Posted in Քիմիա 8, Դասեր

Փորձ

Վարցրեցինք կալիումի պերմանգանատ, լցրեցինք փորձանոթի 1\4 մասը, վառեղինք սպիրտայրոցը տեղադրեցինք փորձանոթի տակը: Գազատար խողովակը միացրեցինք կալիումի պերմանգանատի փորձանոթին և մի ուրիշ դատարկ փորձանոթին, թթվածնի ստանալու համար մյուս փորձանոթը փակում ենք ձեռքով: Ստուգելու համար, արդյո՞ք առաջացել է թթվածինը, վերցնում ենք փայտիկ, մի փոքր վառում ենք և հանգեցնում, որպեսզի փայտիկի վրա մնա կայծ: Բացում ենք գազով փորձանոթը և տարագ տեռադրում կայծով փայտիկը: Եթե փայտիկը նորից սկսեց այրվել, ապա թթվածինը անջատվել է կալիումի պերմանգանատից, իսկ եթե չայրվեց, ապա ոչ:

Posted in Դասեր, Իրավունք 9

«Քաղաքացիություն» հասկացությունը։ Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի

Քաղաքացիությունը մարդու և պետության միջև իրավական կապն է։ Դա նշանակում է, որ մարդը պատկանում է տվյալ պետությանը և ունի որոշակի իրավունքներ ու պարտականություններ։ Օրինակ՝ Հայաստանի քաղաքացին ունի Հայաստանի օրենքներով սահմանված իրավունքներ և պարտավոր է պահպանել երկրի օրենքները։

ՀՀ-ում քաղաքացու իրավական կարգավիճակը որոշվում է Սահմանադրությամբ և օրենքներով։ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի կրթություն ստանալու, աշխատելու, ազատ արտահայտելու իր կարծիքը, ընտրելու և ընտրվելու։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է հարգել օրենքները, պաշտպանել հայրենիքը և մասնակցել հասարակական կյանքին։

Ակտիվ քաղաքացին այն մարդն է, ով միայն օգտվում չէ իր իրավունքներից, այլ նաև մասնակցում է հասարակության զարգացմանը։ Նա հետաքրքրվում է իր երկրի խնդիրներով, արտահայտում է իր կարծիքը, մասնակցում է համայնքի կյանքին և փորձում է օգտակար լինել հասարակությանը։

Իմ կարծիքով, ակտիվ քաղաքացի լինելը շատ կարևոր է, որովհետև հենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիների շնորհիվ պետությունը կարող է զարգանալ և դառնալ ավելի ուժեղ։

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Երկրաչափական պրոգրեսսիա

1)Տրված է 1, 3, 9, 27, … երկրաչափական պրոգրեսիան։ Գտեք նրա հայտարարը և հինգերորդ, վեցերորդ ու յոթերորդ անդամները:

q=3, 81, 243, 729

2)Հաջորդականությունն արդյոք երկրաչափական պրոգրեսիա՞ է.
ա) 1, 8, 15, 21, 26, …; ոչ
բ) 4, 2, 1, 0,5, 0,25, …; այո
գ) -2, 2, -2, 2, -2, …; այո
դ) 0, 4, 16, 64, 256, …: Ոչ

3)Գտեք an երկրաչափական պրոգրեսիայի առաջին չորս անդամները, եթե a1 = 2, q = 0,25 :

0.5, 0.125, 0,03125

4)Տրված է an երկրաչափական պրոգրեսիան։ Հաշվեք.
ա)a3 — ը, եթե a1= 0,5, q = — 2;

-2
բ)a4 — ը, եթե a1 = -2, q = 3;

-54
գ) a3 — ը և q — ն, եթե a1 = 3, a2 = 4;

q=4/3 a3=16/3
դ) a3 — ը և q — ն, եթե a1 = — 4, a2 = 6

q=3/-2 a3=-9

5)Տրված են երկրաչափական պրոգրեսիայի երեք իրար հաջորդող անդամներ.
ա) 7, x, 63։ Գտեք x — ը, եթե x > 0 :

21
բ) 2, x, 18։ Գտեք x — ը, եթե x < 0 :

-6
գ) 3,2; x; 0,2։ Գտեք x — ը ։

0,8

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցում

1.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության միջին խտությունը: Ինչպե՞ս է այն փոխվել տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետության բնակչության միջին խտությունը մոտ 90–110 մարդ/կմ² է (տարիներից կախված փոքր փոփոխություններով)։Վերջին տասնամյակներում բնակչության խտությունը քիչ-քիչ նվազել է, քանի որ՝արտագաղթ է եղել, ծնելիությունը նվազել է, որոշ շրջաններում բնակչությունը պակասել է։Միևնույն ժամանակ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում խտությունը շարունակում է բարձր մնալ։

2.Նկարագրե’լ ՀՀ բնակչության տեղաշխումն ըստ վարչական մարզերի վերընթաց գոտիների:

Հայաստանի բնակչությունը տարածքում անհավասար է տեղաբաշխված։ Ամենախիտ բնակեցված են Երևանը և նրա հարակից մարզերը՝ Արարատը, Արմավիրը և Կոտայքը։ Համեմատաբար խիտ բնակեցված են նաև Շիրակը և Լոռին։ Ամենաքիչ բնակչություն ունեն լեռնային մարզերը՝ Սյունիքը, Վայոց ձորը և Գեղարքունիքը։

Ըստ վերընթաց գոտիների՝ բնակչության մեծ մասը բնակվում է մինչև 1000 մ բարձրության հարթավայրերում, հատկապես Արարատյան դաշտում։ 1000–2000 մ միջին բարձրությունների վրա բնակչության խտությունը միջին է, իսկ 2000 մ-ից բարձր լեռնային գոտիներում բնակչությունը շատ սակավ է՝ կլիմայական և տնտեսական պայմանների պատճառով։

3.Նշե’լ ՀՀ քաղաքների տիպեր ըստ մարդաշատության:

Հայաստանի քաղաքները բաժանվում են մի քանի տիպերի ըստ բնակչության թվի։ Մեծ քաղաք է Երևանը, որը ունի ավելի քան մեկ միլիոն բնակիչ։ Միջին քաղաքներ են Գյումրին և Վանաձորը, որոնք ունեն տասնյակ հազարավոր բնակիչներ։ Փոքր քաղաքներ են Աբովյանը, Հրազդանը, Արտաշատը, Կապանը և այլ քաղաքներ։ Կան նաև շատ փոքր քաղաքներ, որոնց բնակչությունը ընդամենը մի քանի հազար է, օրինակ՝ Դաստակերտը և Շամլուղը։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Զուգահեռագծի մակերես

1)Զուգահեռագծի կից կողմերը 10 սմ և 14 սմ են, անկյուններից մեկը` 60°։ Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը:

70V3

2)Զուգահեռագծի կից կողմերը 6 սմ և 12 սմ են, անկյուններից մեկը՝ 150°։ Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը:

36

3)135√2 դմ2 մակերեսով զուգահեռագծի կից կողմերը 15 դմ և 18 դմ են: Գտե՛ք զուգահեռագծի անկյունները:

45, 135

4)Զուգահեռագծի կողմերից մեկը 2 սմ-ով մեծ է մյուսից, իսկ դրանց կազմած անկյունը 60° է: Գտե՛ք զուգահեռագծի կողմերը, եթե դրա մակերեսը 24√3 սմ2 է:

8, 10

5)Գտեք շեղանկյան մակերեսը, եթե նրա կողմը հավասար է 12 սմ, իսկ անկյունը`60o :

72V3

6)Գտեք շեղանկյան կողմը, եթե նրա մակերեսը հավասար է 8√2 սմ2, իսկ անկյունը` 45o։

4

7)322√2 սմ2 մակերեսով շեղանկյան անկյուններից մեկը 45° է: Գտե՛ք շեղանկյան կողմը:

V644

Posted in Քիմիա 9, Դասեր

Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։

Լուսանկարչության մեջ օգտագործվում են հալոգենների միացություններ, հատկապես՝ բրոմի, քլորի և յոդի միացությունները արծաթի հետ։ Դրանք կոչվում են արծաթի հալոգենիդներ։ Ամենահայտնիներն են արծաթի բրոմիդը (AgBr), արծաթի քլորիդը (AgCl) և արծաթի յոդիդը (AgI)։

Այս նյութերը շատ զգայուն են լույսի նկատմամբ։ Երբ լույսը ընկնում է լուսանկարչական ժապավենի վրա, արծաթի հալոգենիդները քայքայվում են և առաջացնում մետաղական արծաթ։ Այդ փոփոխության շնորհիվ ձևավորվում է լուսանկարի պատկերը։

Հատկապես լայնորեն կիրառվել է արծաթի բրոմիդը՝ սև-սպիտակ լուսանկարչության մեջ։

Այսպիսով, լուսանկարչության զարգացման մեջ կարևոր դեր են ունեցել բրոմի, քլորի և յոդի միացությունները։

Posted in Քիմիա 9, Դասեր

Քիմիա տնային

Առաջադրանք 1. 

1. Թթվածնի ենթախմբի տարրերը կոչվում են խալկոգեն:  2. Թթվածնի ենթախմբի ընդհանուր վալենտ էլեկտրոնների թիվը՝ 6: 3. Թթվածինը բնության մեջ հանդիպում է հիմնականում գազային վիճակում։ 4. Թթվածնի քիմիական նշանն է O:

 Առաջադրանք 2. Ընտրիր ճիշտ պատասխանը Ո՞ր տարրերն են պատկանում թթվածնի ենթախմբին ասա անունները 

ա) O, S, Se, Te

Թթվածին, ծծումբ, սելեն և տելուր
բ) N, P, As
գ) F, Cl, Br
դ) C, Si, Ge Առաջադրանք

3. Ճիշտ է, թե սխալ Նշիր՝ Ճիշտ է (Ճ) թե Սխալ (Ս). 

1. Թթվածինը գազ է սենյակային ջերմաստիճանում։ Ճ 2. Թթվածնի ենթախմբի բոլոր տարրերը մետաղներ են։ Ս 3. Թթվածինը մասնակցում է այրման ռեակցիաներին։ Ճ 4. Ծծումբը թթվածնի ենթախմբի տարր է։ Ճ

Առաջադրանք 4. Գրիր ռեակցիայի հավասարումը 1. Մագնեզիումի այրումը թթվածնում 

2Mg+O2—>2MgO+Q

2. Ծծմբի այրումը թթվածնում (գրիր հավասարեցված ռեակցիաները) 

S+O2=SO2

Լրացրու աղյուսակը.

Բարդ(միջին)

Հաշվի՛ր 2 մոլ H₂O նյութի զանգվածը

Mr(H2O)=2+16=18

m=18*2=36

Որքա՞ն մոլ է պարունակում 48 գ O₂ գազը

48/32=1.5

Որքա՞ն մոլ է կազմում 11.2 լ O₂ գազը (ն.պ.)

11,2/22,4=0,5

Որքա՞ն ծավալ է զբաղեցնում 16 գ O₂ գազը (ն.պ.)

16/32=0.5

0.5*22.4=11,2

Բարդ

1.Թթվածնի ենթախմբի տարրերի ոչմետաղական հատկությունները թուլանում, իսկ մետաղական հատկություններն ուժեղանում են: Ինչպես դա կբացատրեք: 

Որովհետև ատոմի շառավիղը մեծանում է:

2. Ներկայացրեք O, S և տարրերի լրիվ էլեկտրոնային բանաձևերը և էլեկտրոնաբջջային սխեմաները: Ինչո՞ւ են VI խմբի գլխավոր ենթախմբերի տարրերը կոչվում p–տարրեր: 

3. Թթվածինը չի փոխազդում՝ ստորև բերված ոչմետաղական հետևյալ պարզ նյութի հետ. 1. ալմաստ 2. գրաֆիտ 3. ֆոսֆոր 4. քլոր

4.Ամբողջացրե՛ք ստորև բերված հավասարումը րեն դնելով քիմիական միացության բանաձևը. 2*+ 502 = 4CO₂ + 2H₂O                                                                       

5. Ի՞նչ ծավալով թթվածին է ստացվել 19,75 գ կալիումի պերմանգա նատի տաքացումից, եթե վերջինս քայքայվել է 80 %-ով։