Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
Օձը կարող է 3 տարի քնել:
Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:
Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
Հայաստանի սողունները։ Մեր հանրապետությունում հանդիպում է սողունների 53 տեսակ, որոնցից 27-ը մողեսներ են, 23-ը` օձեր, 3-ը՝ կրիաներ: Դրանցից 19 տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Օձերի չորս տեսակը՝ երևանյան լեռնատափաստանային, Դարևսկու, հայկական իժերը, գյուրզան թունավոր են: Գյուրզան մեր մեր հանրա- պետության ամենամեծ իժն է. նրա երկարությունը հասնում է ավելի քան 1,5 մ-ի:
Ներկայացնել սողունների բազմացումը
Երկրագնդի վրա ներկայում հանդիպում են սողունների շուրջ 12000 տեսակ որից ընդգրկված են 4 կարգի։