլ փրկում է դրանք:

Posted in Հանրահաշիվ 8

Թվաբանական քառակուսի արմատ

1)Գտե՛ք թիվ, որի քառակուսին հավասար է՝

ա)4=2²

բ)100=10²

գ)-6≠

դ)81=9²

ե)-0,25≠

զ)0=0

է)0,09=0.3

ը)1,21=1.1

2)Հաշվե՛ք․

ա)2 + √1=2+13

բ)15 — √36=15-6=9

գ)√9 + √4=3+2=5

դ)√16 + √25=4+5=9

ե)√49 — √1=7-1=6

զ)√81 — √49=9-7=2

է)√100 — √36=10-6=4

ը)√144 — √121=12-11=1

թ)√0,36 + √0,49=0.6+0.7=1.3

3)Հաշվե՛ք․

ա)2 • √81=2•9=18

բ)1/3 • √100=1/3•10=10/3

գ)√4 • √0,25=2•0.5=1

դ)√0,16 • √9=0.4•3=1.3

ե)√0,27 : √3=0.3

զ)√49 : √0,01=7:0.1=70

է)√1/9 • √81=1/3

ը)√0,36 : √1/36=0.6:1/6=3.6

թ)√1,69 : √0,0625=1.3:0.25=5.2

4)Հաշվե՛ք․

ա)(√2)² =2

բ)(√3)²=3

գ)(√13)² =13

դ)(√17)² =17

5)Հաշվե՛ք․

ա)

7/9

բ)

8/10

գ)

√16/9=4/3

դ)

√9/4=3/2

ե)

13/29

6)Համեմատե՛ք թվերը․

ա)√100 > √81

բ)√100 < √121

գ)√4 < 3

դ)1/5 < √0,25

ե)2 > √1/16

զ)9/5  > √4/49

է)√0,09 < √4/25

ը)√1/4 > 1/4

Posted in Առողջագիտություն

Իմ առաջարկները դպրոցի ճաշացանկի վերաբերյալ։

Իմ առաջարկները դպրոցի ճաշացանկի վերաբերյալ։

Երկուշաբթի

Մսով մակարոն, վարունգով աղցան, հաց և բուլկի։

Երեքշաբթի

Բորշչ, գազարով աղցան, հաց և պանիր, թթու և բիսկվիթ։

Չորեքշաբթի

Պյուրե, բազուկով աղցան, հաց և պեչենի։

Հինգշաբթի

Բրնձով և ոսպով փլավ, հավի կրծքամսքվ աղցան (մանրացրած հավ, աղ, սմետան) հաց ու պանիր և բիսկվիթ։

Ուրբաթ

Սպաս, գազարով աղցան, հաց, թթու վարունգ և պեչենի։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող-բացականչական:
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ-հարցական:
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել-հրամայական: 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք-պատմողական: 

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ-ժխտական:
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում-հաստատական: 

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

–Դու ինձնից ի՞նչ ես պահանջում,- հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

–Ո՞վ է ինձ սպասում:

–Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

–Լի՛լիթ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր ինձ այդպես մի գթա:

–Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

–Խաղա՛ղ անցիր, մի սպասիր :

 

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

–Ա՜խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

Ավաղ ոչինչ չի փոխվել: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Posted in Հասարակություն 8

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը հասարակության կառավարումն է, որն իրականացվում է օրենքներով կամ հարկադրանքի միջոցով։ Այն ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներում, երբ առաջացան տոհմերի առաջնորդները։ Պետական կառավարման ընթացքում իշխանությունը հաճախ ուղեկցվել է պարտադրանքով, սահմանափակելով մարդու իրավունքներն ու ազատությունները։ 

Ժողովրդավար երկրներում իշխանությունն իրականացվում է օրենքների հիման վրա, ապահովելով քաղաքացիների իրավունքները, մինչդեռ պատմության ընթացքում այն հաճախ կիրառվել է բռնությամբ՝ վախ սերմանելու նպատակով։ Եթե նախկինում բռնատիրությունը տարածված էր նաև Եվրոպայում, ապա այժմ այն հիմնականում պահպանվում է որոշ երկրներում, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում։ 

Ժամանակակից հասարակությունում իշխանությունը պետք է հիմնվի ժողովրդավար սկզբունքների վրա՝ ապահովելով օրենքի գերակայությունը, այլ ոչ թե գործի բռնության միջոցով։