Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։
Օրինակ՝
Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։
Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)
Չկետադրվող դերբայական դարձված
Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։
Օրինակներ՝
Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։
Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։
Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։
Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։
Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։
Օրինակ՝
Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):
Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։
Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։
Օրինակներ՝
Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։
Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից
Կետադրի՛ր նախադասությունները․
Ոսկեղեն նարգիզների մեջ նստած` Օմար Խայամը`բանաստեղծը, գինի էր ըմպում։
Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին` Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն` Ադամին։
Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը`մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը`Եվային։
Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին` Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։
Հևիհև հետևելով Լիլիթին`Ադամը հասավ ոսկեվառ լճակին։
Աստղերով արբած` Լիլիթը քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։
Անահիտին տեսնելու կարոտը, օրեօր աճելով, անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։
1.Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։
2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն` իրեն շատ համեստ էր պահում։
3. Սեղանի տակ` փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։
4.Նա անցավ ու, տեսնելով փթթող երկիրը, նախանձից քարացրեց այն։
5. Նա փակեց աչքերը` սպասելով դասի վերջին:
6. Ես պատահաբար ընկա`ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
7. Փոքրիկն արթնացավ` վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում` ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
9. Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով`զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:
10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը` աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:
Check your progress

Կրկնություն
1)Հավասարասրուն եռանկյան հիմքը 50 է, իսկ սրունքին տարված բարձրությունը՝ 30: Գտնել եռանկյան հիմքին առընթեր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը։

2)Հավասարասրուն եռանկյան պարագիծը 20 է, իսկ հիմքը՝ 8 : Գտնել հիմքին տարված բարձրությունը։

3)Ըստ նախորդ խնդրի տվյալների գտնել հիմքին առընթեր անկյան սինուսը,կոսինուսը և տանգենսը։

4)Ուղղանկյան անկյունագիծը 10 է և մեծ կողմի հետ կազմում է 30O անկյուն։ Գտնել ուղղանկյան կողմերը և մակերեսը։

- Ստորև բերված շարքերից որու՞մ են ներկայացված սովորական պայմաններում գազային ագրեգատային վիճակում գտնվող նյութերի անվանումները:Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.
քլորաջրածին, քլոր, քրոմ
ջրածին, քլորաջրածին, քլոր
քլոր, հիպոքլորային թթու, քլորակիր
2. Թվարկված նյութերից ընտրի՛ր այն նյութը, որի ծավալն առավել կփոփոխվի ճնշման չափավոր փոփոխության դեպքում:
ավազ
ոսկի
նեոն
անագ
3. Որքա՞ն է 61 մոլ քանակով ջրածին գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:
4.Որքա՞ն է 22 մոլ քանակով թթվածին գազի զբաղեցրած ծավալը (լ) նորմալ պայմաններում:
5. Տրված շարքից ընտրի’ր այն նյութերը, որոնք միևնույն պայմաններում զբաղեցնում են հավասար ծավալներ:
3 մոլNO2
3 մոլNa
3 մոլHe
3 մոլFe
6.Որոշի՛ր ի՞նչ ծավալ (լ, ն.պ.) կզբաղեցնի 6 մոլ նյութաքանակով ջրածինը (H2)
Գործնական քերականություն
Կետադրի՛ր նախադասությունները․
Ոսկեղեն նարգիզների մեջ նստած՝ Օմար Խայամը՝ բանաստեղծը, գինի էր ըմպում։
Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին Աստված, վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն՝ Ադամին։
Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը՝ մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը՝ Եվային։
Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։
Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։
Աստղերով արբած՝ Լիլիթը քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։
Անահիտին տեսնելու կարոտը օրեօր աճելով՝ անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։
1.Ձիերը՝ անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։
2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։
3.Սեղանի տակ՝ փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։
4.Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։
5.Նա փակեց աչքերը՝ սպասելով դասի վերջին:
6.Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
7.Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
8.Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
9.Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն՝ ամեն տարի գալիս են Հայաստան:
10.Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:
Սպիտակ ձին 4, 5, 6 մասեր
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Լղար-նիհար
քարակոփ — քարից սարքած
համետ-մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու համար
2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։
Գյուղացիները քննարկում էին առաջին համաշխարհային պատերազմի մասին և համեմատում ու որոշում թե ում ձին պետք է գնա պատերազմի կռվելու համար։
3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։
Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։
Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։
4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։
Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։
5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
Սիմոնը շատ տխուր էր, քանի որ Ցոլակին շատ էր սիրում։ Ցոլակը նրա համար ինչպես երեխա էր՝ շատ հարազատ ու թանկ։ Նա միշտ օգնում էր Սիմոնին։ Սիմոնը ստիպված էր ձևացնել, թե համաձայն է տալ ձիունն, որպեսզի մարդիկ չհասկանան, թե որքան թանկ է Ցոլակը իր համար և չխլեն նրանից։
Հանրահաշիվ
1)Լուծեք հավասարումը.
ա) x2 — 6x + 8 = 0
D=36-(4•1•8)=4
X1=6+2/2=4
X2=6-2/2=2
բ) x2 — x — 2 = 0
D=1-(4•1•(-2))=9
X1=1+9/2=5
X2=1-9/2=-4
գ) x2 + 4x + 15 = 0
D=16-(4•1•15)=-44
Լուծում չունի
դ) 5×2 + 8x — 9 = 0
D=64-(4•5•(-9))=244
ե) 3×2 — 5x — 2 = 0
D=25-(4•3•(-2))=49
X1=-25+7/6=-18/6=-3
X2=-25-7/6=-32/6
2)Լուծեք հավասարումը` նախապես հավասարման երկու մասերը բազմապատկելով այնպիսի թվով, որ նրա գործակիցները դառնան ամբողջ թվեր.
ա) x2 — 3/4x + 1/8 = 0
8x²-6x+1
D=36-(4•8•1)=4
X1=6+2/16=1/2
X2=6-2/16=1/4
բ) x2 + x/7 — 50 = 0
7x²+x-350
D=1-(4•7•(-350))=9801
X1=1+99/14=100/14=50/7
X21-99/14=-98/14=-49/7=-7
գ) x2 — 1/5x + 1 =0:
5x²-x+5
D=1-(4•5•5)=-99
Լուծում չունի
դ)x2 — 1/2x — 1/2 = 0
2x²-x-1
D=1-(4•2•(-1))=9
X1=1+3/4=1
X2=1-3/4=-2/4=1/-2
ե) x2 — 8 — x/3 = 0
3x²-x-24
D=1-(4•3•(-24))=289
X1=1+17/6=3
X2=1-17/6=-16/6=-7/3
զ) x2— 2, 5x + 1 = 0
2x²-5x+2
D=25-(4•2•2)25-16=9
X1=5+3/4=2
X2=5-3/4=1/2
3)Լուծեք հավասարումը.
ա) x2+ 5x + 6 = 0
D=25-(4•1•6)=1
x=-5+1/2=-2
x2=-5-1/2=-3
բ) x2 + x — 6 = 0
D=1-(4•1•(-6))=25
x1=-1+5/2=2
x2=-1-5/2=-3
գ) x2+ 4x + 4 = 0
D=16-(4•1•4)=0
x=-4/2=-2
դ) 4×2 — 8x + 3 = 0
D=64-(4•4•3)=16
x1=8+4/8=3/2
x2=8-4/8=1/2
ե) 5×2 — 6x + 1 = 0
D=36-(4•5•1)=16
x1=6-4/25=2/10=1/5
x2=6+4/10=1
4)Լուծեք հավասարումը.
ա) 2×2 = 5 + 3x
2x²-3x-5=0
D=9-(4•2•(-5))=49
x1=3+7/4=10/4=5/2
x2=3-7/4=-4/4=-1
բ) — 7×2 + 2x = — 329
-7×2+2x-329
D=4-(4•(-7)•(-329))=-9208
Լուծում չունի
գ) 2×2 — 17x — 9 = 0
D=289-(4•2•(-9))=361
x1=17+19/4=36/4=9
x2=17-19/4=-2/4=-1/2
դ) — x2 + 14x — 48 = 0
D=196-(4•(-1)•(-48))=4
x1=-14+2/-2=-12/-2=6
x2=-14-2/-2=8
ե) x2 + x — 5 = 0
D=1-(4•1•(-5))=21
x1=-1+√21/2
x2=-1-√21/2
զ) 7×2 + 13x — 3 = 0
D=169-(4•7•(-3))=169+84=253
x1=-13+√253/14
x2=-13-√253/14
է) 4×2 — 4x = 15
4x²-4x-15
D=16-(4•4•(-15))=256
x1=4+16/8=20/8=5/2
x2=4-16/8=-12/8=-3/2
Գործնական քերականություն
1. Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներ, որոնք արտահայտվեն ա)բառով, բ) երկրորդական նախադասությամբ:
Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:
Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում հին լեգենդի մասին
Վերջապես արևը տաքացրեց երկիրը
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան ճանապարհը
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան գագաթին
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառը, որին դրանք լրացնում են:
Օրինակ`
Ե՞րբ պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
Անապատում տանջվում էինք անտանելի տոթից:
Վտանգից խուսափելու համար շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց մխալ վառարանի պես։