Posted in Երկրաչափություն 8

Երկրաչափություն

Առաջադրանքներ․

1)Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝

ա)S-ը, եթե a = 15 սմ, h = 12 սմ

բ)a-ն, եթե S = 34 սմ2 , h = 8,5 սմ

գ)h-ը, եթե S = 162 սմ2, a = 9 սմ

դ)a-ն, եթե h = 1/2a, S = 21a


2)Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

3)Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

4)Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

5)Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

6)Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2 -ը՝ բարձրությունները։ Գտեք՝

ա)h2 -ը, եթե a = 18 սմ, b = 30 սմ, h1 = 6 սմ, h2 > h1

բ)h1 -ը, եթե a = 10 սմ, b = 15 սմ, h2 = 6 սմ, h2 > h1

գ)h1 -ը և h2 -ը, եթե մակերեսը՝ S = 54 սմ2 , a = 4,5 սմ, b = 6 սմ

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

1)Թվային բազմությունները պատկերե՛ք կոորդինատային առանցքի վրա և գտե՛ք նրանց միավորումը:

ա) [- 4, 11] և (- 7, 4]

(-7;11]

բ) (- 21, 0) և [- 14, 0]

(-21:0]

գ) (- ∞, 3) և [0, ∞)

(-∞;∞)

դ) (- 2, 6] և (8, 14)

(-2;6]U(8;14)

ե) (- 9, 3.6) և [3.6, 9)

(-9;9)


զ) [- 15, — 5] և [-4.5; 4]

[- 15; — 5]Ul [-4.5; 4]


է) (- 9.2, — 1.2] և (0, 5)

(-9.2;0.5)

ը) [- 0.5, 3.7] և [3.7, 32)

[-0.5;32)
թ) (0, 0.1] և (- ∞, ∞)

(-∞;∞)

2)Արդյո՞ք — 1 թիվը համախմբի լուծում է.

Այո

Ոչ

Այո

Այո

Ոչ

Այո

3)Լուծե՛ք համախումբը.

(-2;∞]

(-∞;-3)U{0}

(-∞;21]

(-∞;4)

(-∞;-3)

(8/3;∞)

Posted in Հայոց լեզու 8

Ձայնարկություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը։
Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

·                    զգացական

·                    կոչական

·                    նմանաձայնական

 


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜…-կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…–զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ-նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ա՛խ, վ՛այ, բը՛զզ, ջա՛ն
բարդ-վ՛այ-վ՛այ, հե՛յվախ

Ձայնարկությունների ուղղագրությունը.

·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…

·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …

·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՝յ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՝, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Posted in Գրականություն 8

Կարդում ենք չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

Անքնություն

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

 

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

 

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

 

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

 

Ելե՜լ են նորից…

 

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։ 

Posted in Պատմություն 8

Մտքեր և խոհեր

Մտքեր և խոհեր

Այս տեքստը օրինակ է բերում  շատ տարբեր փիլիսոփայակամ, քաղաքական և պատմական մտքեր, որոնք կապված են ազգային ինքնության, պետությունների ճակատագրի և առանձին ձգտումների հետ։

Տեքստը պատմում է գաղափարական, քաղաքական  և պատմական հարցեր ասելով, որ հեղափոխությումները չեն հաջողում առանց գաղափարական հիՄքերի և ռազմավարության։ Փոքր ժողովուրդնեչի պայքարը բավարարվում է դիվանագիտությամբ։

Վերջում ընդգծվում է, որ առաջնորդ դառնալը ոչ միայն փառք է, այլ նաև մեծ պատասխանԱտվություն, որի համար  պահանջում է ունենալ  քաջություն և Ուժ։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

Ում-Սիրել մայրիկին, կտրտել հավին, մատուցել հաճախորդին, մոտեցնել ընկերոջը, հանգստացնել եղբորը։

Ինչ(ը)-Սիրել հայրենիքի, կտրտել գազարը,   մատուցել հյութը, մոտեցնել սեղանը, հանգստացնել վեճը։

Ինչին-Սիրել երգել, կտրատել նրբերշիկին, մատուցել ուտեստին, մոտեցնել տանիքին, հանգստացնել անհանգիս ին։

Ինչով-Սիրել սրտով, կտրատել դանակով, մատուցել աշխատողներով, մոտեցնել մեքենայով, հանգստացնել վերաբերմունքով։

Posted in Քիմիա 8, Դասեր

Քիմիա դասարանական

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:

n=N(մ+թ)/NA 6.02 10-²³

Որքան է 9,03• 10 ²³ թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):

n=9,03•10-²³ n=N/NA=9,03•10²³/6,02•10-²³=1,5

Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:

N=0.5•6.02•10-²³=3.01•10-²³

Որքան է 5.07 •10  23 թվով  կալցիում մոլեկուլների քանակը (մոլ):

n=5.07•10²³/6.02•10-²³=5.07/6.02=08

Որքան է 0,3 մոլ քանակով ծծմբի ատոմների թիվը:

N=0.3•6.02•10-²³=1.806

Հաշվել  N2O5 տարրերի զանգվածների հարաբերությունը: