Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ունկ-ականջ

Կերկեր-կերկերի, [գոյական]
Սև փարփար

Բիբի-Գունավոր նկար, պատկեր:


Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – շատ ծանր ու ճնշող հոգս։


«Ծայրը ծայրին հասցնել» – մեծ դժվարությամբ բոլոր ծախսերը հոգալ, մեծ դժվարությամբ ապրել ։

Posted in Գրականություն 8

Մթնձոր


1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թավուտ–խիտ ու անանցանելի անտառ

Բրածո – հնագույն կենդանի կամ բույս, որի մնացորդը քարացել է ու պահպանվել է երկրաբանական շերտերում

Պախրայի հետք – վայրի կենդանու հետք (այստեղ՝ որսի ենթակա կենդանու)

Բերդանի – որսորդական հրացան

Կնուտ – կաշվից կամ լարից պատրաստված մտրակ

Ծոծրակ – գլխի հետևի մասը

Քաթա – այրված կամ մրոտված երես, անբնական գույն ունեցող դեմք

Միրհավ – փայտացած թռչուն, ապրում է անտառում



2․ Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: 

Մթնաձորը մի առանձին աշխարհ է։ Թվում է, թե այդ  մի մոռացած անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդկությում գոյություն չուներ, և դինոզավրները նույնքան ազատ էին զգում իրենց, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

3․ Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում:

Պանին անտառապահ է եղել և նրա մասին շատ պատմություններն էին պատմում: Նախկինում նա զինվորական է եղել, Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղած։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։


4․ Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր Ավու հետ պատահածի համար

Իմ կարծիքով  մեղավոր է հենց Ավին, ով կարող էր իրեն անիմաստ վնաս տալու տեղը փոխատուցեր Պանինի առաջարկած գումարը:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1. Կետադրի՛ր:
Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում` որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:


Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:


Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:


Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված փետրագնդակ:


Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:


Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:


Մի ականատես նկարագրում էր տատիկի, վերքերը:


Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են եղանակը:


Լավան մոտենում էր քաղաքին


Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում կենդանիներին:


Լեռները դղրդում էին եկրաշարժից:


ժայռի գագաթը միայն ինքնաթիռով կարելի է բարձրանալ

Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսային եռանդամ

1)Անվանեք քառակուսային եռանդամի a, b և c գործակիցները`

ա) 3x²+ 4x + 5  a=3 b=4 c=5

բ) 6×2+ x — 2   a=6  b=1 c=-2

գ) 2×2 — 5x — 7  a=2  b=-5 c=-7

դ) x2 — x + 7  a=1  b=-1  c=7

ե) — 5×2 + 3x — 1  a=-5  b=3  c=-1

զ) — x2 + x + 1  a=-1  b=1  c=1

2)Կազմեք քառակուսային եռանդամ տրված գործակիցներով`

ա) a = 3; b = 4; c = 5    3x²+4x+5

բ) a = 1; b = — 1; c = 2  x²-x+2

գ) a = 3; b = — 2; c = 6  3x²-2x+6

դ) a = — 1; b = 3; c = — 2  -x²+3x-2

3)Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը`

ա) 2×2 + 5x + 3

D=25-24=1

բ) 2×2 — 5x + 3

D=25-24=1

գ) 2×2 + 5x — 3

D=25+24=49

դ) x2 + 2x + 1

D=4-4=0

ե) x2 — 4x + 5

D=-16-20=-4

զ) — 3×2 + 5x — 2

D=25-24=1

է) 2×2 + 5x — 3

D=25+24=49

ը) x2 + 6x + 9

D=36-36=0

թ) x2 + 2x + 2

D=4-8=-4

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։

Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։

Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։

Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։

Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։

Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։

Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։

Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։

Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։





Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա

Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։

Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։

Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։

Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

Ժամանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։

Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։

1.     Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․

Խաղաղ գիշերով դու կգաս։

Փողոցն անցնելիս սայթաքեց։

Հավաքվեցին գիշերով։

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։

Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։

Գիշերվա հետ որսի են ելնում։

Մի երեկո խոստովանեց իր սերը։

Մասնավորող պարագայական բացահայտիչ

2.     Կետադրել, նշել տեսակը․

Ձորի երկու կողմերում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում-տեղի պարագա։

Վաղ առավոտյան` ուղիղ ժամը, վեցին արթնանում էր-ժամանակի պարագա։

Երևանում` Աբովյան փողոցում, նկարահանում էտեղի պարագա-։


Հաջորդ օրը` շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ-ժամանակի պարագա։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Կետադրի՛ր:


Մենք` ես ու Ցոլակը, մտանք բակ:


Ընկերներս` գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:


Ես ու իմ ընկերը` Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:


Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:


Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը` իմ վաղեմի ծանոթի:


Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:


Մեր` երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:


Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:


Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը

1)Որպես հսկա թուր` նավի սուր քթամասըը ճեղքում էր ջուրը:

2)Սուր քրամասը` որպես նավի հսկա թուր, ճեղքում էր ջուրը


Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

1)Որպես ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել։

2)Այս տակառը՝ որպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել։


Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

1)Որպես մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը։

2)Անտառը՝ որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:


Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

1)Որպես սպիտակ բրդի եթերային ծվեր՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով։

2)Ամպերը՝ որպես սպիտակ բրդի եթերային ծվեր, սահում էին մեր գլխի վրայով:


Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:

1)Որպես տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:

2)ժայռերը՝ որպես տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:


Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:


1)Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր:

2)Քամին՝ որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր:


3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` որպես փորձառու գիդ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որպես մաքուր օդի միջավայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`իբրև աղդանշան  , չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`իբրև հնագույն նմուշ:
Պահակը`որպես խանութի պատասխանատու, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`որպես փորձառու մարդ:
Հարցերին պատասխանող պարոնը`իբրև ղեկավար անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

Posted in Հասարակություն 8

Թրաֆիքինգ


Թրաֆիքինգ


Թրաֆիքինգը մարդկանց հավաքագրումն, տեղափոխումն, փոխանցումն, թաքցնելը կամ ստանալն է՝ շահագործման նպատակով, կիրառելով ուժ, խաբեություն, սպառնալիք կամ մարդու խոցելի վիճակից օգտվելով։

Այս խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ դառնում են շահագործման զոհ ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում։

Գլոբալացման արդյունքում, կազմակերպված հանցավորությունը ևս ընդլայնվում է։ Երկրների միջև կապերի խորացումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, նպաստում են թրաֆիքինգի աճին։

Թրաֆիքինգը 21-րդ դարի ստրկության ձև է և հաճախ անվանվում է «սպիտակ ստրկություն»։ Պատմության տարբեր փուլերում, նույնիսկ զարգացած քաղաքակրթությունների պայմաններում, ստրկության դրսևորումները մշտապես գոյություն են ունեցել, ինչպես, օրինակ, սեռական շահագործումը Արևելքում։

Ցանկանու՞մ ես, որ այս տարբերակը լինի պաշտոնական ելույթի, շարադրության, թե տեղեկատվական տեքստի ձևով։

Posted in Կենսաբանության 8

Արտազատություն

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Սուր (կծու, թթու, աղի) տեսակի սննդի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի վրա։ Սննդային թունավորումների արդյունքում վնասվում և քայքայվում են երիկամների բջիջները, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ կարևոր նյութեր։


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Պատճառներն են՝ շաքարախտը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ գտնվող հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման դեպքում, կարող են տարածվել միզուղիներ և միզապարկ, ինչը կարող է հանգեցնել տարբեր ախտաբանական երևույթների: