Posted in Գրականություն 8

Կաղանդի գիշեր

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Այստեղ նշվում է, որ Նոր տարուց ամեն ինչ սկսվելու է նորովի, սկսած այդ գիշերվանից։


2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն-նոր, չի բաւեր-չբավարաչել, ըլլալու-լինելու, յոյսեր-հույսեր, հինէն-հին , գոյն-գոյն։


3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Այս բանաստեղծությունը նվիրված է փոփոխություններին ու նոր սկիզբներին, որոնք կյանքում ամեն ինչ փոփոխում են։

Posted in Հայոց լեզու 8

Տնային

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:

Ա. Վկայել, հուսալ-Վկայեցի, վկայեցիր, վկայեց, վկայեցինք, վկայեցիք, վկայեցին, Հուսացի, հուսացիր, հուսաց, հուսացինք, հուսացիք, հուսացին։

Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել-Հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացաք, հեռացան։ Մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցաք, մոտեցան։ Տեսա, տեսար, տեսավ, տեսանք, տեսաք, տեսան։:

Գ. Հասկացնել, արթնացնել-Հասկացա, հասկացար, հասկացավ, հասկացանք, հասկացաք, հասկացան։ Արթնացա, արթնացար, արթնացավ, արթնացանք, արթնացաք, արթնացան։:

2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Posted in Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագիծ (թարգմանություն)

The King and Macaw Parrots

Ժամանակին մի թագավոր կար, ով գնացել էր հարեւան թագավորություններ այցելելու։ Վերջին թագավորության թագավորը, որտեղ նա այցելում էր, նրան նվիրեց մի զույգ մանկական Մասկավ թութակներ: Նրանք ամենագեղեցիկ թռչուններն էին, որ նա երբևէ տեսել էր: Այսպիսով, վերադառնալով իր թագավորություն, նա կանչեց թռչուններին վարժեցնող և խնդրեց նրան վարժեցնել մակոու թութակներին:

Թագավորը նաեւ պալատի այգում տեղ է կազմակերպել թութակների համար։ Նա հաճախ էր նայում նրանց իր պալատի պատուհանից։ Ժամանակն անցավ, մի օր վարժեցնողը եկավ պալատ և հայտնեց թագավորին, որ թեև թութակներից մեկը շքեղորեն թռչում է երկնքում, բայց մյուսը իր ճյուղից չի շարժվում իր գալու օրվանից։
Թագավորը, լսելով դա, հրավիրեց մոտակա թագավորություններից մարզիչներին և բուժողներին: Նրանք բոլորն էլ փորձեցին իրենց լավագույնը, բայց չկարողացան ստիպել թութակին թռչել: Նա նույնիսկ խնդրեց իր պալատականներին փորձել միջոց գտնել թութակին թռչելու համար, բայց նրանք բոլորն էլ ձախողվեցին: Թութակն ընդհանրապես չէր շարժվում իր ճյուղից։ Վերջապես, ամեն ինչ փորձելուց հետո, թագավորը մտածեց, որ գուցե իրեն պետք է մեկը, ով ավելի լավ ծանոթ է բնական միջավայրին: Նա խնդրեց իր պալատականին, որ գյուղից մի  ագարակատեր վերցնի և տանի թութակի մոտ, որպեսզի տեսնի, թե արդյոք նա կարող է հասկանալ թութակի խնդիրը:

Հաջորդ առավոտ թագավորը ոգևորվեց՝ տեսնելով, թե ինչպես է թութակը թռչում պալատական այգիների վերևում։ Նա խնդրեց իր ծառային կանչել այդ ֆերմերին՝ իրեն հանդիպելու։ Ծառան արագ գնաց և գտավ հողագործին, որը եկավ և կանգնեց թագավորի առաջ։ Թագավորը հարցրեց նրան. «Ինչպե՞ս ստիպեցիր թութակին թռչել»:

Հողագործը ձեռքերը հարգանքով ծալած ասաց թագավորին. «Դա շատ հեշտ էր, ձերդ մեծություն։ Ես ուղղակի կտրեցի այն ճյուղը, որտեղ նստած էր թռչունը»։

Posted in Երկրաչափություն 8

Երկրաչափություն

1)Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով։Գոլորշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին։ Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը։

Շրջանագիծ։

2)Գլանի առանցքային հատույթը քառակուսի է։ Գտեք գլանի ծնորդի և շառավիղի երկարությունների հարաբերությունը։



3)Գլանի առանցքային հատույթը 40 սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են։ Գտեք գլանի շառավիղը։

4)Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 60o -ի անկյուն։ Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6 սմ է։

Posted in Գրականություն 8, Դասեր

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:



Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը

Քանի որ նա գիտակցում էր, որ կատարել է մի բացառիկ բարի գործ և արդյունքում փոխվել է՝ դառնալով ավելի լավ մարդ:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն



1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:


Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

Երբ  Շտապ եզրակացություն անում ես կարելի է սխալվել:


Երբ,  բնության հավասարակշռությունը խախտում ես պետք է մտածել հետևանքի մասին:


Բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ,  կախենք թելից:


Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:


Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին որոնք խփվել էին որսի ժամանակ:


հետախույզը, որը ուղղություն է վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը:


2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպել նրանց կիթը:


Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն։ Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում  է պատրաստվել:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր են ցուցադրվել և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվել է նրանց կիթը:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովերը ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:



3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Գործնական քերականությում

1. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛րթե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղբայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել – հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):

Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

Հանել—հանել է—բայ կազմող ածանց՝ ան

Վանել—վանել է—բայ կազմող ածանց՝ ան

Բարձրանալ—բարձրացել է—ց-ն ածանց է

Մանկանալ—մանկացել է—ց-ն ածանց է

Հենել—հենել է—բայ կազմող ածանց՝ են

Վախենալ—վախեցել է—ածանց՝ ց

Մեռնել—Մեռել է— ածանց՝ ն

Բռնել—բռնել է—ածանց՝ ն

Թռչել—թռչել է—ածանց՝ ց

Խաչել—խաչել է—ածանց՝ ց

Հառաչել—հառաչել է— չ ածանց

2. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:

Ա և Բ շարքի դերբայների հիմքերը , Գ և Դ դերբայների հիմքերը։

Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:

Ա և Բ շարքի դերբայների հիմքերը , Գ և Դ դերբայների հիմքերը։

Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Անցյալով դրված հիմքերը, որոն վերջանում են ում կամ ել-ով։


Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

Անցյալի հիմք, ապառնու հիմք, Ներկայի հիմք

3. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
 Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:


Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրել եք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցնում ես:
Հավերը երկարեցնում են վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
 Նա իր ձիուն մեծացրել է չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացնում եմ ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին: