Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

)a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5 սմ։ Գտեք b և c ուղիղների հեռավորությունը։

5-3=2

3+5=8


2)AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե <ADC = 30o, AD = 6 սմ։


3)Կետից տարված են ուղղին ուղղահայաց և թեք, որոնց երկարությունների գումարը 17 սմ է, իսկ տարբերությունը՝ 1 սմ։ Գտեք կետի հեռավորությունը ուղղից։


4)ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է AD կիսորդը։ D կետի և AC ուղղի միջև հեռավորությունը 6 սմ է։ Գտեք A գագաթի հեռավորությունը BC ուղղից։



5)CDE ուղղանկյուն եռանկյան CE ներքնաձիգի և CD էջի գումարը 31 սմ է, իսկ տարբերությունը՝ 3 սմ։Գտեք C գագաթի հեռավորությունը DE ուղղից։

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Անձրևորդը ունի մարմնի կորցրած մասերի ինքնավերականգնման հատկություն, որը կոչվում է ռեգեներացիա։


Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ։

Posted in Հանրահաշիվ 7, Դասեր

Հանրահաշիվ

)Լուծե՛ք հավասարումը․

3x-x=8

2x=8

x=8/2=4

2x-3x+2=5

2x-3x=5-2

-x=3

x=-3

(2x+5)+(3x-8)=7

2x+5+3x-8=7

2x+3x=7-5+8

5x=10

x=10/5=2

(2x-3)-(x+1)=1

2x-3-x-1=1

2x-x=1+3+1

x=5

(x+2)7=7

x+2+7=7

x=7-2-7=-2

5(2-3x)-7=0

5+2-3x-7=0

-3x=-5-2+7=0

x=0

2)Երեք դպրոցներում միասին կա 3230 աշակերտ։ Երկրորդ դպրոցի աշակերտների թիվը 420-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից, իսկ երրորդ դպրոցի աշակերտների թիվը 350-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից։ Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դպրոցում։

3)Եռանկյան պարագիծը 70 սմ է։ Որոշեք եռանկյան կողմերը, եթե նրա առաջին կողմը երեք անգամ մեծ է երկրորդից և 7 սմ-ով մեծ է երրորդ կողմից։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Լուծե՛ք հավասարումը․

3x-7-5x+4x=1

2y-5-12y+3+3y=12

2x+(3x+1)=4

2x-(x-1)=3

3(x-2)=8

(2x+1)9=9

2)Գործարանի երեք արտադրամասերում աշխատում է 2400 մարդ։ Առաջին արտադրամասում երկու անգամ ավելի բանվորներ կան, քան երկրորդում, իսկ երրորդում՝ 200-ով քիչ, քան երկրորդում։ Քանի՞ բանվոր կա յուրաքանչյուր արտադրամասում։

3)Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։ Քանի՞ գիրք կա յուրաքանչյուր գրադարակում, եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա, քան առաջինում, իսկ երրորդում երկու անգամ ավելի գիրք կա, քան առաջինում։

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

1)Գտեք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան անկյունները։

2)CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը։ Գտեք <ECF -ը, եթե <D=54o ։


3)Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60o է, իսկ ներքնաձիգի և փոքր էջի գումարը՝ 26,4 սմ։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։


4)C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան A գագաթին հարակից արտաքին անկյունը 120o է, և AC+AB=18։ Գտեք AC-ն և AB-ն։


5)ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը։ Գտեք AM-ը, եթե AB=12 սմ։

Posted in Պատմություն 7

Հայոց պատմություն

Ինչ առանձնահատկություն ուներ Երվանդական Հայաստանի մշակույթը

Այն ձևավորվել է Վանի թագավորության ավանդների հիման վրա, այնուհետև եղել է Աքեմենյան, իսկ ապա հելլենիստական մշակույթի ազդեցության ոլորտում։ Թեև հզոր հարևանները կարևոր ազդեցություններ են
գործել, սակայն հայկական թագավորությանը հաջողվել է պահպանել իր
լեզուն, հավատալիքները և կառավարման համակարգերը։


Երվանդական Հայաստանի և Վանի թագավորության ժառանգական կապը

Այն ձևավորվել է Վանի թագավորության ավանդների հիման վրա։

Երվանդական թագավորության հասարակությունը, ինչպես Վանի թա-
գավորության հասարակությունը, բաժանված էր մի քանի անհավասար
սոցիալական խմբերի կամ դասերի: Կենտրոնում արքան էր, որի ձեռքում էր
երկրի ռազմաքաղաքական ն կրոնական գերագույն իշխանությունը:

Երվանդական Հայաստանի մշակույթում նկատելի է կապը Վանի թագա-
վորության մշակութային ժառանգության հետ: Ժառանգված ավանդույթները
տեսանելի են քանդակներում, մետաղամշակման արվեստում, զարդարվես-
տում, կավագործության, մանածագործության և այլ արհեստներում:

Ինչու քաղաքաշինությունն ավելի մեծ թափ հավաքեց հելլենիզմի շրջանում


Ինչով էր պայմանավորված Երվանդական Հայաստանում քրմական դասի ազդեցության աճը Ինչով էր պայմանավորված Երվանդական Հայաստանի մշակույթի շեշտված համադրական բնույթը