Posted in Քիմիա 8

Քիմիա տնային

Տնային

CuO + H₂ = Cu + H₂O,
CaO + H2O = Ca(OH)2
MgO + 2HCl = MgCl2 + H₂O,
Նշի՛ր ռեակցիայի տեսակը:
2.Դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող  անօրգանական նյութերը:

CuO + H₂ = Cu + H₂O, տեղակալման
CaO + H2O = Ca(OH)2 միացման
MgO + 2HCl = MgCl2 + H₂O, փոխանակման

CuO  օքսիդ+ H₂ = Cu + H₂O օքսիդ,
CaO օքսիդ + H2O օքսիդ = Ca(OH)2հիմք
MgO օքսիդ + 2HCl թթու= MgCl2 աղ+ H₂O օքսիդ,

3. Mr

Mr(CuO)=Ar(Cu)+Ar(O)=63+16=79

Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=16+2=18

Mr(CaO)=Ar(Ca)+Ar(O)=40+16=56

Mr(Ca(OH)2)=Ar(Ca)+2Ar(OH)+2=40+32+2=74

Mr(MgO)=Ar(Mg)+Ar(O)=24+16=40

Mr(2HCl)=2Ar(H)+2Ar(Cl)=2+70=72

Mr(MgCl2)=Ar(Mg)+2Ar(Cl)=24+70=94
4.  W(զանգվածային բաժին)

CuO

w(Cu)=1•63/79•100=79.7

w(O)=1•16/79•100=20.2

H2o

w(H2)=2•1/18•100=11.1

w(O)=1•16/18•100=88.8

CaO

w(Ca)=1•40//56•100=71.4

w(O)=1•16/56•100=28.5

Ca(OH)2

w(Ca)=1•40/74•100=54

w(O)=2•16/74•100=43.2

w(H)=2•1/74•100=2.7

MgO

w(Mg)=1•24/40•100=60

w(O)=1•16/40•100=40

2HCl

w(H)=2•1/72•100=2.7

w(Cl)=2•35/72•100=97.2

MgCl2

w(Mg)=1•24/94•109=25.5

w(Cl)=2•35/94•100=74.4
5. Օ.ա.



6.Կապի տեսակ

CuO Իոնային
H2O  Կովալենտ
CaO  Իոնային
Ca(OH)2 Իոնային
MgO Իոնային
2HCI Կովալենտ
MgCI2 Իոնային

Posted in Ուսումնական նախագիծ, Առողջագիտություն, Դասեր

Օճառ

ՁՈՆ ստուգատեսին ընդառաջ մենք մեր խմբով պատրաստեցինք օճառ։ Օգտագործել ենք օճառի հումք, գույն, հոտ և նշի յուղ։

Օճառի հումքը կտրատեցինք փոքր մասերի, լցրեցինք բաժակների մեջ և դրեցինք միկրոալիքային վառարանի մեջ որպեսզի օճառը հալվի։ Երբ հալվեց լցրեցինք տարբեր գույներ, հոտեր և լցրեցինք սիլիկոնե  կաղապարի մեջ և թողեցինք մինչև սառչի։ Արդյունքը գնահատեք տեսահոլովակի միջոցով։

Նշի յուղի օգտակար հատկությունները

https://astghik.gaboyan.am/2025/03/06/%d6%85%d5%b3%d5%a1%d5%bc/

Տեսահոլովակը տես այստեղ

https://youtu.be/BLWr9SSVRR8?si=vCA4SWdip_hzn0e1

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Շաղկատներ

1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու

 նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

 Ա շարքում համադասական իսկ Բ շարքում ստերադասական։

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով-ստորադասական։
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ

 այնտեղ ապրել-ստորադասական։
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին-համադասական։

Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը-համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց-ստորադասական։
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան-ստորադասական:

3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:1-ին վարժության … խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գլխավոր է, մյուսը`երկրորդական:
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համադաս են:
 Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:

Posted in Գրականություն 8, Դասեր

Այս շենքի վրա ամպերն են թառելԵղիշե Չարենց

Այս շենքի վրա ամպերն են թառել,
Քնել է քամին:
Մեկը սենյակում կրակ է վառել
Իրիկնաժամին:

Կրակ է վառել, իսկ ինքը չկա:
Դատարկ սենյակում
Կախված է պատկերն օտար աղջկա:
Լույսը չի հանգում:

Քնել է քամին: Ու ծառերը մունջ
Նիրհել են մուժում:
Իսկ կրակը դեռ վառվում է անխոնջ
Ներսը — մշուշում:

Մեկնաբանություն

Ձայնագրություն

https://youtube.com/shorts/dctEZDhI2TA?si=ZU9ffXHHDts0qtYm

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Մեկ անհայտով գծային անհավասարումների համակարգեր

Առաջադրանքներ․

1)Լուծե՛ք անհավասարումների համակարգը․

ա)

(5;8)

բ)

Լուծում չունի

գ)

[5;6)

դ)

Լուծում չունի

ե)

2

2)Լուծե՛ք անհավասարումների համակարգը․

ա)

(0;10/3)

բ)

(-∞;-1)

3)Լուծե՛ք անհավասարումների համակարգը․

ա)

(0;-∞)

բ)

(-∞;-8)

գ)

[1;2]

դ)

(3;∞)

ե)

Լուծում չունի

4)Լուծե՛ք անհավասարումների համակարգը․

ա)

Լուծում չունի

բ)

(2;7)

Posted in Կենսաբանության 8

Շնչառական համակարգ

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել։

Քանի որ այդ ընթացքում օդը մանարեազրկվում, խոնավանում տաքանում է և նոր գնում դեպի օրգանիզմ։


2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով թոքի կտորը չի ընկղմվում ջրի մեջ, այլ բարձրանում։

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթով լավ շնչել չկարողանալու պատճառով երեխան շնչում է բերանով, դրա պատճառով օդը չի տաքանում, և սառը օդի ներթափանցման հետևանքով երեխան հիվանդանում է։Նաև երեխան կարող է շնչած լինել որևէ վիրուս և հիվանդանալ։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն տնային


1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ-Գորտը սկսեց բարձր ու երկրաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը-Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն-Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում-Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով-Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան-Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք
2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

Պայծառ կրակ, վառարանի կրակ, կարմիր կրակ, ընտանեկան կրակ, այրող կրակ։

Հոսող ջուր, համով ջուր, լճի ջուր, սարի ջուր, իմ ջուր։

Խոնավ հող, փխրուն հող, այգու հող, սառը հող, այգեպանի հող։

Մաքուր օդ, այգու օդ։

Ուրախ երեխա, անչափահաս երեխա, փոքր երեխա, սիրուն երեխա։

Մեծ տուն, տատիկի տուն, քարե տուն, կարմիր տուն։

Posted in Հասարակություն 8

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Հանդուրժողականությունն ու պատասխանատվությունը՝ հասարակական համակեցության հիմնասյուներ

Հասարակության մեջ երկխոսությունն արդյունավետ է, երբ այն կառուցվում է հանդուրժողականության հիման վրա։ Մարդիկ տարբեր են, բայց փոխըմբռնման հասնելու համար անհրաժեշտ է գտնել հաղորդակցման ընդհանուր ձևեր՝ խուսափելով խտրականությունից և անհանդուրժողականությունից։ 

Պատասխանատվությունը՝ անհատի և հասարակության զարգացման հիմք 

Պատասխանատու մարդը գիտակցում է իր խոսքի արժեքը, հավատարիմ է իր պարտավորություններին և հարգանքով է վերաբերվում ուրիշների իրավունքներին։ Նա հոգ է տանում շրջապատի մասին՝ պաշտպանելով բնությունը, պահպանելով հանրային տարածքները և նպաստելով հասարակական բարիքին։ 

Հանդուրժողականությունն ու պատասխանատվությունը միասին ապահովում են կայուն, զարգացող և ներդաշնակ հասարակություն։