
English


Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն
– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ
ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար
չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար
չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան
հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար
չթվաց։
Ելե՜լ են նորից…
Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…
Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։
Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…
Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…
Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..
1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…
Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..
3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։
4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։
Այս տեքստը օրինակ է բերում շատ տարբեր փիլիսոփայակամ, քաղաքական և պատմական մտքեր, որոնք կապված են ազգային ինքնության, պետությունների ճակատագրի և առանձին ձգտումների հետ։
Տեքստը պատմում է գաղափարական, քաղաքական և պատմական հարցեր ասելով, որ հեղափոխությումները չեն հաջողում առանց գաղափարական հիՄքերի և ռազմավարության։ Փոքր ժողովուրդնեչի պայքարը բավարարվում է դիվանագիտությամբ։
Վերջում ընդգծվում է, որ առաջնորդ դառնալը ոչ միայն փառք է, այլ նաև մեծ պատասխանԱտվություն, որի համար պահանջում է ունենալ քաջություն և Ուժ։
1. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Ում-Սիրել մայրիկին, կտրտել հավին, մատուցել հաճախորդին, մոտեցնել ընկերոջը, հանգստացնել եղբորը։
Ինչ(ը)-Սիրել հայրենիքի, կտրտել գազարը, մատուցել հյութը, մոտեցնել սեղանը, հանգստացնել վեճը։
Ինչին-Սիրել երգել, կտրատել նրբերշիկին, մատուցել ուտեստին, մոտեցնել տանիքին, հանգստացնել անհանգիս ին։
Ինչով-Սիրել սրտով, կտրատել դանակով, մատուցել աշխատողներով, մոտեցնել մեքենայով, հանգստացնել վերաբերմունքով։
1. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:
n=N(մ+թ)/NA 6.02 10-²³
Որքան է 9,03• 10 ²³ թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):
n=9,03•10-²³ n=N/NA=9,03•10²³/6,02•10-²³=1,5
Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:
N=0.5•6.02•10-²³=3.01•10-²³
Որքան է 5.07 •10 23 թվով կալցիում մոլեկուլների քանակը (մոլ):
n=5.07•10²³/6.02•10-²³=5.07/6.02=08
Որքան է 0,3 մոլ քանակով ծծմբի ատոմների թիվը:
N=0.3•6.02•10-²³=1.806
Հաշվել N2O5 տարրերի զանգվածների հարաբերությունը:
1)Մի քառակուսու կողմը k անգամ մեծ է մյուս քառակուսու կողմից: Գտե՛ք այդ քառակուսիների մակերեսների հարաբերությունը:

2)Քառակուսաձև սենյակներից մեկի կողմը 2 անգամ փոքր է մյուսի կողմից: Գտե՛ք փոքր սենյակի մակերեսը, եթե մեծի մակերեսը 36 մ է։

3)Խոհանոցի պատը երեսապատված է 15 սմ կողմով քառակուսաձև 120 սալիկով: Քանի՞ ուղղանկյունաձև նոր սալիկ է պետք նույն պատը երեսապատելու համար, եթե նոր սալիկների կից կողմերը 10 սմ և 20 սմ են:
Սալիկ S=15•15=225
Պատի S=225•150=27000 սմ²
10•20=200
27000:200=135
4)Գտե՛ք 54 սմ պարագծով ուղղանկյան մակերեսը, եթե՝
ա) կից կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով,
բ) կից կողմերը հարաբերում են, ինչպես 4 : 5,
գ) կողմերից մեկը (b + 17) սմ է:


5)ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը հատում է CD կողմը նրա միջնակետում։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը, եթե AD = 2,5 սմ:
Ճապոնիա
19-րդ դարի վերջից Ճապոնիան ապրեց թռիչքաձև զարգացում, որն առավելապես պայմանավորված էր Մեյձիի բարեփոխումներով։ Արդյունքում երկիրը վերածվեց արդյունաբերական, տեխնոլոգիական և ռազմական հզոր տերության։ Կատարվեցին հետևյալ կարևոր փոփոխությունները՝
•Զարգացավ մեքենաշինությունը, երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը։
• Տեղի ունեցավ ֆինանսական համակարգի բարեփոխում, ներդրվեց ազգային արժույթը՝ իենը։
• Ստեղծվեց միասնական ազգային շուկա։
•Տոկիոն և Օսական վերածվեցին խոշոր արդյունաբերական ու մշակութային կենտրոնների։
•Կրթական համակարգը բարելավվեց՝ ներդրվելով եվրոպական մոդելներ։
•Բնակչության թիվը աճեց՝ հասնելով 72 միլիոնի։
Այս բարեփոխումների շնորհիվ Ճապոնիան արագորեն վերածվեց համաշխարհային մեծ տերության և սկսեց մրցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանյան կայսրությունը։
Չինաստան
Ի տարբերություն Ճապոնիայի՝ Չինաստանը 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին գտնվում էր անկման փուլում։ Չնայած բարեփոխումների անհրաժեշտությունը հասունացել էր, երկրի ներսում առկա էին բազմաթիվ խոչընդոտներ։
• 1898 թ.-ին Քվանսյուի կայսրը փորձեց իրականացնել 100-օրյա բարեփոխումներ, որոնք ներառում էին կրթության, գյուղատնտեսության, արդյունաբերության և բանակի արդիականացում, սակայն դրանք ձախողվեցին։
• Բարեփոխումների կարճատևությունը (ընդամենը 100 օր) թույլ չտվեց երկրին կայուն զարգանալ։
• Օտարերկրյա տերությունների միջամտությունն ու ազդեցությունը խոչընդոտում էին երկրի ինքնուրույն զարգացմանը։
• 19-րդ դարի վերջին Չինաստանը պարտվեց մի շարք պատերազմներում (օրինակ՝ 1894-1895 թթ. Ճապոնական-չինական պատերազմում) և կորցրեց իր ազդեցությունը տարածաշրջանում։
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացումների արդյունքում Ճապոնիան վերածվեց հզոր և զարգացած արդյունաբերական պետության, մինչդեռ Չինաստանը շարունակում էր տկարանալ՝ օտար տերությունների միջամտության և ներքին անկայունության հետևանքով։ Եթե Ճապոնիան ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում հաջողեց հասնել արևմտյան տերություններին, ապա Չինաստանը դեռ երկար ժամանակ մնաց թույլ և քաղաքականապես անկայուն երկիր։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր
երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են այգիներ
Զրույցը լռում էր, լսվում էր ջրի ձայները
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, որովհետև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: բայց ոչ մի ծիրանի ծառ չկա այստեղ։
ժամանակին հսկաներ են ապրել, բայց իհարկե այդ ձորերը իրենց համար առուներ են եղել։
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր
երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
2. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
Կարմիր կիսաշրջազգեստի, և սիրուն :
Կեր, ու սուս:
Սնվել առողջ սնունդով, կամ սնվել անառողջ սնունդով :
Սիրում, և պուպուշ:
Լինել դեբիլ , կամ սովորել դասերը:
Ե՛վ ուրախ , և՛ուտող խմոր էր:
Ո՛չ են, ո՛չ էլ են:
Թե՛ ինքը ուր, թե՛ դու ուր:
Կամ լվալ ամանները, կամ լվալ պատուհանները:
Աղցան, թե՞ ճաշ: