Category: Կենսաբանություն 7
Կենսաբանություն
Թվարկեք 4- 5 քորդավոր կենդանի
նշտարիկ, ասցիդիա, միքսին, քարալեզ
Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն
Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք:
Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները
Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները
Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները
Նշտարիկը ունի լուսազգաց բջիջներ, որոնց օգնությամբ տարբերում է լույսը մթից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկ:Մարմնի ամբողջ մակերեսին ցրված են ընկալիչները:
Կենսաբանություն
Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները
Բոլոր քորդավորները ունեն որոշակի օրգան, որը կոչվում է “քորդա”։ Քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։ Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ բայց որոշ քորդավորների մոտ իրենք վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։
Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկարությունը հասնում է մինչև 33 մետրի։
Ի՞նչ է քորդան
Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան:Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:
Կենսաբանության հաշվետվություն հունվար
Կենսաբանություն
Ինչպե՞ս են բազմանում հիդրոիդ պոլիպները
Հիդրոիդ պոլիպները բազմանում են սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Վերջինս մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։
Ինչպե՞ս են բազմանում մեդուզաները
Մեդուզաների մոտ նկատվում է սեռական և անսեռ բազմացում:
Հիդրոիդ մեդուզաները սեռական ճանապարհով են բազմանում. բեղմնավորման արդյունքում ձևավորվում է թրթուռ: Թրթուռը իջնում է ծովի հատակ և նրանից ձևավորվում է փոքրիկ պոլիպ:
Սեռական բջիջները առաջանում են էկտոդերմում և բերանային անցքից դուրս են մղվում ջրի մեջ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորությունը: Բեղմնավորության արդյունքում ձվաբջջից զարգանում է թարթիչավոր թրթուռ, որը կոչվում է պլանուլա: Այն ամրանում է հատակին և առաջացնում է պոլիպ՝ անսեռ սերունդ: Պոլիպը որոշ ժամանակ բազմանում է բողբոջման եղանակով, իսկ հետո նրանից անջատվում են երիտասարդ մեդուզաները:
Ի՞նչ առանձնակատուկություններ ունեն կորալյան պոլիպները
Կորալյան պոլիպները իրենցից ներկայացնում են աղեխորշավորների ամենատարածված դասը: Նրանք վարում են միայն նստակյաց կենսակերպ և մեծամասամբ ներկայացված են գաղութային ձևերով: Նրանք, որպես կանոն, ունեն լավ զարգացած կմախք, որը բաղկացած է կրային աղերից:
Կորալների գաղութները առաջանում են անսեռ բազմացման արդյունքում, երբ բողբոջը չի անջատվում մայրական օրգանիզմից, այլ մնում է կպած նրան՝ առաջացնելով ծառանման գոյացություն: Գաղութի կազմի մեջ մտնող օրգանիզմները կապված են միմյանց հետ մարմնի խոռոչներով, այսինքն՝ ամբողջ գաղութը ունի ընդհանուր ճյուղավորված մարսողական խոռոչ:
Կորալյան պոլիպները հիմնականում հանդիպում են արևադարձային ծովերում: Նրանց կմախքները առաջացնում են խութեր, կղզիներ և աթոլներ: Ամենամեծ կորալյան խութերը տեղակայված են Ավստրալիայի արևելյան ափին՝ մոտ 2000 կմ երկարությամբ:
Կորալյան խութերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում նավագնացության համար:
Կենսաբանություն
Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունեն կենդանիները
Կենդանիների առանձնահատկությունները՝
սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ հետերոտրոֆ են,
ակտիվ տեղաշարժվում են,
անդադար չեն աճում ողջ կյանքի ընթացքում,
ունեն միջավայրից ազդակներ ստանալու և պատասխանելու հատկություն:
Ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություն ունի կենդանու բջիջը
Կենդանիների բջիջները զուրկ են բջջապատից։
Նկարագրե՞ք կենդանիների համաչափության տեսակները և բերեք օրինակներ։
Ողնաշար չունեցող կենդանիներին անվանում են անողնաշարներ։ Անողնաշարներ են սպունգները, աղեխորշավորները, որդերը, փափկամարմինները, հոդվածոտանիներն ու փշամորթները։ Ողնաշարավորներ են ձկները, երկկենցաղները, սողունները, թռչուններն ու կաթնասունները։
Կենսաբանություն հաշվետվություն դեկտեմբեր
Կենսաբանություն
Ի՞նչ նշանակություն ունեն աղեխորշավորները բնության մեջ և մարդու կյանքում։
Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ:
Ի՞նչ է ռեգեներացիան
Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:
Ինչպե՞ս է բազմանում պոլիպ Հիդրան
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:
Ներկայացնել պոլիպ Հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքը
Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ: