Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Կենսաբանության սեպտեմբեր ամսվա ամփոփում

1 Ինչ է իրէնից ներկայացնում գենետիկական կոդը

Գենետիկական կոդը ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի նուկլեոտիդների երեքական հաջորդականությունն է, որը որոշում է, թե որ ամինաթթուն է միանալու սպիտակուցին։ Դա կյանքի ալֆաբետն է։

2 Ներկայացնել գենետիկական կոդի նախագիծը

3 Ներկայացնել սպիտակուցի կառուցվածքը և բնափոխումը:

Սպիտակուցները պոլիմերներն են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Ամինաթթուները միանում են պեպտիդային կապերով՝ խտացման ռեակցիայի միջոցով:

Մինչև 30 ամինաթթուն՝ պեպտիդ, ավելին՝ սպիտակուց։ Սպիտակուցները ծալվում են հատուկ եռաչափ կոնֆորմացիաների՝ ջրածնային կապերի, իոնային փոխազդեցությունների, Վան դեր Վալսի ուժերի և հիդրոֆոբ փոխազդեցությունների շնորհիվ։ Կառուցվածքը կարող է փոխվել պահպանելով կենսաբանական ֆունկցիան։

4 Ախխաջրերի, լիպիդների և ճարբերի կառուցվածքը և գործառույթը

Ածխաջրեր՝ կազմված են C, H, O տարրերից, հիմնական միավորը գլյուկոզան է: Դրանք օրգանիզմին տալիս են հիմնական էներգիան, պահեստավորվում են որպես օսլա կամ գլիկոգեն և կատարում կառուցվածքային դեր:

Լիպիդներ՝ լայն խումբ է, որը ներառում է ճարպեր, մոմեր, ֆոսֆոլիպիդներ, ստերոիդներ։ Կազմված են հիմնականում C-ից և H-ից։ Դրանք մտնում են բջջաթաղանթների կազմի մեջ, մասնակցում են հորմոնների ձևավորմանը և պաշտպանում օրգանիզմը ջերմային կորուստից։

Ճարպեր՝ լիպիդների տեսակ են, որոնք կազմված են գլիցերինից և 3 ճարպաթթվից։ Դրանք էներգիայի ամենախիտ պահեստն են, պաշտպանում են ներքին օրգանները և ապահովում ջերմամեկուսացումը:

5 Ֆլեշմոբ

Գրել եմ

6 Ներկայացնել սեպտեմբեր ամսվա աշխատանքները

Կենսաբանության

Սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր

Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Սպիտակուցներ, Ածխաջրեր և Ճարպեր

1․ Որո՞նք են բջջի օրգանական հիմնական նյութերը։
ա) Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ
բ) Ածխաթթու գազ, ջուր, աղեր
գ) Կալցիում, նատրիում, մագնեզիում
դ) Ածխածին, ջրածին, թթվածին

2․ Ո՞ր գործառույթն է բնորոշ սպիտակուցներին։
ա) Էներգիայի պահեստավորում
բ) Կատալիտիկ և կառուցվածքային
գ) Իոնների հավասարակշռության պահպանում
դ) Ժառանգական ինֆորմացիայի պահպանություն

3․ Սպիտակուցի առաջնային կառուցվածքը որոշվում է․
ա) Պոլիպեպտիդային շղթայի ամինաթթուների հաջորդականությամբ
բ) Ալֆա-պարույրի և բետա-թերթիկի գոյությամբ
գ) Տարածական ամբողջական ծալքով
դ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ

4․ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը պայմանավորված է․
ա) Ամինաթթուների հերթականությամբ
բ) Ջրածնային կապերով՝ ալֆա-պարույր և բետա-թերթիկ ձևավորմամբ
գ) Դիսուլֆիդային կամ իոնային կապերով
դ) Մի քանի շղթաների միավորմամբ

5․ Ի՞նչ է սպիտակուցի բնափոխումը (դենատուրացիան)։
ա) Սպիտակուցի ամբողջական քայքայում մինչև ամինաթթուներ
բ) Սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն՝ առանց առաջնային հաջորդականության խանգարման
գ) Սպիտակուցի ամբողջական սինթեզ
դ) Սպիտակուցի էներգետիկ քայքայում

6․ Ո՞ր նյութերն են դասվում որպես մոնոսախարիդներ։
ա) Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա
բ) Օսլա, գլիկոգեն
գ) Ցելյուլոզ, խիտին
դ) Ճարպաթթուներ

7․ Ո՞ր ածխաջրերն են պահեստային ֆունկցիա իրականացնում կենդանական բջիջներում։
ա) Ցելյուլոզ
բ) Օսլա
գ) Գլիկոգեն
դ) Խիտին

8․ Ճարպերի հիմնական կառուցվածքային միավորը որն է։
ա) Գլյուկոզայի մոլեկուլը
բ) Գլիցերին և ճարպաթթուներ
գ) Ամինաթթուներ
դ) Նուկլեոտիդներ

9․ Որո՞նք են ճարպերի ֆունկցիաները բջջում։
ա) Տեղեկատվության պահպանում
բ) Էներգիայի պահեստավորում և ջերմամեկուսացում
գ) Կատալիզ
դ) Իոնների փոխադրում

10․ Սպիտակուցի չորրորդային կառուցվածքը բնորոշ է․
ա) Միակ շղթայից կազմված սպիտակուցներին
բ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ առաջացած սպիտակուցներին
գ) Ջրածնային կապերով պայմանավորված ծալքին
դ) Ամինաթթուների հաջորդականությանը

Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

Կենսաբանություն

Ի՞նչ նյութեր են կազմում կենդանի օրգանիզմի հիմնական բաղադրությունը։
ա) միայն ջուր
բ) օրգանական և անօրգանական նյութեր
գ) միայն ճարպեր
դ) միայն պրոտեիններ

2․ Որո՞նք են օրգանական և անօրգանական նյութերի հիմնական տարբերությունները։
ա) օրգանականում միշտ կա ածխածին, անօրգանականում՝ ոչ
բ) օրգանականը լուծվում է ջրում, անօրգանականը՝ ոչ
գ) օրգանականը հիդրոֆոբ է, անօրգանականը հիդրոֆիլ
դ) օրգանականը միայն բջիջներում է, անօրգանականը՝ ոչ

3․ Նշե՛ք կենդանի օրգանիզմում հանդիպող հիմնական օրգանական նյութերը։
ա) ջուր, աղեր
բ) ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ 
գ) միներալներ
դ) աղեր և հանքային նյութեր

4․ Ի՞նչ է հիդրոֆիլ նյութը։
ա) ջրի հետ կապ չունեցող նյութ
բ) ջրի հետ լավ արձագանքող և լուծվող նյութ 
գ) ճարպային նյութ
դ) միայն օրգանական նյութ

5․ Ի՞նչ է հիդրոֆոբ նյութը։
ա) ջրի հետ լավ արձագանքող նյութ
բ) ջրում վատ լուծվող կամ անհաղթելի նյութ 
գ) սպիտակուց
դ) ածխաջուր