Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ: Թվաքանակի շարժընթացը

1.Որքա՞ն է հայերի թիվը ամբողջ աշխարհում, ինչպե՞ս է այն բաշխվում:

10 մլն:

2.Ըստ բնակչության թվաքանակի ինչպիսի՞ պետություն է ՀՀ_ն:

Այն փոքր պետություն է, որովհետև ունի փոքր բնակչություն

3.Ինչպիսի՞ տատանումներ են եղել բնակչության շարժընթացի հետ վերջին 180 տարիների ընթացքում:

Ահա ավելի գրագետ ու միևնույն ժամանակ պարզ տարբերակը․

Բնակչությունը սկզբում աճում էր, սակայն 1920-ականներին հայ–թուրքական պատերազմների հետևանքով այն զգալիորեն նվազեց։ Հետագայում ծնելիության բարձրացման և ներգաղթի շնորհիվ բնակչության թիվը նորից սկսեց աճել և վերջապես հասավ մոտ 3 միլիոնի։

4.20_րդ դարի սկզբի իրադարձություններն ինչպե՞ս ազդեց ՀՀ ներկա տարածքի բնակչության թվաքանակի փոփոխության վրա:

Նվազեց բազմաթիվ զոհերի պատճառով:

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փոխկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղար-, բարձրանալ, հինավուր-ց, փրփրադեզ, երևվել, ագ-ազ, անտարբեր, ապերախտ, անարդյունք, հազարաբուր, արցունք, դախեմ, երջանիկ, մեր-ակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։ 

հուշարձանկոթող, լեռնադահուկային, հարավարևմուտք, հայռուսական, ձյունձմեռ, մուգկանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյախոսակցական, 10ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջառողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-4, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա, անբարետես, նկարազարդ, ալեծուփ։ 

Բոլորը բարդ են:

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր, պատկեր-պատկերներ, հավաք, միտք-մտքեր, գիրք-գրքեր, ջիղ-ջղեր, գիշեր-գիշերներ, պատճեն-պատճեններ, բեռ-բեռներ, մեկնակետ-մեկնակետեր, մենապար-մենապարեր, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց-ուղեցույցներ: 

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։ 
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։ 

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը

Երեկոյան տաք անձրև եկավ, որը ջերմացրեց նրա սիրտը:
Քամուց մեզմ ճռնչում էր այգու դռնակը։

Դրսում մեղմ քամի էր, որից ճռնչում էր այգու դռնակը:
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։ 

Մեղմ տխրություն էր, որը իջել էր ամառային ձորում:

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Ենթակա

Ստորոգյալ

Օդը սառն է։ 
Ոմանք ինձ հասկանում են։ 
Այստեղ ապրել հնարավոր չէ։ 
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ 
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ 
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։ 

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4, 1, 2, 3

12. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղիր։ 

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չի հավատում իր առաջնորդին։ 
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած` լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ` նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են, կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը կռթնած իր անբաժան ձեռնափայտին` հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր` կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցավ դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես 

Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Միտոզ

Ի՞նչ է միտոզը և ինչպիսի նշանակություն ունի օրգանիզմների համար։

Միտոզը բջիջի բաժանումն է, որի արդյունքում առաջանում են երկու դուստր բջիջներ։ Ստացված բջիջներից յուրաքանչյուրը պարունակում է հավասար քանակի և նույն տիպի քրոմոսոմներ ինչպես մայրական բջիջում։ Կենդանի բջիջի բաժանման ակտիվ ֆազան տևում է մեկ ժամ։

Նկարագրիր միտոզի փուլերը՝ նշելով յուրաքանչյուր փուլի հիմնական գործընթացները։

Միտոզի չորս փուլերը

1. Պրոֆազ

Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար։

Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են։

3. Մետաֆազ

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։ Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։

4. Անաֆազ

Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։

5. Թելոֆազ

Միտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։

Ինչպե՞ս է ապահովվում, որ դուստր բջիջները ստանան նույն գենետիկ նյութը միտոզի ընթացքում:

Posted in Գրականություն 9, Դասեր

Հայկ և Բել

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։

Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, և հաստ բազուկներով մի հսկա է:Դ ա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 

Հայկը ազատության խորհրդանիշ է, քանի որ չի ենթարկվում Բելի իշխանությանը և պաշտպանում է իր ժողովրդի անկախությունը։ Բելը հակառակն է՝ տիրապետության ու բռնակալության կերպար, ով ուժով ուզում է իշխել։ Նրանց հակադրությունը ցույց է տալիս ազատ լինելու և բռնվելուն չհամաձայնելու պայքարը։


4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 

Այս առասպելը կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ հայերը միշտ ազատ ապրել են ուզել։ Հայկը չի ենթարկվում Բելին ու պաշտպանում է իր ժողովրդին, դրա համար էլ դարձել է մեր ազգային ինքնության հիմքը։ Նրա հաղթանակը սովորեցրել է, որ պետք է կանգնել ազատության ու արդարության կողմում։


5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Նամակ ճակատամարտից առաջ

Այսօր վաղ առավոտից բոլորս կանգնած ենք լեռների մեջ՝ սպասելով Բելի զորքին։ Հայկը մեր առաջ կանգնած է խաղաղ, բայց հաստատ որոշումով։ Նրա վստահությունը ուժ է տալիս բոլորիս։ Մի վախ չեմ զգում․ ավելի շատ ուզում եմ պաշտպանել մեր տունը, մեր ընտանիքները, մեր ազատությունը։Եթե այս օրը հաղթենք, մեր երեխաները կծնվեն ազատ հողում։

Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագիծ թարգմանություն

Ինքնագնահատականն ու ինքնավստահությունը մեծ դեր են խաղումմարդու ձևավորման մեջ։ Երբ մարդը հավատում է իր ուժերին, նրա համար ավելի հեշտ է որոշումներ ընդունել և պատասխանատվություն վերցնել իր վրա։ Ինքնավստահությունը չի նշանակում վախի կամ կասկածների բացակայություն, այն արտահայտվում է դրանց գործելու կարողության մեջ։ Այդպիսի մարդը կարողանում է հանգիստ արտահայտել իր կարծիքը և պաշտպանել սեփական տեսակետը։

Շատ կարևոր է հասկանալ, որ շրջապատի կարծիքը միշտ չէ, որ արդար կամ ճիշտ է լինում։ Եթե մարդը մշտապես առաջնորդվում է միայն ուրիշների գնահատականներով, նա կարող է կորցնել իրեն և իր նպատակները։ Առողջ ինքնագնահատականը օգնում է զարգանալ, սխալներից սովորել և առաջ շարժվել։ Երբ մարդը հարգում է ինքն իրեն, նա սովորում է հարգել նաև մյուսներին, ինչը հասարակության մեջ ներդաշնակ հարաբերությունների հիմքն է։

Posted in Շտկողական, Անգլերեն 9, Դասեր

Armenian to English translations

  1. Նա սովորաբար գնում է դպրոց ոտքով։
  2. He usually goes to school on foot
  3. Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը։
  4. We didn’t finished our work yet
  5. Երբ դու զանգեցիր, ես դաս էի անում։
  6. When you called me i was doing mylessons
  7. Նա կգնա խորհրդակցության, եթե ժամանակ ունենա։
  8. If he have time he will go to Consultation
  9. Ես կուզենայի ավելի լավ խոսել անգլերեն։
  10. I would like english better
  11. Դու չպետք է ուշանաս դասին։
  12. You’re not supposed to late to lessons
  13. Նրանք կարող էին օգնել մեզ նախորդ շաբաթ։
  14. They could have helped us last week.
  15. Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել
  16. I heard that he has dound new job
  17. Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել։
  18. Երբ նա հասավ, մենք արդեն ավարտել էինք ընթրիք։
  19. When he arrived, we had already finished our dinner
  20. Ես կարծում եմ, որ նա ճիշտ է
  21. I think that he’s rigth
  22. Նա հարցրեց, թե երբ ենք մենք գնալու
  23. He asked to when we would come
  24. Եթե ես լինեի քո տեղը, ես կվերանայեի այդ որոշումը։
  25. Դու կարող ես օգտագործել իմ գրքերը:
  26. You can use my books
  27. Մեր տունը կառուցվել է 1990 թվականին
  28. Our house was built in 1990
  29. Նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին։
  30. They are not going to
  31. Ես միշտ կարդում եմ նախաճաշից առաջ։
  32. I always read before breakfast
  33. Երբ ես զարթնում եմ, արևը արդեն բարձրացել է։
  34. When i wake up the sun is already risen
  35. Նա ասում էր, որ չի կարող գալ այսօր։
  36. He’s saying that he cant come today
  37. Մեր ուսուցիչը խորհուրդ տվեց ավելի շատ վարժություններ անել։
  38. Our teacher recommended me to do more tasks
Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Լուծեք անհավասարումները․

(-oo;1)U(2;oo)

(2;4)

(-3;5)

(-oo;-8)U(7;oo)

2)Լուծեք անհավասարումները․

(2;6)

(-oo;4)U(9;oo)

(-oo;0,5)U(2;oo)

(-6;0.5)

3)Լուծեք անհավասարումները․

(-2;1)U(3;oo)

(-oo;-3)U(-1;2)

(-oo;-8)U(-1;5)U(7;oo)

(-1;1)U(4;6)

4)Լուծեք անհավասարումները․

(-1;0)U(1/4;oo)

(0;2)U(3;oo)

(-oo;0)U(4;6,5)

(0;3)U(4;oo)

5)Լուծեք անհավասարումները․

(-oo;-3)U(-1;2)U(3;oo)

(-4;-1)U(4;6)

(-oo;-2)U(1;2)U(6;oo)

(-1/5;1/5)U(5;oo)