Posted in Դասեր

Մաթեմատիկա

Վերականգնի՛ր հավասարությունը
55 + 5 + 5 =65
55 – 5 – 5 =45
45 + 5 + 5 =55
45 – 5 – 5 =35

Վերականգնի՛ր հավասարությունը
112 – 93 = 9
104 -24 = 80
170 – 150 = 20
120- 113 = 6
169-162 = 7
940 – 920 = 20
47 – 4 = 43
48 – 7 = 41

150 դրամանոց պաղպաղակ գնելուց հետո Աննայի մոտ մնաց 1150 դրամ։ Որքա՞ն դրամ ուներ նա նախքան պաղպաղակ գնելը։
1150+150=1300 պատ. 1300 դրամ
5 կգ խաղող վաճառելուց հետո արկղում մնաց 23 կգ։ Որքա՞ն խաղող կար արկղում։
23+5=28 պատ.28 կգ

Posted in Դասեր

Իմ ամենօրյա պլանը

Առավոտյան ես արթնանում եմ ժամը 10.00ին: Հետո գնում եմ լվացվում եմ, լվանում ատամներս: հետո նախաճաշում եմ ու մի քիչ խաղում եղբորս հետ: Օրվա ընթացքում ունենում եմ տեսազանգեր ուսուցիչներից հետ: Սկսում ենք մեր դասերը, որոնք անցնում են շատ հետաքրքիր: Այդ ընթացքում ես տեսնում եմ իմ դասընկերներին: Մի փոքր հանգստանալուց հետո գնում եմ բակ: Հետո կատարում եմ դասերս: Երեկոյան երբ հայրիկիս գալիս է տուն ես և իմ եղբայրը խաղում ենք հայրիկիս հետ: Հետո գնում եմ քնելու:

Posted in Դասեր

Մաթեմատիկա

 

  • Հաշվի՛ր։

 

3×60=180

4×40=160

7×80=560

70×80=5600

300×60=  18000    

20×30=600

200×70=14000

32×4=128

412×3= 1236

123×2=246

231×5=1155 

217×6=1302

123×5=615


 

  • Հաշվի՛ր արժեքները և լրացրու՛  աղյուսակը։

 

Ապրանք Քանակ  արժեք
գրիչ 1 100
մատիտ 5 450
քանոն 2 300
մկրատ 3 600
կազմ 6 60
ռետին 10 900
կարկին 2 600

 

Մատիտը գրիչից 10 դրամով էժան է։

Քանոնը մատիտից 60 դրամով ավել է։

Մկրատը քանոնից 50 դրամով ավել է։

Կազմը գրիչից 10 անգամ էժան է։

Ռետինը կազմից 80 դրամով ավել է։

Կարկինը գրիչից 3 անգամ թանկ է։

 

Posted in Դասեր

Երկիր, որտեղ սուր բաներ չկան

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- փոքրիկ զինված ջոկատ
  •  գրչածայր-մետաղյա փոքրիկ սրածայր գոգավոր թիթեղիկ՝ թանաքով գրելու համար
  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
  • երկիր-երկրներ
  • բան-բաներ
  • պուրակ -պուրակներ
  • բաճկոն-բաճկոններ
  •  վարդ- վարդեր
  • մատ-մատեր
  • քաղաք-քաղաքներ
  • անդորրագիր-անդորրագրեր
  •  տուգանք- տուգանքներ
  •  ապտակ- ապտակներ
  • Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝

վարդ-կարմիր վարդ