Posted in Աշխարհագրություն 8

Չինաստան

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Պաղաղովկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Երկիրը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոներով։


Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Չինաստանն աշխարհի հնագույն պետություններից է, արևելյան քաղաքակրթության օրրանը: Բացառիկ մեծ է չինացիների ներդրումը համայն մարդկության զարգացման գործում: Այսօր էլ արդարացիորեն պետք է հիշենք, որ օրինակ` թուղթը, որի վրա գրում ենք, հախճապակե բաժակը և դրանով խմած թեյը, բնական մետաքսը, որից պատրաստված հագուստը հագնում ենք, հրավառության նյութերը, որ մեզ հաճույք են պատճառում տոների ժամանակ, և շատ այլ նյութեր ունեն չինական ծագում:


Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարներ, ռազմավարական ծովային դիրք, ջրային համակարգը, Կլիմայական բազմազանությունը և բնակչության թվաքանակը։


Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Արդյունաբերությունը,Գյուղատնտեսությունը և Ծառայողականությունը։

Posted in Քիմիա 8

Քիմիա տնային

1.Տրված են NaNO3, Cu (OH)2 , FeSO4, H3PO4, բանաձևերով նյութերի հավասար զանգվածներով նմուշներ(1գ):

Որոշիր

ա) որի նյութաքանակն է առավել մեծ

M(NaNO3)=23+14+(16•3)=85

n=1/85=0.01176

M(Cu(OH)2)=64+(16•2)+(1•2)=98

n=1/98=0.01020

M(FeSO4)=56+32+(16•4)=152

n=1/152=1.00657

M(H3PO4)=(3•1)+31+(4•16)=98

n=1/98=0.01020

Պատ`NaNO3

բ) որի նյութաքանակն է առավել փոքր.

Պատ`FeSO4

գ) որոնց նյութաքանակներն են հավասար:

Պատ`Cu(OH)2 և H3PO4

2.

M(SO3)=32+3•16=80

m=0.2•80=16գ

M(HNO3)=1+14+16•3=63

n=31.5/63=0.5մոլ

M(Ca(OH)2)=40+16•2+1•2=74

n=22.2/74=0.3մոլ

M(Na2SO4)=23•2+32+16•4=142

m=0.4•142=56.8

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`

ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Գույնզգույն ծաղիկներն օրորվում են քամու զեփյուռից:
Ուժեղ Գետը ողողել էր փոքր քաղաքի տներն ու պարիսպները:
Հետաքրքրասեր ճանապարհորդը պատմում էր մեծ անապատի մասին:
Գետը նուրբ շղարշով էր ծածկվել:
Լեռների Հսկայական ստվերները ծածկել էին փոքրիկ դաշտերն ու հովիտները: Հնէաբանները հին դամբարանից Հնագույն գործիքներ գտան:

2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:

Առագաստանավի`անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի` սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների“ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի` «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Posted in Գրականություն 8, Դասեր

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

Հանցանք-հանցագործություն

կարեկցում-զգայուն վերաբերմունք ուրիշի վշտի

նախատում-հանդիմել

անողոք-որին չի կարելի ողոքել՝ մեղմացնել 

խայթում-խայթել

հողմ-ուժեղ քամի։

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Բանաստեղծությունը ներկայացնում է բարդ զգացմունքներ սիրո մեջ` սիրո ու տանջանքի խառնուրդ։ Արտահայտում` է վեճ, տխրության, մենակություն, շռայլություն և վիրավորանք

Posted in Գրականություն 8

Կգամ

Կգամ
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:
1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ասում է, որ ինչքան էլ նրա վիճակը վատ լինի, անկախ նրանից, թե որտեղ է նա, և ինչ էլ լինի, մեկ է կգա և կպաշտպանի իր Սիրելիին։


2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

Տքնած-չքնած


3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

1)Լուծել հավասարումները․

ա) 3x=1 x=1/3

բ)4x+5=4 4x=4-5=-1  x=-1/4

գ)-3x+7=1 -3x=1-7=-6 x=-6/-3=2

դ)-x-1=9  -x=9+1=10 => x=-10

ե)5x-4=4  5x=8  x=8/5

զ)-x=1/4  x=-1/4

x-1=4

x=4+1=5

3x-1=4

3x=4+1=5

x=5/3

x-2=2-x

x+x=2+2

2x=4

x=4/2=2

5x-1=3x+19

5x-3x=19+1

2x=20

x=10

2)Լուծեք հավասարումները․

ա)x=9

բ)x=0

գ)լուծում չունի

դ)2x=1  x=1/2

ե)4x-1=1  4x=1+1=2   x=2/4

զ)x+2=1  x=1-2 x=-1

է)3x-8=36  3x=36+8=44  x=44/3

ը)5x+1=49  5x=49-1=48  x=48/5

թ)x-3=4  x=4+3=7 x=7

Оставить комментарий

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա շարքում որոշիչ են իսկ Բ շարքում բացահայիչներ։

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Բացահայտիչ Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:

 1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, մասնավորող պարագայական:Բուն բացահայտիչ Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը:1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:2. 

   2. Կետադրի՛ր նախադասությունները.Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի,  տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք :Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: