Posted in Գրականություն 9, Դասեր

Ազատություն

Աշխատանք դասարանում

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։

Բարեհաճել, հողե, նվիրել, նորից, խնդրել, ուրախանալ,դավադրություն:


3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 

Բանաստեղծության քնարական հերոսըմի մանուկ է, որը շատ է սիրում ազատությունը։ Մանկուց ուզում է ազատ լինել ու առաջին բառը ասում է «Ազատություն»։ Չնայած դժվարություններին ու վտանգներին, նա պատրաստ է պայքարել ու միշտ սիրել ազատությունը։


4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 

21-րդ դարում ազատությունը նշանակում է մտքի, խոսքի ու ինքնարտահայտման ազատություն, ունենալ հնարավորություն ընտրություններ անել և պաշտպանված լինել աշխարհում։ Դա նաև նշանակում է լինել ինքնություն՝ առանց վախի, երբ մարդն ինքն է որոշում իր կյանքը, ոչ թե ենթարկվում ուրիշներին։

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն:Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Կայծակ: Շանթարգել:

1. Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;

Հաղորդիչների դիմադրություներն ուղիղ համեմատական են նրանց երկարությանը և հակադարձ համեմատական լայնական հատույթների մակերևույթին:
R=P*l/S

2. Ինչի՞ց է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:

Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը

3. Ի՞նչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:

ρ-ն նյութի տեսակարար դիմադրությունն է:

4. Ի՞նչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպե՞ս են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:

Էլեկտրական շղթայում հոսանքի ուժը կամ լարումը կարգավորելու և սահմանափակելու էլեկտրական սարք։

5. Հաստատաուն հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:

100 միլիամպերից բարձր հոսանքի ուժը։

6. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:

Մինչև 50Վ հոսանքը կիրառելով կարող են բուժել նյարդացավ, կարող են որոշ հեգկան հիվանդություններ բուժել հոսանքով գլխնուղեղի վրա ազդելով:

7. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատուն էլեկտրական հոսանքը:

8. Նկարագրեք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն և ո՞ր շերտերը` բացասականորեն:

Ամպի մեջ ջրի կաթիլները ու սառույցի մանր բյուրեղները իրար են խփվում, դրա հետևանքով էլ լիցքեր են առաջանում․ վերևի մասը դառնում է դրական, ներքևի մասը՝ բացասական։

9. Ինչու՞ է ամպամած եղանակին գետինը լիցքավորվում: Ո՞ր երևույթն է գետնի լիցքավորման պատճառը: Ի՞նչ նշանի լիցք է ձեռք բերում գետինը:

Ամպի ներքևի մասում կուտակված բացասական լիցքերը քաշում են գետնի ազատ էլեկտրոնները հեռու։

10. Նկարագրեք կայծակի առաջացման սկզբնական փուլը: Ինչպե՞ս է գոյանում կայծակի անցուղին: 

Posted in Գրականություն 9, Դասեր

Կարծիքներ ամսագրային նյութերիցց

Ի՞նչ է երջանկությունը

Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում երջանկությունը։ Երջանկությունը կախված է մարդու հետաքրքրություններից, պահը վայելելուց, ապահով ապրելուց, փոքր բաներով ուրախանալուց, ինքն իր հետ անկեղծ լինելուց։

Ինձ համար երջանկությունը գեղեցիկը տեսնելու, զգալու, ստեղծագործելու, մտածելու, հետաքրքիր ապրելու, չվախենալու ու ընդհանրապես կյանքը սիրելու կարողությունն է։ Կարծում եմ այդ կարողությունը կարելի է ձեռք բերել, եթե անգամ չես զգում, որ ունես։ Բնությունը լավ ուսուցիչ է այս գործում։ Երջանկությունն անձնական բան է։ 

Ինձ շատ դուր եկավ այս տեքտը: Չնայած տեքստը բավականին փոքր է, այն ամեն ինչ պարզ ու իր տեղին է բացատրում: Լավ էր նշված, որ երջանկությունը բոլորի համար նույնը չէ: Հիմնական միտքը հասկանալի էր՝ երջանկությունը մեծ ու բարձր թեմա չէ, ավելի շատ՝ մարդու ներսի զգացողությունն ու նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ։ 

Ժամանակի մասին

Ժամանակը մեր կյանքի ամենաթանկ բանն է։ Այն արագ է անցնում և երբեք չի վերադառնում։ Մենք չենք կարող պահել ժամանակը, բայց կարող ենք այն ճիշտ օգտագործել։ Ամեն օր մենք ունենում ենք 24 ժամ։ Այդ ժամերի ընթացքում մենք գնում ենք դպրոց, խաղում կամ հանգստանում։ Մեկ-մեկ թվում է, թե օրն անցավ շատ արագ, իսկ երբեմն՝ շատ դանդաղ։ Բայց իրականում ժամանակը միշտ նույն արագությամբ է անցնում։  Եթե ժամանակը օգտագործում ենք օգտակար բաների համար՝ սովորելու, կարդալու կամ օգնելու ուրիշներին, այն դառնում է պետքական։ Իսկ եթե անգործ անցկացնում ենք օրը, ժամանակը կորցնում ենք։  Ժամանակը վերադարձնել հնարավոր չէ։ Ահա թե ինչու պետք է այն սիրել, գնահատել ու խելացի օգտագործել։

<<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։

Տեքստի միտքը բավականին հետաքրքիր էր: Մանրամասն բացատրվում է, թե ինչու պետք է ժամանակը չվատնել, այլ այն օգտագործել այն ի օգուտ ձեզ: Ամենաշատը ինձ դուր եկավ վերջին մեջբերումը . <<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։ Այս նախադասությունը ինձ ստիպեց լավ մտածել, թե ի վերջո ինչու է ժամանակը պետք հարգել, այլ ոչ թե անտեղի վատնել:

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AO հատվածի երկարությունը, եթե AK միջնագիծը 18 դմ է:

2+1=3

18\3=6

AO=6*2=12

2)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AK միջնագծի երկարությունը, եթե OK-ն 5 սմ է:

Ok=5

AO=2*5=10

AK=15

3)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե AC = 6 սմ, AH = 3 սմ:


4)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունը այն բաժանում է 4 սմ և 5 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք եռանկյան էջերը:


5)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: 
Գտեք AB ներքնաձիգը, եթե AH:HB=4:5, AC = 6 դմ:

6)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունն այն բաժանում է 9 սմ և 16 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը:

Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Նոյեմբոր ամսվա կենսաբանթյան ամփոփում

1. ինչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը

Գլիկոլիզը էներգետիկ փոխանակության առաջին փուլն է, տեղի է ունենում բջջի ցիտոպլազմայում, առանց թթվածնի:Գլյուկոզը քայքայվում է և առաջացնում ԱԹՓ՝ էներգիայի մոլեկուլներ, որոնք անմիջապես օգտագործվում են բջջի աշխատանքների համար։

2. Ներկայացնել աֆտոտրով և հետերոտրով օրգանիզմներիծ

Ավտոտրոֆներ կարող են ինքնուրույն արտադրել սնունդ՝ օգտագործելով անօրգանական նյութեր, օրինակ բույսերը ֆոտոսինթեզի միջոցով։

Հետերոտրոֆներ չեն կարող արտադրել սնունդ, սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ մյուս օրգանիզմներից։

3. Ինչ են իրենցից ներկայացնում ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը

Ֆոտոսինթեզ՝ բույսերն ու որոշ միկրոբները արևի էներգիան օգտագործում են գլյուկոզ ստեղծելու համար, իսկ որպես կողմնակի արտադրանք՝ արտազատում են թթվածին։

Քեմոսինթեզ՝ էներգիան ստացվում է քիմիական ռեակցիաներից, ոչ թե արևից, օրինակ որոշ բակտերիաներ ստանում են էներգիա անօրգանական միացությունների օքսիդացումից։

4. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը և ֆունկցիան

Քրոմոսոմները գտնվում են էուկարիոտ բջիջների կորիզում և պահում են ժառանգական տեղեկությունը։ Դրանք կազմված են պարուրաձև ԴՆԹ-ից և ունեն սեղմվածքներ, որոնցից հիմնականը կոչվում է ցենտրոմեր։

5. Ինչ է կարիոտիպը

Մարմնական բջջի քրոմոսոմային հավաքակազմի քանակական և որակական հատկանիշների ամբողջությունը կոչվում է կարիոտիպ:

6. Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ

Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են, որոնք կազմված են կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից, բայց չունեն բջջային կառուցվածք։ Առաջին վիրուսը՝ ծխախոտի խճանկարային հիվանդության հարուցիչը, հայտնաբերել է Դ. Ի. Իվանովսկին 19-րդ դարում։

Վիրուսները բազմանում են միայն կենդանի բջիջներում՝ թափանցելով դրանց մեջ և օգտագործելով բջջի նյութերը։ Դուրսից նրանք կարող են ունենալ բյուրեղային ձև։ Վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ՝ ինչպես բույսերի (ծխախոտի, ոլոռի խճանկարային հիվանդություններ), այնպես էլ մարդկանց (գրիպ, կարմրուկ, ծաղիկ, պոլիոմիելիտ) մոտ։

Վիրիոնը բաղկացած է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից և սպիտակուցային թաղանթից։ Կան նաև բարդ վիրիոններ՝ լիպիդային թաղանթով և ֆերմենտներով, օրինակ՝ ՁԻԱՀ-ի վիրուսը։

Կան վիրուսներ, որոնք վարակում են բակտերիաներ՝ բակտերիաֆագեր։ Դրանք կարող են ոչնչացնել բակտերիաները և երբեմն օգտագործվում են հիվանդությունների բուժման մեջ։ Ֆագերը բաղկացած են գլխիկից, պոչիկից և սպիտակուցային ելուններից։ Նրանց ԴՆԹ-ն ներթափանցում է բակտերիայի մեջ, որտեղ սկսում է բազմանալ՝ քայքայելով բակտերիան։

7. Բջջի բաջանում` միտոզ

Բջջի կենսացիկլը նրա գոյության ամբողջ շրջափուլն է՝ սկսած առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը։ Տարբեր բջիջներ տարբեր տևողությամբ են ապրում․ օրինակ՝ նյարդային բջիջները չեն կիսվում, իսկ էպիթելային և ոսկրուղեղի բջիջները արագ մաշվում են և մշտապես նորանում։

Կենսացիկլը բաղկացած է ինտերֆազից և միտոզից։ Ինտերֆազում բջիջը աճում է, սինթեզում է սպիտակուցներ և կրկնապատկում է ԴՆԹ-ը։ G₁ փուլում այն պարզապես զարգանում է, S փուլում կրկնապատկվում է ԴՆԹ-ը, իսկ G₂ փուլում բջիջը պատրաստվում է բաժանմանը՝ ձևավորելով անհրաժեշտ կառուցվածքներ, օրինակ՝ ցենտրիոլներ և բաժանման իլիկի թելիկներ։

Միտոզը բջջի բաժանման փուլն է և ունի չորս մաս։ Պրոֆազում քրոմոսոմները խտանում են և կորիզաթաղանթը քայքայվում է։ Մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածում։ Անաֆազում քրոմատիդները բաժանվում են և տեղափոխվում բևեռներ։ Թելոֆազում ձևավորվում են նոր կորիզներ, և բջիջը կիսվում է երկու նույնական դուստր բջիջների։

Միտոզի շնորհիվ ժառանգական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է, ապահովելով սերնդից սերունդ գենետիկական նյութի կայուն փոխանցումը։

8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները

Էներգետիկ փոխանակություն

Կյանքի ոչ բջջային ձևեր-վիրուսներ

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ

Միտոզ

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ <

1.Ինչու՞ է ՀՀ_ում հատուկ պահպանվող տարածքներ առանձնացվել։ Ի՞նչ չափանիշներով են դրանք միմյանցից տարբերվում։

Հայաստանում հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են՝ որպեսզի պաշտպանվեն բնության եզակի վայրերը, հազվագյուտ կենդանիներն ու բույսերը, ինչպես նաև արժեքավոր լանդշաֆտներն ու հուշարձանները։ Դրանք կանխում են բնության վնասումը և ապահովում գիտական ուսումնասիրությունների հնարավորությունը։Այս տարածքները իրարից տարբերվում են՝ պահպանության խստությամբ (արգելոցներում՝ ամենախիստ), էկոհամակարգերով (անտառ, լեռ, կիրճ և այլն), տարածքի չափով, և այն տեսակներով կամ արժեքներով, որոնք պետք է պահպանվեն։

2.Թվարկե’լ և գրե’լ ՀՀ_ում ազգային պարկերն ու արգելոցները։

Ազգային պարկեր․ Դիլիջան, Սևան, Արևիք, Թռչկան։

Արգելոցներ․ Խոսրովի անտառ, Շիկահող, Զանգեզուր, Զիկատար։

3.Բնութագրե’լ Խոսրովի և Շիկահողի արգելոցը։

Խոսրովի անտառ արգելոց

Գտնվում է Արարատում, համարվում է աշխարհի հնագույն արհեստական անտառներից։ Ունի լեռնային լանդշաֆտներ ու հարուստ կենդանական աշխարհ՝ ընձառյուծ, արջ, գայլ։ Բույսերից տարածված են կաղնի, գիհի և հազվագյուտ տեսակներ։ Ունի նաև պատմական հուշարձաններ։

Շիկահողի արգելոց

Գտնվում է Սյունիքում։ Հայտնի է խոնավ ու խիտ անտառներով և հարուստ բուսականությամբ։ Այստեղ կան ավելի քան հազար բուսատեսակներ և շատ կենդանիներ՝ արջ, վայրի խոզ, աղվես, խոշոր թռչուններ։ Պահպանում է Հայաստանի հարավային անտառային էկոհամակարգերը։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 3 : Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե A1B1C1 եռանկյան մակերեսը 16 սմ2 է:

12

2)Նման եռանկյուններից մեկի մակերեսը 20 դմ2 է, մյուսինը`5 դմ2: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:

2
3)Նման եռանկյուններից մեկի կողմը 24 սմ է, իսկ մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 6 սմ է: Գտեք երկրորդ եռանկյան մակերեսը, եթե առաջինի մակերեսը 160 սմ է:

10

4)Նման եռանկյուններից մեկի կողմերը 5 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտե՛ք դրանց մակերեսների հարաբերությունը:

25

5)M-ը ABCD զուգահեռագծի BC կողմը բաժանվում է 1:2 հարաբերությամբ՝ հաշված B կետից: AM և BD հատվածները հատվում են K կետում: Գտե՛ք K կետի հեռավորությունը AD-ից, եթե K կետի հեռավորությունը BC-ից 5 սմ է։

6)BC = 6 սմ և AD = 18 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք AOD եռանկյան OM միջնագիծը, եթե BOC եռանկյան OK միջնագիծը 8 սմ է:

7)BC = 4 սմ և AD = 8 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: M-ը և N–ը համապատասխանաբար AO և OC հատվածների միջնակետերն են: Գտե՛ք DM-ը, եթե BN = 3 սմ: