Posted in Դասեր

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի ես ընտրել էի Տաթև Աբրահամյանի ջոկատը։ Մենք անցկացրել ենք շատ հետաքրքիր ժամանակ, գնացել ենք սահադաշտ, թատրոն, ճամփորդությունների։ Նաև կատարել ենք նախագծեր օրինակ՝ վիկտորինա, քվեստ, բառքամոցի, բանավեճեր տարբեր թեմաներով։ Նաև գնացել ենք լեռնանիստ բայց ես չեի գնացել որովհետև հիվանդ էի։ Արել ենք ազգագրական ստուգատեսից մենք արել ենք Բրազիլիայի մասին։

Ընդանուր առմամբ ինձ դուր եկավ։

Posted in Ուսումնական նախագիծ, Դասեր

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Ամսի քսաներեք-ի առավոտյան մենք իրար հետ հավաքվեցինք , տեղավորվեցինք երթուղայինում և գնացինք դեպի Գյումրի։ Առաջին օրը այցելեցինք շատ եկեղեցիներ, ծանոթացանք դրանց պատմությաններին, և հետո վերադարձանք հյուրատուն, որտեղ ընթրեցինք և խաղացինք տարբեր խաղեր։

Երկրորդ օրը հատկապես տպավորիչ էր, քանի որ այցելեցինք հետաքրքիր թանգարաններ, որտեղ մեզ պատմեցին Գյումրիի պատմությունը։ Այդ օրը նաև եղանք ավելի հայտնի ու հին եկեղեցիներում, իսկ հետո գնացինք սրճարան, որտեղ հաճելի ժամանակ անցկացրինք։ Օրվա վերջում նաև առևտուր արեցինք։ Հյուրատուն վերադառնալուց հետո մի փոքր հանգստացանք, իսկ երեկոյան, թեյ ըմպեցինք։

Երրորդ օրը հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք դպրոց։ Այս եռորյա ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ առաջին անգամ էի եկել  եռօրյա, և ափսոսում եմ, որ ուրիշ անգամներ չեմ այցելել նման եռորյաներ։

Posted in Ուսումնական նախագիծ, Դասեր

Hovhannes Adamyan

Hovhannes Adamyan (1879–1932) was an Armenian inventor and engineer who became one of the pioneers in the field of television. In 1908, he developed a color television system, which became the foundation for modern image transmission technologies. His patents and research played an important role in the development of television, especially in creating the first devices capable of transmitting color images. Adamyan also worked on other technical devices, leaving a significant contribution to science and technology of his time.

Posted in Դասեր

Սահադաշտ

Ամսի իննին մենք ոտքով այցելեցինք սահադաշտ։ Այնտեղ մենք շատ զվարճացանք և շատ կապտուկ ստացանք մեր ոտքերի վրա: Ես շատ անգամ ընկել եմ։ Իսկ երբ մեր սահադաշտի ժամանակը վերջացավ մենք գնացինք իմ ընկերուհու տուն, որտեղ թխեցինք թխվածքաբլիթ թեյախմության համար։ Կարճ ասած ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը

Posted in Դասեր

Ազգագրության ստուգատես

Բրազիլական պարը շարժման իսկական Կախարդանք է, որն արտահայտում է այդ երկրի մշակույթը և ռիթմը: Սամբա,  լամբադա, ֆորրո – նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ առանձնահատկությունները և փոխանցում է մարդկանց ոգի։ Ահա մի օրինակ։

https://youtu.be/5zooOMD2kvM?si=xAC3fGRNle-ToGjc

Սամբա-Սամբան բրազիլական աշխույժ պար է՝ լի էներգիայով և ուրախությամբ: 20-րդ դարի սկզբին այն դարձավ Ռիո դե Ժանեյրոյի և կառնավալի խորհրդանիշը։ Սամբան համատեղում է աֆրիկյան ռիթմերը և հոսող շարժումները՝ արտահայտելով ազատություն:

Posted in Դասեր, Կենսաբանության 8

Մկանային համակարգ

1.Ինչ պիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:

Մկանաթելը ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որն առաջանում է ներսի միոֆիբրիլների դասավորությունից։ Խրձերում այս շերտավորությունը ավելի է ընդգծվում, ինչի համար դրանք կոչվում են միջաձիգ զոլավոր մկաններ։ Մկաններն իրենց ծայրերով՝ ջլերով, ամրանում են ոսկրերին կամ մաշկին (օրինակ՝ դիմախաղի մկաններ)։ Ջիլերը կազմված են ամուր շարակցական հյուսվածքից, չեն կծկվում և դիմանում են մեծ ծանրաբեռնվածությանը։


2. Ի՞նչ դեր է կատարում մկանային համակարգը:

Մկանային համակարգը պատասխանատու է մարմնի շարժման, կեցվածքի պահպանման, ներքին օրգանների պաշտպանության և արյան ու հեղուկների շրջանառության համար։ Այն նաև մասնակցում է շնչառությանը և ջերմության արտադրությանը՝ աջակցելով մարմնի կենսական ֆունկցիաներին։


3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման և ֆիզիկական աշխատանքի ժամանակ՝ կրելով մարմնի ծանրությունը։ Սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, կծկվելով, ծալում է ոտքը ծնկան հոդում և բարձրացնում կրունկը, ինչը կարևոր է քայլելիս և վազելիս։ Ազդրում տեղակայված է մարմնի ամենաերկար մկանը՝ դերձակամկանը, որը կարող է հասնել մինչև 50 սմ երկարության։


4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Հարթ մկաններ գտնվում են ներքին օրգանների, արյունատար անոթների և մարսողական համակարգի պատերում՝ ապահովելով օրգանների շարժումը։ 
Միջաձիգ զոլավոր մկաններ տեղակայված են կմախքի վրա և ապահովում են մարմնի կամային շարժումները։


5.Ինչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:



1. Գլխի և պարանոցի մկաններ
   – Դիմախաղի մկաններ 
   – Ծամիչ մկաններ 
   – Պարանոցի մկաններ 

2. Վերին վերջույթների մկաններ
   – Ուսի մկաններ 
   – Բազկի առաջային և հետին մկաններ 
   – Ձեռքի մկաններ 

3. Տանիքի մկաններ
   – Կրծքավանդակի մկաններ 
   – Փորային մկաններ 
   – Սպին մկաններ 

4. Ստորին վերջույթների մկաններ
   – Ազդրի առաջային, հետին և ներքին մկաններ 
   – Սրունքի և ոտնաթաթի մկաններ 

Posted in Դասեր, Երկրաչափություն 8

Երկրաչափություն

1)Ըստ գծագրերի տվյալների՝ գտեք x-ը․

ա)

360-(152+80)=12

x=128/2=64

բ)

x=360-(125+2•30)=175

գ)

x=(180+112)/2=34

դ)

x=(360-(2•20+215)=105

2)AB կիսաշրջանագծի վրա վերցված են C և D կետերն այնպես, որ

∪AC=57o, ∪BD=63o   

Գտեք CD լարը, եթե շրջանագծի շառավիղը 12 սմ է։

3)AOB կենտրոնային անկյունը 30o -ով մեծ է AB աղեղին հենված ներգծյալ անկյունից։ Գտեք այդ անկյուններից յուրաքանչյուրը։

Posted in Գրականություն 8, Դասեր

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ

– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանղ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ

– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ

Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

Բովանդակություն

Բանաստեղծությունը ներկայացնում է սիրո զգացմունքի խորությունը և ներքին տառապանքը։ Սիրո Կաղանդը՝ որպես խորհրդանիշ, կոչ է անում ու փայլում է այս գիշեր, բայց մնում է անտեղյակ, թե ինչպես է սերը տանջում։ Տառապանքը խորանում է անորոշության և սպասման մեջ, երբ Կաղանդը նահանջում է՝ թողնելով միայն զգացմունքների ցավոտ արձագանքը։