Բնությունն ու մարդը անբաժանելի կապ ունեն միմյանց հետ։ Դարեր շարունակ մարդը ապրել է բնության գրկում՝ օգտվելով նրա բարիքներից և հարմարվելով նրա պայմաններին։ Սակայն ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ մոռանում են այդ կապի կարևորությունը և սկսում են վերաբերվել բնությանը միայն որպես ռեսուրսների աղբյուրի։
Բնությունը ոչ միայն ապահովում է մեզ սնունդով, ջրով և օդով, այլ նաև ազդում է մեր հոգեկան վիճակի վրա։ Երբ մարդը գտնվում է բնության մեջ՝ անտառում, լեռներում կամ ծովի ափին, նա զգում է խաղաղություն և ներդաշնակություն։ Այդ պահերին կարծես վերականգնվում է ներքին հավասարակշռությունը, և մարդը սկսում է ավելի պարզ տեսնել իր կյանքը։
Ցավոք, մարդկային գործունեության պատճառով բնությունը հաճախ տուժում է։ Անտառահատումները, օդի և ջրի աղտոտումը, կենդանիների ոչնչացումը վտանգում են ոչ միայն բնությունը, այլև հենց մարդու ապագան։ Եթե մենք չսովորենք պահպանել բնությունը, ապա կարող ենք կորցնել այն, ինչը մեզ կյանք է տալիս։
Այդ պատճառով շատ կարևոր է ձևավորել պատասխանատու վերաբերմունք բնության հանդեպ։ Յուրաքանչյուր մարդ կարող է փոքր քայլերով նպաստել դրա պահպանմանը՝ խնայելով ջուրը, չաղտոտելով շրջակա միջավայրը և հարգելով կենդանական աշխարհը։ Միայն այդպես հնարավոր կլինի պահպանել այն գեղեցիկ աշխարհը, որը մեզ տրված է։
Մարդու կյանքում շատ բան կախված է իր ընտրությունից։ Ամեն որոշում կարող է փոխել ոչ միայն իր կյանքը, այլ նաև ուրիշների։ Գրականությունն ու պատմությունը ցույց են տալիս նման օրինակներ։ Վասիլիկի և Պետրոս Գետադարձի դեպքերը դրա լավ օրինակներն են։ Նրանց քայլերը կարևոր ազդեցություն են ունենում։
Վասիլիկի հետ կապված հերոսի և Պետրոս Գետադարձի ընտրությունները փոխում են դեպքերի ընթացքը, և եթե նրանք այլ կերպ վարվեին, ամեն ինչ կարող էր ուրիշ ձև լինել։
Գեղարվեստական հատվածում հերոսը շատ բարկացած է և ուզում է վրեժ լուծել։ Նա նույնիսկ պատրաստ է դանակ օգտագործել։ Բայց վերջում նա մտածում է ու կանգ է առնում։ Նա չի անում այդ քայլը։ Դրա շնորհիվ արյուն չի թափվում, բայց ինքը մնում է տխուր ու դատարկ։ Վերջում նա նորից վերադառնում է իր բանտը։ Սա ցույց է տալիս, որ նրա ընտրությունը փրկում է ուրիշներին, բայց իրեն երջանկություն չի տալիս։
Պատմական հատվածում Պետրոս Գետադարձը սխալ որոշում է ընդունում։ Նա օգնում է, որ Անիի թագավորությունը անցնի Բյուզանդիային։ Նա նույնիսկ Անիի բանալիները տալիս է կայսրին։ Դրա պատճառով Հայաստանը կորցնում է իր անկախությունը։ Եթե նա ուրիշ որոշում ընդուներ, գուցե այդ ամենը տեղի չունենար կամ ուշանար։
Այսպիսով` այս երկու օրինակները ցույց են տալիս, որ մարդու ընտրությունը շատ կարևոր է։ Մեկը չի անում վատ քայլ ու խուսափում է ողբերգությունից, մյուսը իր որոշումով վնասում է ամբողջ երկրին։ Սա ապացուցում է, որ պետք է մտածել մեր քայլերի մասին։ Մեր որոշումները կարող են մեծ ազդեցություն ունենալ։
Արդյո՞ք արարքի հետևանքները միշտ անմիջապես են երևում։ Ոչ, նովելում Զաբուղոնի գողությունները երկար ժամանակ անպատիժ են մնում նրա ճարպկության և հմտության շնորհիվ։ Հետևանքները կարող են հետաձգվել, ինչը ստեղծում է անպատժելիության պատրանք։
Ինչո՞ւ են որոշ հետևանքներ բացահայտվում միայն ժամանակի ընթացքում։ Որոշ հետևանքներ բացահայտվում են ուշ, որովհետև դրանք կուտակային բնույթ ունեն։ Անհրաժեշտ է լինում որոշակի ժամանակ, որպեսզի արարքի ազդեցությունը դառնա նկատելի կամ որպեսզի «անտեսանելի» գործողությունները վերածվեն ակնհայտ իրողության (ինչպես Զաբուղոնի գործունեության վերջնական բացահայտումը)։
Կարո՞ղ է մարդը փոխել իր արարքի հետևանքները հետագայում։ Չնայած Զաբուղոնը փորձում էր շարունակել իր կյանքը, պատմվածքը հուշում է, որ որոշակի պահից հետո արարքների բեռը դառնում է անդառնալի։ Ճակատագրական պահին սեփական արարքների հետևանքները փոխելը դառնում է անհնարին։
Արդյո՞ք անհատի գործողությունները կարող են ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Այո, Զաբուղոնի գործողությունները ոչ միայն անձնական, այլև հասարակական վտանգ են ներկայացնում։ Անհատի ապօրինի գործողությունները խախտում են համայնքի բարոյական և իրավական նորմերը՝ ազդելով շրջապատի վրա։
Ինչպիսի՞ պատասխանատվություն ունի մարդը իր արարքների համար ուրիշների առաջ։ Մարդը ունի բարոյական և իրավական պատասխանատվություն։ Զաբուղոնի դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է դառնում, երբ նրա արարքները սկսում են վնասել ուրիշներին։
Արդյո՞ք կարելի է արդարացնել վատ արարքը «լավ նպատակով»։ «Զաբուղոն» նովելը ցույց է տալիս, որ վատ արարքը չի կարող արդարացվել։ Նպատ
1)Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացը 6 է: Այն մեծ հիմքը տրոհում է 8 և 12 երկարության հատվածների: ա) Գտնել սեղանի փոքր հիմքը:
4 բ) Գտնել սեղանի մակերեսը:
72 գ) Գտնել սեղանի պարագիծը:
44
2)Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացը 24 է: Այն մեծ հիմքը տրոհում է 10 և 30 երկարության հատվածների: ա) Գտնել սեղանի փոքր հիմքը:
10 բ) Գտնել սեղանի մակերեսը:
720 գ) Գտնել սեղանի պարագիծը:
112
3)Հավասարասրուն սեղանի հիմքերը 3 և 11 են, մակերեսը՝ 21: ա) Գտնել սեղանի սրունքը:
5 բ) Գտնել սեղանի պարագիծը:
24 գ) Գտնել սեղանի անկյունագծի քառակուսին:
58
4)Հավասարասրուն սեղանի հիմքերը 4 և 16 են, մակերեսը` 80: ա) Գտնել սեղանի սրունքը: բ) Գտնել սեղանի պարագիծը: գ) Գտնել սեղանի անկյունագծի քառակուսին:
5)ABCD-ն ուղղանկյուն սեղան է, <D = <C = 90օ, BC = 25, CD = 10, <ABD = 90օ: ա) Գտնել AD հիմքի երկարությունը:
29 բ) Գտնել ABD եռանկյան արտագծած շրջանագծի տրամագծի երկարությունը:
29 գ) Գտնել ABCD ուղղանկյուն սեղանի մակերեսը:
270
6)ABCD-ն ուղղանկյուն սեղան է, <D = <C = 90օ, BC = 9, CD = 3, <ABD = 90օ: ա) Գտնել AD հիմքի երկարությունը:
10 բ) Գտնել ABD եռանկյան արտագծած շրջանագծի տրամագծի երկարությունը:
Ընթերցե՛ք Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, ստեղծագործությունը։ 1. Ի՞նչ է նովելը։
Նովելը գրական արձակ ունեցող ստեղծագործության փոքր ժանր է, որը հետաքրքրում էր իր քիչ կերպարներով, սեղմ սյուժեով և անսպասելի ավարտով։ 2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։
Զաբուղոն-ը կարդալիս նկատեցի, որ գողն անչափ սիրում էր Վասիլիկին, ով իրեն դավաճանեց և բանտ ուղարկեց։ Սակայն այս ամենից հետո էլ հերոսը չի չարանում նրա հանդեպ և պատժելու փոխարեն թողնում ու հեռանում է, չանելով այն, ինչը մտադիր էր անել։ Սա մի սիրո պատմություն էր, որը վատ ավարտ է ունենում իրական սիրողի համար՝ նրան ենթարկելով ամենադաժան պատժի: 3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։ Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։
Զաբուղոն-Զաբուղոնը շատ հավատարիմ էր և շատ էր սիրում Վասիլիկին: Նույնիսկ երբ Վասիլիկը “ուղարկեց” նրան բանտ, նա մեկ է նրան սիրում էր։
Վասիլիկ-Վասիլիկը շատ ցուցամոլ էր, նրան դուր չէր գալիս, որ նրանք իրար հետ ժամանակ են անցկացնում և հանդիպում միայն գիշերները, երբ Զաբուղոն զբաղված է գողություններով: