Posted in Դասեր, Իրավունք 9

«Քաղաքացիություն» հասկացությունը։ Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի

Քաղաքացիությունը մարդու և պետության միջև իրավական կապն է։ Դա նշանակում է, որ մարդը պատկանում է տվյալ պետությանը և ունի որոշակի իրավունքներ ու պարտականություններ։ Օրինակ՝ Հայաստանի քաղաքացին ունի Հայաստանի օրենքներով սահմանված իրավունքներ և պարտավոր է պահպանել երկրի օրենքները։

ՀՀ-ում քաղաքացու իրավական կարգավիճակը որոշվում է Սահմանադրությամբ և օրենքներով։ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի կրթություն ստանալու, աշխատելու, ազատ արտահայտելու իր կարծիքը, ընտրելու և ընտրվելու։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է հարգել օրենքները, պաշտպանել հայրենիքը և մասնակցել հասարակական կյանքին։

Ակտիվ քաղաքացին այն մարդն է, ով միայն օգտվում չէ իր իրավունքներից, այլ նաև մասնակցում է հասարակության զարգացմանը։ Նա հետաքրքրվում է իր երկրի խնդիրներով, արտահայտում է իր կարծիքը, մասնակցում է համայնքի կյանքին և փորձում է օգտակար լինել հասարակությանը։

Իմ կարծիքով, ակտիվ քաղաքացի լինելը շատ կարևոր է, որովհետև հենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիների շնորհիվ պետությունը կարող է զարգանալ և դառնալ ավելի ուժեղ։

Leave a comment