Posted in Դասեր

Մաթեմատիկա

Պարզիր, թե արդյո՞ք նախադասությունը ասույթ է:

Լիթիումը ամենաթեթև մետաղն է:

  • ասույթ չէ
  • ասույթ է

Ընտրիր ճշմարիտ ասույթները:

  • Խոտը կարմիր գույնի է:
  • Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասոում:
  • Թումանյանը հայ մեծ բանաստեղծ է:
  • Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում:

Արդյո՞ք հետևյալը ասույթ է՝ 2\5:

  • ասույթ չէ
  • ասույթ է

Տրված են երկու ասույթներ՝

A= «Անին թերթ է կարդում»

G= «Անին թեյ է խմում»

Դրանց միջոցով կազմված է երրորդ ասույթը՝ «Անին թերթ է կարդում և թեյ է խմում»:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • A և G
  • A և G-ի ժխտում
  • ո՛չ A, ո՛չ G
  • A կամ G

Բերված բնութագրի հիման վրա ընտրիր ճիշտ պատասխանը:

Երկու ասույթների միջոցով կազմված նոր ասույթ, որը ճշմարիտ է, միայն այն դեպքում, եթե երկու ասույթներն էլ ճշմարիտ են:

  • ինվերսիա
  • ասույթ
  • ասույթների աղյուսակ
  • կոնյունկցիա
  • դիզյունկցիա
  • տրամաբանություն

Պարզիր, թե ինչպիսի՞ ասույթն են նշանակում F∨B ձևով:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • ժխտում
  • դիզյուկցիա
  • ինվերսիա
  • դիզյունկցիա

Ընտրիր այս նախադասության վերաբերյալ ճիշտ պատասխանը:

Կենսաբանությունը ամենահետաքրքիր առարկան է:

  • հնարավոր չէ միանշանակ պնդել
  • կեղծ է
  • ճշմարիտ է

Որոշիր, թե արդյո՞ք ճիշտ է կազմված հետևյալ աղյուսակը՝

A

B

A∨B

կ

կ

կ

կ

ճ

ճ

ճ

կ

ճ

ճ

ճ

ճ

  • ճիշտ է
  • սխալ է

Որոշիր, թե արդյո՞ք ճիշտ է կազմված հետևյալ աղյուսակը՝

A

B

A∨B

կ

կ

կ

կ

ճ

ճ

ճ

կ

ճ

ճ

ճ

ճ

  • ճիշտ է
  • սխալ է

Ընտրիր ճիշտ պատասխանը.Ասույթի անվանումը

Բնութագրող բառ(եր)ը

որևէ մեկը

Վերլուծիր և գրիր ճիշտ պատասխանները:

Դատարկ պատուհաններում տեղադրիր «ճ», եթե ասույթը ճշմարիտ է և «կ», եթե՝ կեղծ է:

A

B

A∧B

ճ

կ

A

B

A∨B

ճ

կ

Ընտրիր ճիշտ պատասխանը:

C ՝ «59-ը բացասական թիվ է»:

  • ճիշտ պատասխան չկա
  • C =59
  • բոլոր պատասխանները ճիշտ են
  • C =1
  • C ասույթը ճշմարիտ է
  • C ասույթը կեղծ է

Որոշիր, թե արդյոք տրված ասույթը ճշմարիտ է՞, թե կեղծ:

a և d կողմերով ուղղանկյան պարագիծը հավասար է՝ 2⋅(a+d)

  • հնարավոր չէ միանշանակ պնդել
  • կեղծ է
  • ճշմարիտ է

Տրված են երկու ասույթներ՝

R= «Լևոնը ֆիլմ է դիտում»

M= «Լևոնը ջուր է խմում»

Դրանց միջոցով կազմված է երրորդ ասույթը՝ «Լևոնը ֆիլմ չի դիտում և ջուր է խմում»:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • R¯¯¯∧M
  • R¯¯¯∨M
  • R∧M¯¯¯¯

Տրված են երկու ասույթներ՝

F=«ԱՄՆ-ի դրամական միավորը դոլարն է»

S=«Չինաստանի փողը եվրոն է»

Ընտրիր ճիշտ ասույթը:

  • S
  • F¯¯¯¯¯¯
  • F∧S
  • S¯¯¯¯¯¯

Posted in Դասեր

Մայրենի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-գիրք-ամպ-սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գրքի-ամպի-սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գրքին-ամպին-սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)գրքից-ամպից-սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գրքով-ամպով-սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գրքում-ամպերում-սեղանին։

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր, ծովեր, կույտեր, բերդեր, շեն քեր

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրախքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ, դռներ, մատեր, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ասեղներ, արկղներ, վագրներ, անգղներ, սանրներ։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցներ, սուզանավներ, դաշտավայրներ, շնագայլեր, հեռագրներ, լրագրեր։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Է. Մարդ, կին:

Քարտաշներ, գրագրեր, լեռնագոռծեր, բեռնակրեր, մարդիկ, կանայք։

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
օդերևութաբաները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերի:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժների մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշերի վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:

ստրկամիտ, լիառատ, կենսահյութ, ցավալլուկ, մտամոլոր, սրնթաց, խելակորույզ, նորահայտ, մենակյաց, խստաբարո, երկարակյաց, նորեկ, դուրեկան։

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։

Posted in Դասեր

Մայրենի

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիաի այի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով-թաղծադեմ

փայտից պատրաստված-փայտյա

մեգով պատված-մեգապատ

միրգ տվող-մրգատու

շահույթ բերող-շահութաբեր

շնորհներ ունեցող-շնորհալիշի

ոսկուց ձուլված-ոսկեձոհլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։

Մենք դպրոցականներս որոշեցինք գնալ մոտակա գյուղը։մեր ծնողները իմանալով այդ լուրը շատ զարմացան։ Ողջ գյուղը որրը այս տեղից հեռու էր, շատ գեղեցիկ էր

Posted in Դասեր

Մայրենի

« Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

« Լուսամփոի պես աղջիկ․․․ »

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Եղիշե Չարենց

Posted in Դասեր

Մաթեմատիկա

Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով
ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։
Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

Լուծում
2 + 2 = 4
4 – 1 = 3
S = 2 · (2 · 4 + 4 · 3 + 2 · 3)
2 · 4 = 8
4 · 3 = 12
2 · 3 = 6
8 + 12 + 6 = 20 + 6 = 26
2 · 26 = 52
Պատ.՝ 52 սմ քառ.

Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։

6 x 4 x 6 x 4 = 3686

Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի
սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե
նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։ 6

Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության
կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։ 12

Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2\5 մասն է։ Քանի՞ էջ կա գրքում: 225

Posted in Դասեր

Մայրենի

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …

« ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին

Posted in Դասեր

Մայրենի

«Գարուն է գալիս»

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։

Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...

Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...

Համո Սահյան

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Հովհ. Շիրազ

1. Բանաստեղծությունը սովորե՛լ բերանացի։

Ի՞ նչ բանաստեղծություններ գիտեք գարնան վերաբերյալ։ ( Փորձե՛ ք ստեղծագործել) ։

Posted in Դասեր

Մայրենի

.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ , ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղօրդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնօրակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը: