Posted in Առողջագիտություն, Դասեր

Առողջ սնունդ

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

Posted in Դասեր

Տերյան

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  • Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

նիրհող-կիսաքնած, ուրու-ուրվական։

  • Դուրս գրի՛ր համեմատությունները:

Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

  • Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:

Կարծում եմ ուրուն, քանի որ այն համապատասխանում է բանաստեղծության որոշ չափով առեղծվածային և լուռ լինելուն:

  • Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Ծաղիկների և շշուկի պատկերը իր մեջ ներառում է “հեղինակի” տրամադրությունը

  • Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Վերնագիրը ցույց է տալիս այն զգացողությունները, որոնք միառժամանակ սեր ու կարոտ են առաջացնում, և հենց այդպես ստեղծում են այդ մթնոլորտը:

  • Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Posted in Գրականություն 8, Դասեր

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ


Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Մեկնաբանություն

Վահան Տերյանի «Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը մի կարճատև, բայց հեշտ հիշվող հանդիպման մասին է։ Աղջիկը նման է երազի Գաղտնախորհուրդ, նուրբ ու անցողիկ։ Նրանք առանց խոսքի մոտենում են իրար, հետո նույն ձևի էլ լուռ բաժանվում իրարից։ Այդ  մի պահը, նույնիսկ կարճ, մնում է որպես լուսավոր հիշողություն թեթև տխրության ու կախարդական զգացողուփյան հետ։

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

Կրկնություն

1)Գումարեք կոտորակները․

ա)

3x-3y+11y-3x/8xy=-3y+11y/8xy=8y/8xy=1/x

բ)

18-11x+y+6y+3-3x/7x=21-14x+7y/7x

գ)

1-10x+10y+32x-1+y/11ax=22x+11y/11ax

դ)

a+b-3c+c+a-3b/2ac=2a-2b-2c/2ac

2)Կատարե՛ք հանում․

ա)

3y-3y²-11x+3x²/8xy

բ)

-10x+y-32x+1+y/11a=42x+2y+1/11a

գ)

3a+b-3c-2c-30a+30b/2a=-27a+31b-5c/2a

դ)

18x-10x²-x²y-49y-490-21x/7x=

3)Կատարե՛ք գործողությունը․

ա)

3x/2y

բ)

4/3

գ)

2x²/5y²•3y/4x³•5y/2x=3/20x²

դ)

11a²/6b²•6b/5a•22b³/12a³=121b²/30

ե)

a-b/a

զ)

a+b/5

4)Լուծե՛ք խնդիրը․

ա)Ճանապարհի 1/8 մասը անցնելուց հետո ուղևորին մնացել էր անցնելու 455կմ։ Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը։

X•7/8=455

X=455•8/7=520(կրճատում)

բ)Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատողների թիվը կդառնա 200։ Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում։

2x+16=200

2x=200-16=184

x=184/2=92

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Դասարանական աշխատանք

1. Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։

Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:

Գոյական-Ձին-հասարակ, իրանիշ, թանձրացական, ուղղական, եզակի, արտաքին հոլովում, որոշյալ։, Մարմնով– թանձրացական, եզակի,  հասարակ, արտաքին, իրանիշ, գործիական,   հոլովում, անորոշ։Ալիքները-հասարակ, թանձրացական, հոգնակի, իրանիշ, հայցական հոլով, «ի» արտաքին հոլովում, որոշյալ։, Օդի-հասարակ, իրանիշ, վերացական, եզակի, սեռական հոլոր,  արտաքին հոլովում, անորոշ։

Ածական-լեռնային-հարաբերական, ածանցավոր։ Սառն-որակական, դրական աստիճան։ Լայն-դրական, որակական,  աստիճան։

Բայ-ճփղքում է-

ճեղքում էր-բայ, դիմավոր, անցյալ, անկատար, սահմանական, եզակի, երրորդ, ներգործական։



2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:

Պարզ-խմել, կռվել, երգել,
Ածանցավոր –Թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, փախչել

Posted in Կենսաբանության 8

Կենսաբանություն

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը կազմվում է արյումից, ավիշից և հյուսբածքային հեղուկից։


2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Արյան անոթների պատերից արյան պլազմայի որոշ մասը, որը պարունակում է սննդանյութեր, անցնում է հյուսվածքներ, որտեղ ձևավորվում է հյուսվածոային հեղուկը։


3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր, լուծված վիճակում, թափանցում են ավշային անեթներ, ոջտեղ դրանք վերածվում են ավիշի։ Հյուսվածքային հեղուկի ավելցուկը մղվում է ավշային անոթներով ու վերադարձվում արյունատար համակարգ, պահպանելով միջբջրային տարածությունում իր կայուն բաղադրությունը՝ նպաստելով բջիջների բնականոն գործունեությանը։


4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոդտազ, որն ապահովվում է նյարդային և ներզատսկան համակարգերի միջոցով։


5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Ներքին միջավայրի կայունությանը կարևոր է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, քանի որ ապահովում է բջիրների, հյուսվածքների և օրգանների ճիշտ գործելը։ Այն թույլ է տալիս օրգանիզմին արձագանքել արտաքին փոփոխությունմերին և պահպանել կենսաբառարանական հավասարակշռությունը։

Posted in Հասարակություն 8

Ի՞նչ է արդարությունը։

Ի՞նչ է արդարությունը։


Արդարության հարցը հետաքրքրել է մարդկանց դեռևս անհիշելի ժամանակներից։ Հին հույն փիլիսոփաները կարծում էին, որ այն կապված է ճշմարտացիության հետ։ Այսինքն՝ արդար մարդը չի ստում, չի մոլորեցնում և իր խոսքերով արտահայտում է իրականությունը։ 

Բացի այդ, նրանք արդարությունը կապում էին ներդաշնակության հետ։ Մարդու վարքը և գործողությունները պետք է չվնասեն ուրիշներին և համահունչ լինեն հասարակության ընդհանուր կյանքի հետ։ Այս պատճառով հին հույները արդարությունը համարում էին առաքինություն։ 

Առաքինությունն իրենից ներկայացնում է մարդու դրական հատկանիշներից մեկը, որը արտացոլում է բարոյական բարձր արժեքներ։ Դրա օրինակներն են քաջությունը, ընկերասիրությունը, ազնվությունը և այլ որակներ, որոնք նպաստում են անհատի և հասարակության բարօրությանը։

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականություն

1. Տրված ներգործական նախադասությունները դարձրո՛ւ կրավորական, իսկ կրավորականները` ներգործական:

Կրակը ճանապարհորդներին շրջապատել էր բարձր, վտանգավոր օղակով:-ճանապարհորդները կրակից շրջապվատել էին  վտանգավոր բարձր օղակով։


Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:-չարագույժ օղակը կամաց-կամաց սեղմվում էր իր տարիքից։


Օվկիանոսում մեծ նավերը ձգում են փոքրերին:-օվկիանոսում փոքր նավերը ձգվում են մեծերից։


Մոլախոտերը քամու կամ կենդանիների բրդի միջոցով են տարածվում:-Քամին կամ կենդանիների բուրդը մոլախոտերը տարածում են։


Գրքում մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրված (գրողի կողմից):-Գրողը գրքում նկարագրել է հեըաքրքրական թռչող մեքենա։


Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:-  փոքրիկ կայծը շատ հեշտ ու արագ վառում է անգամ չոր խոտը։


Մի արհեստանոց էլ կառուցվել է գիտական հետազոտությունների համար քաղաքապետի կողմից: Քաղաքապետը մի  արհեստանոց էլ կառուցել է գիտական հետազոտությունների համար։

2. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել։


Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր-Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր


Դեռ շաւր կտուժվես` ինձ չլսելով-Դեռ շաւր կտուժես` ինձ չլսելով:


Խոսքս քեզ չի վերաբերվում-Խոսքս քեզ չի վերաբերում: