Posted in Դասեր

Հորինուկ

Լինում    է    մի    արև։   Նա   շատ  միայնակ   է   լինում։    Մի   օր    նա  տեսավ   երեխաներին։     Նա շատ էր ուզում  նրանց   հետ    ընկերանալ ,    բայց   երեխաները   նրան   չհասկացան։ Արևը  տխրեց   և    որոշեց   ճանապարհորդել ու գնալ հյուր իր ընկեր լուսնին ։   Առաջին   հերթին    արևը   ճնճղուկին   տեսավ,  բայց  արևը   չցանկացավ   ճնճղուկի   հետ   ընկերանալ, որովհետև ճնճղուկն  շատ էր ճղճղում։   Երկրորդ   հերթին   արևը   տեսավ   առյուծին, բայց   արևը   չցանկացավ  առյուծի   հետ էլ  ընկերություն    անել, որովհետև առյուծը մի քիչ  ջղայն էր։
Եվ    վերջապես    արևը   հասավ     լուսնին,  բայց  այս  անգամ  հենց  ինքը   տխրեց,  քանի  որ  լուսինն   էլ էր  գնացել     ճամփորդության։

Posted in Դասեր

Ջանի Ռոդարի ՝ Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ՝

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
2.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Կանաչը ցույց է տալիս ճանապարհը։ Դեղինը ցույց է տալիս սպասել։ Կարմիրը ցույց է տալիս ճանապար չկա։


3. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

«Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

5. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար

Մարդիկ չէին իմանա, թե երբ պետք է անցումը անցնել։