Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։


Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Բջջային շնչառությունը նյութափոխանակության ռեակցիաների և գործընթացների շարք է, որոնք տեղի են ունենում օրգանիզմների բջիջներում` սննդանյութերի կենսաքիմիական էներգիան ԱԵՖ-ի վերածելու համար։


Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Ֆոտոսինթեզի վերջնանյութերը հանդիսանում են բջջային շնչառության ելանյութեր: Այսինքն, ֆոտոսինթեզի արդյունքում ստացվում է շաքար, որը բջջային շնչառության ընթացքում քայքայվում է: Թե ֆոտոսինթեզը, և թե բջջային շնչառությունը էներգիայի վերափոխման գործընթացներ են:

Բջջային շնչառություն ունեն թե ավտոտրոֆ, և թե հետերոտրոֆ բույսերը:

Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի վազմացումը

Ծաղկավոր բույսերը բազմացում են և անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:


Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:


Նկարագրեք խաչաձև փոշոտումը

Խաչաձև փոշոտում փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

Ինքնափոշոտում փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները

Բույսի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:


Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:


Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային


Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

1 Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածք

Սֆագնումը շատ է տարածված տորֆաճահիճներում: Ճյուղավորված ցողունը խիտ պատված է տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:


2 Արտաքին կառուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերները, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։


3 Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացել են և առաջացրել բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ (տորֆ, քարածուխ, նաֆթ, գազ):

4 Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

Մոտ 300−350 մլն. տարի առաջ Երկրի կլիման այդպիսին էր, տեղում էին տաք անձրևներ, մառախլապատ էր, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության, և երկրագնդում գերիշխում էին 40 մ բարձրության ծառանման պտերանմանները:

Posted in Կենսաբանություն 7

Ջռիմուռներ

  1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն ջրիմուռները։ Իրանք ունեն տարբեր գույներ և տարբեր խորություններում են ապրում
  2. Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։ քլորելա
  3. Ինչու՞ են ամենախորը տեղերում բնակվում կարմիր ջրիմուռները։ նրանք կարմիր են և դրա շնորհիվ նրանք կարող են արտադրել թթվածին խորը տեղերում
  4. Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ ջրիմուռներից։ մարդիկ ստանում են յոդ, սնունդ, թթվածին, դեղեր և օգտագործվում է բժշկության մեջ։

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

1)Ի՞նչ է վիրուսը։

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է


2)Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։

Վիրուսները բազմանում են  կենդանու բջիջների ներսում


3)Նշել վիրուսների և բակտերիաների նմանությունները և տարբերությունները։

Բակտերիաները 100 անգամ ավելի մեծ են, քան վիրուսները: Հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ դրանք անտեսանելի են մարդու աչքի համար և կարող են հայտնաբերվել միայն հատուկ մանրադիտակով: Մանրէները կարելի է տեսնել օպտիկական մանրադիտակով, մինչդեռ վիրուսները կարող են հայտնաբերվել միայն էլեկտրոնային մանրադիտակով ՝ օգտագործելով էլեկտրամագնիսական ոսպնյակներ:Վիրուսներն ու բակտերիաները ունեն մանրադիտակային չափսեր, գտնվում են գրեթե յուրաքանչյուր մակերևույթի վրա և հանդիսանում են բազմաթիվ հիվանդությունների պատառ: Բայց դրանք նույնը չեն:


4)Մարդու ի՞նչ վիրուսային հիվանդություններ գիտեք։

Կորոնավիրուս, ջրծաղիկ, գրիպ