Posted in Գրականություն 7

Գրականություն

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

-Հարամի-ավազակ

Մաղարա – քարայր

Զաղա – քարանձավ


3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:


2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

Անվախը հաղթանդամ, ուժեղ, ոչնչից չվախեցող երիտասարդ էր: Նա խելոք էր, սակայն հիմար էր ձևանում և օգնում էր աղքատներին։

Հոմանիշ-անվախ, անյերկյուղ, քաջ

Հականիշ-վախկոտ, երկչոտ, վեհարոտ


4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր:

Էլել է չի էլել-եղել է չի եղել, կկենամ-կմնամ, հարամիք-ավազակներ, կռնատակ-թևատակ, մաղարեք-քարայրներ, զաղեք-քարանձավներ, բրդբրդոտ-բրդոտ, խանձուղ-ածուխ, ջուխտ-զույգ, գդակ-գլխարկ,

Posted in Պատմություն 7

Հայոց պատմություն

Որ դարից են Հայաստանում սկիզբ առել վաղքրիստոնեական համայնքները

Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարում։


Ովքեր են եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները

Հայաստանում առաջին քրիստոնեության քարոզիչները եղել են Թադեոսն ու Բարդուղիմեոսը:


Ինչու է Հայոց Եկեղեցին կոչվում առաքելական

Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական:


Որ Թագավորի օրոք քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց, պետական կրոն, ով դարձավ առաջին կաթողիկոսը


Ինչ դեր էր կատարում եկեղեցին Հայոց թագավորության կյանքում:

Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի։ Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը (տասանորդ) և վճարել պտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը:


Համառոտ ներկայացրեք Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը

Քրիստոնեության ընդունումից հետո, սկսեցին վերացվել հեթանոսական մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին առաքելական եկեղեցիներ: Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգնած եպիսկոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

է․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:


Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)-առանձնանում են

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)-Անցիր, գտիր


Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)-Անցներ


Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի)-Կլինեն


Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)-Պիտի


2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:



Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:
  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ  պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:


  Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու  կխեղդվեն:


  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ  կսուզվեն, կամ չեն շնչի ու  կխեղդվեն:

3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:


Ենթադրական եղանակ-Գ,

հարկադրական եղանակ-Դ,

հրամայական եղանակ-Ե,

ըղձական եղանակ-Բ,

սահմանական-Ա

(սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:



Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

1.Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն

-Հոդվածվոտանիների վերջույթները, խիտինային ծածկույթները և մարմինները համանման են, բացի ծովային հադվածվոտանիներից, որոնք կարող են ունենալ կտրիչներ’ թաթիկների վրա:


2.Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

-Ցամաքային կենսակերպ վարող հոդվածոտանիների շնչառության օրգանները թոքերը կամ տրախեաներն են, իսկ ջրային կենսակերպ վարողներինը’ խառիկները


3.Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

-Խեցգետնակերպերն ունեն բարդ, սարդակերպերը 4 զույգ պարզ, իսկ միջատները’ բարդ և պարզ աչքեր:


4.Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

-Ձվից դուրս եկած թրթուրը արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է  չափերով։ Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի։


5.Ինչպե՞ս է ընթանում միջատների լրիվ կերպարանափոխությունը։

-Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի։ Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է։ Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի, անցնում է կերպարանափոխության:

Posted in Գրականություն 7, Դասեր

Գրականություն

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթում Լույս (Վերին) և Մութ (Ներքին) աշխարհները բնութագրում են բարին և չարը։ Առաջներում չար մարդկանց մոտ էլ կարող էին լինել կյանքի փորձ ունեցող մեծահասակ մարդիկ, որոնք նույնպես կարող էին բարիություն անել, սակայն այժմ բարու և չարի միջև պատնեշը խիստ խորացել է։


Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթը բարու և չարի մասին է: հեքիաթում բարի կերպար են հանդիսանում Գյուլնազ տատիկը, երեխաները, Գուրգենը, թագավորը, թագավորի աղջիկը, Զմրուխտ աղավնին, նրա ձագուկները։ Իսկ չար մարդիկ են Գուրգենի եղբայրները, դևը, վիշապը։ Հեքիաթում միշտ բարին հաղթում է չարին։



2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:



-հին ժամանակներում Վերին և Ներքին աշխարհների միջև չնայած սերտ կապ է եղել բարի մարդկանց միջոցով, սակայն չար մարդիկ այդ կապը կտրել են, և այժմ բարու ու չարի միջև պատնեշը խիստ խորացել է։