Look at the pictures. Write a sentence in the present perfect continuous for each picture.
1 She/run. She has been running.
2 He/cook all morning. He hass been cooking all morning.
3 i /not feel well. I have not been feeling well.
4 You/not practise enough! You have not been practicing enough!
5 They/play football. They have been playing football.
6 We/watch too much TV! We have been waatching too much TV!
d Write complete sentences. Use the present perfect continuous.
1 How long/she/play/the drums?
How long has she been playing the drums?
4 i/not learn/English/very long. I have not been learning Englishh very long.
2 i/wait/for you / for ages! I have been waiting for you for ages!
5 How long/you/eat? How long have you been eating?
3 He/not sleep / enough. He has not been sleeping enough.
6 They/do their homework/for three hours. They have been doing their homework for three hours.
Author: mariamdalaqyan
Արատես

Առաջին օր
Ապրիլի 24-ին մենք գնացինք Արատես և ունեցանք մի քանի կանգառներ։ Կանգառ են ունեցել Արենու եկեղեցում։ Նաև կանգառ ենք ունեցել ուղղակի հանգստանալու և ճաշելու համար։ Մենք հասանք Արատես, դասավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք և գնացինք տարածքը մաքրելու և հավաքելու փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, խաղացինք մի քանի հետաքրքիր խաղեր, նստեցինք խարույկի մոտ և գնացինք քնելու։
Երկրորդ օր
Առավոտյան մենք գնացինք նախավարժանքի Ընկեր Նառայի հետ որից հետո մենք գնացինք նախաճաշելու։ Մենք նախաճեշեցինք, և գնացինք վերևի տնակները որպեսզի հավաքենք փայտեր խարույկի համար։ Հետո ճաշեցինք, վառեցինք խարույկ և գնացինք քնելու։
Երրորդ օր
Առավոտյան մենք նախաճեշեցինք և գնացինք մեր իրերը հավաքելու որպեսզի դուրս գանք Արատեսից դեպի Երևան։ Մենք ունեցանք կանգառ հրեշտակների ձորում, մենք մի փոքր զբոսնեցինք, նկարվեցինք և շարունակեցինք գնալ Երևան։ Ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ այս եռորյա ճամփորդությունը և ես անպայման նորից կգնամ մյուս անգամ։

Գործնական քերականություն
1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։
Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։
Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից
։Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։
Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։
Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։
2. Համեմատել երեք նախադասությունները։
Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։
Ես վիրավորվեցի նրա խոսքերից։
Ես լալիս էի վիրավորանքից։
Առաջին նախադասությունը անջատման խնիր է։
Միասնության խնդիր Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։
3. Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։
Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։
Նա միշտ որսի էր գնում շան հետ։
Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։
Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։
Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։
Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։
Վերաբերության խնդիր Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։Դրվում է․Ա․ Բացառական հոլովԲ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։
4.Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։
Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։
Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։
Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։
Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը
1)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AB = 16uմ, BC = 6սմ: Գտեք A անկյան սինուսը:
sin=6/16=3/8 (կրճատել 2-ով)
2)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AB = 15 սմ, իսկ A անկյան սինուսը 0,6 է: Գտե՛ք BC-ն:
BC=0.6•15=9
3)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում BC-ն 4 անգամ փոքր է AB-ից: Գտեք A անկյան սինուսը:
SinA=x/4x=1/4 (կրճատել x-ով)
4)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AB = 18դմ, AC = 6դմ: Գտեք A անկյան կոսինուսը:
CosA=6/18=1/3 (կրճատել 6-ով)
5)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AB-ն 5 անգամ մեծ է AC-ից: Գտեք A անկյան կոսինուսը:
cosA=x/5x=1/5 (կրճատել x-ով)
6)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AC = 24 սմ, իսկ A անկյան կոսինուսը 0,8 է: Գտեք AB-ն:
AB=24•0.8=19.2
7)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AC = 15սմ , BC = 6սմ: Գտեք A անկյան տանգենսը և կոտանգենսը:
tgA=6/15=2/5 (կրճատել 3-ով)
ctgA=15/6=5/2 (կրճատել 3-ով)
8)C ուղիղ անկյունով ABC եռանկյունում AC = 24 դմ, իսկ A անկյան տանգենսը 0,6 է: Գտեք BC-ն:
BC=0.6•24=14.4
9)C ուղիղ անկյունով ABC եռանկյան BC և AC էջերը հարաբերում են ինչպես 3:5: Գտե՛ք B անկյան տանգենսը և կոտանգենսը:
tgB=3x/5x=3/5
ctgB=5x/3x=5/3
Գործնական քերականություն
Բայական անդամի լրացումներ
Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։
Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։
Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։
Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։
Ուղիղ խնդիր
Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։
Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։
Պապը սիրում է թոռներին։
Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։
Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։
Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։
Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։
Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։
Արևը վերևից կրակ է թափում։
Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։
Ամպերը ծածկեցին երկինքը։
Նա համառորեն տանջում էր բոլորին։
Արքայազնը պաշտում էր ճոխությունը։
Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։
Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։
Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։
Հանգման խնդիր
Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։
Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։
Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։
Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝
Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/
Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/
1. Ընդգծիր հանգման խնդիրները։
Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։
Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։
Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։
Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։
Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։
Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։
Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։
Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։
English classwork
Complete the sentences with the correct perfect continuous tense:
She she has been working (work) here for five years. (present perfect continuous)
I (study) English since I was a child. (present perfect continuous)
They have been playing (play) football for an hour before it started to rain. (past perfect continuous)
He has been waiting (wait) for 30 minutes when the bus finally arrived. (past perfect continuous)
By next month, we have been living (live) in this city for a decade. (future perfect continuous)
She has been practicing (practice) the piano for two hours by the time her lesson starts. (future perfect continuous)
🔹 Choose the correct form:
I have been working have been working / had been working here since 2020.
They will have been traveling / have been traveling for a week by Friday.
He had been sleeping / has been sleeping before you called.
We will have been studying / have studied for six hours by the time the test begins.
🔹 Make sentences using the prompts:
She / read / all morning (present perfect continuous)
They / wait / for hours before help arrived (past perfect continuous)
By June / I / work / at the company / for 2 years (future perfect continuous)
1. She has been reading all morning.
2. They had been waiting for hours before help arrived.
3. By June, I will have been working at the company for 2 years.
Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ
1)Լուծեք հավասարումը․

1)x=9-1=8
2)x²=20/-4 x²=-5 լուծում չունի
3)3x-1=1.44 3x==1.44+1=2.44 x=2.44/3=0.813(3) լուծում չունի
4)3x-1=4 3x=4+1=5 x=5/3 լուծում չունի
5)5+2x=9 2x=9-5=4 x=4/2=2
6)3x+7=16 3x=16-7=9 x=9/3=3
7)x²+19=100 x²=100-19=81 x=9
8)61-x²=25 -x²=25-61=-36 x=6
9)6x-4=1 6x=1+4=5 x=5/6 լուծում չունի
2)Լուծեք հավասարումը․

1)3x-1=x-5 3x-x=-5+1=-4 2x=-4 x=-4/2=-2
2)x²-3x=x²+6x+9 x²-3x-x²-6x=9 -9x=9 x=-9/9=-1
3)x-2=2-x x+x=2+2=4 2x=4 x=4/2=2
4)x-2=8-x x+x=8+2 2x=10 x=10/2=5
5)2x-1=8-x 2x+x=8+1 3x=9 x=9/3=3
6)5x-2=3x+19 5x-3x=19+2 2x=21 x=21/2 լուծում չունի
7)6+x+1=0 x=-6-1=-7
8)x-1+x+3=4 x+x=4+1-3 2x=2 x+2/2=1
9)
10)7-3x=x+7 -3x-x=7-7 -4x=0 x=0 լուծում չունի
Կարդում ենք Սահյան
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։
Թիապարտ-Թիապարտության՝ տաժանակրության դատապարտված:
Անպարտ-Ոչ պարտավոր, չպարտավորված:
2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։
Այս բանաստեղծությունը ներկայացնում է մարդու բարդ բնույթը և կյանքի դժվարությունները: Նա միաժամանակ ուժեղ է և փխրուն, ինքնուրույն է, բայց երբեմն՝ ճակատագրի ու պայմանների կողմից գերի դարձած: Մարդն իր մեջ միավորում է թե՛ քարից բաղկացած՝ ուժը, թե՛ հողի փխրունությունը, և իր էությամբ մշտապես կռիվ է տալիս կյանքի բարդությունների հետ: Բանաստեղծն ընդգծում է, որ մարդը կատարելության չի հասնում. նույնիսկ կյանքի վերջում մնում է «անավարտ»:
Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Առուները՝ գարնան Դրոշակն են տանում Իրենց գլխի վերև: Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Բարդիները կարծես Արեգակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Կանաչների միջով, Կանաչների միջով Քամիները ծաղկանց Ճոխ պսակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև։ Ծաղիկների միջով Ծաղիկների միջով Մրջյունները մեղվի Պաղ դիակն են տանում Իրենց գլխի վերև։ Առավոտ է, արև…
1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։
Սահյանը ներկայացնում է բնությունը, օրինակ` արևոտ եղանակը, ծաղիկները, կանաչ խոտը, ծառերը և այլն։ Ընդհանուր ներկայացնում է վառ առավոտ։
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային առավոտի լուսավոր տրամադրություն, սակայն վերջում ծագում է տխրություն՝ կապված կյանքի ու մահվան հակադրության հետ։