Posted in Դասեր

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Posted in Դասեր

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Posted in Դասեր

Русский язык

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки

Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка. Он принёс его домой. Это был шустрый зверёк. Скоро лисёнок стал большим. Осенью охотник отпустил его в лес.

Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро наступит зима. Деревья дрожат от холода. Дни стали короче. По небо плывут тучи. Часто идут дожди. Дует холодный ветер.

Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

Славная птичка!
Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные. Однажды у меня на окне появилась птица.

Однажды у меня на окне появилась пница. Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, лапки чёрные, грудка серая.

Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Осень. Высоко в небе летят журавли. Печально кричат птицы . Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.

Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные.

Пролетело жаркое лето. Прошла золотая осень. Пришла зима. Подули холодные ветры. Выпал снег. Голые стоят деревья. Толко ели и сосны стоят зелёные. Ждут зимней одежды.

Posted in Դասեր

English

8 Dustin- Hello, Fiona. How was your weekend? Did you have a good time.

Fiona- Yes, I did. I went to the zoo last Saturday.

Dustin- Did you see the monkeys?

Fiona-No, I didn’t but I saw the baby penguins. They were great! I even fato them!

Dustin- Did you take any photos?

Fiona- Yes, I did. Look

Posted in Դասեր

Մաթեմատիկա

718. Բերե՛ք ընդհանուր հայտարարի
ա) 1/4, 1/6
[4;6]=2.3.2=12

4 | 2
2 | 2
1 |

6 | 2
3 | 3
1 |
բ) 1/4, 1/10
[4;10]=5.2.2=20

4 | 2
2 | 2
1 |

10 | 2
5 | 5
1 |
գ) 1/6, 1/8
[6;8]=2.2.2.3=24

6 | 2
3 | 3
1 |

8 | 2
4 | 2
2 | 2
1 |
դ) 1/6, 1/9
[6;9]=3.3.2=18

6 | 2
3 | 3
1 |

9 | 3
3 | 3
1 |
ե) 1/10, 1/15
[10;15]=3.5.2=30

10 | 2
5 | 5
1 |

15 | 3
5 | 5
1 |
զ) 1/10, 1/25
[10;25]=5.5.2=50

10 | 2
5 | 5
1 |

25 | 5
5 | 5
1 |
է) 1/30, 1/40
[30;40]=2.2.2.5.3=120

Posted in Դասեր

English

. Ես չեմ սիրում դուրս գալ, երբ անձրևում է-I do not like to go out in the rain.
2.Ես գնեցի մի գեղեցիկ զգեստ իմ մայրիկի համար երեկ-I bought a beautiful dress for my mother yesterday.
3.Խնդրում եմ, բեր մի բաժակ ջուր ինձ համար, ես ծարավ եմ-Please bring me a glass of water, I am thirsty.
4.Վահանը չկարողացավ գնել այդ գլխարկը, որովհետև այն թանկ էր-Vahan could not buy that hat because it was expensive.
5.Ես գտա իմ պայուսակը և դրեցի այն սեղանի վրա-I found my bag and put it on the table.

Posted in Դասեր

Русский язык

Задание 1.

  1. У меня нет брата (брат, сестра). 
  2. В моей комнате нет телевизора, телефона (телефон, телевизор). 
  3. Я думаю, завтра не будет снега ( снег). 
  4. У него не было машины(машина). 
  5. На этой улице нет остоновки (остановка). 
  6. Завтра у нас не будет математики (математика). 

Задание 2.

 меня,тебя, его (него)  ,её (неё), нас, вас, их.

  1. У него (Антон) нет компьютера. 
  2. У меня (я) совсем нет времени. 
  3. У неё(Наташа) очень красивые глаза. 
  4. У тебя (ты) есть этот учебник? 
  5. У него (он) сегодня хорошее настроение. 
  6. У её (она) есть новая машина. 

Задание 3.

  1. Мы сидели в комнате у друга (друг).
  2. Я хочу показать тебе фотографию сестры (сестра).
  3. На столе лежат очки бабушки (бабушка).
  4. Кабинет директора (директор) находится на первом этаже.

Задание 4:

  1. У моего брата (мой брат) нет машины.
  2. У моей сестры (моя сестра) есть дети.
  3. У этого студента (этот студент) нет времени.
  4. У этой студентки(эта студентка) красивый голос.
  5. У нашей преподавательницй (наш преподаватель) много проблем.
  6. У моей бабушки (моя бабушка) прекрасный дом в деревне.
Posted in Դասեր

Մաթեմատիկա

1078. 400 հա մակերես ունեցող դաշտի 1\8 մասում ցորեն է ցանված, իսկ մնացած մասում՝ եգիպտացորեն։ Քանի՞ հեկտար մակերեսի վրա է եգիպտացորեն ցանված։
Լուծում
400։8=50
400-50=350
Պատ՝. 350 հեկտար մակերեսի վրա

1070. Գրե՛ք թվենշաններով.
ա) մեկ հինգերորդ
1\5
բ) մեկ տասնչորսերորդ
1\14
գ) մեկ քսաներորդ
1\20
դ) մեկ հազարերորդ
1\1000
ե) մեկ յոթհազարերորդ
1\7000
զ) մեկ երեսունհազարերորդ
1\30000

1073. Ուղղանկյան մակերեսի ո՞ր մասն է ստվերագծված։
ա)

1\3
բ)

1\5
գ)

1\15

1080. Կատարե՛ք գործողությունները.
գ) (57038-4316)։101+(4325+1642)։351=53957038-4316=52722
52722։101=522
4325+1642=5967
5967։351=17
522+17=539