Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչ է երջանկությունը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ, բազմել, աներեր, ցուպը, տատասկներ, կիզել, գոցել, խանձարուր, բարձրաբարբառ, ակնապիշ, բարկ, ըղձալ, անքթիթ: 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր բոլորի սրտերի խորքերից:

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը ծեր, համառ ու խելացի մարդ էր, ով ուզում էր հասկանալ, թե ինչ է երջանկությունը։ Նա համբերատար էր ու պատրաստ երկար սպասել պատասխանի համար։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Սֆինքսը ասում է, որ երջանկությունը պետք չէ շատ փնտրել կամ ցանկանալ. կարևոր է ապրել ներկայում և գնահատել կյանքը այնպիսին, ինչպիսին կա։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Ըստ իս` երջանկությունը ներքին խաղաղությունն է և ժպիտը՝ առանց պատճառի։ Այն չէ, երբ ամեն ինչ ունես, այլ երբ շնորհակալ ես ունեցածիդ համար։ Երջանկությունը ապրում է սրտում՝ ընտանիքի, ընկերների սիրո և պարզ ուրախ պահերի մեջ։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Աչքեր, սրունքներ, տատասկներ

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունըչարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ,քարանա՜լ…»:

Posted in Գրականություն 9, Դասեր

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Սովորաբար «երջանկություն» բառը ասելիս այն բոլորի մոտ տարբեր տպավորություններ է թողնում:Երջանկանալու համար բոլորին հարմար մի ձև չկա։Ամեն մի մարդ ունի իր սեփական կյանքը, հետաքրքրությունները և իր փոքրիկ երջանկությունները:Ես երջանիկ եմ նույնիսկ երբ գիտակցում եմ, որ ես ունեմ իմ կյանքը:

Իմ համար երջանկությունը թաքնվում է ամենափոքր բաներում. օրինակ` ես կարող եմ ուրախանալ ընկերներիս հետ զրուցելոուց, կարող եմ ուրախանալ, երբ իմ արած աշխատանքը գնահատում են, երբ ինձ փոքրիկ նվերներ են անում, երբ մի բանի վրա աշխատում եմ և դա ինձ մոտ ստացվում է, կամ պարզապես, երբ մի սիրուն բան եմ տեսնում:Նույնիսկ հիմա` այս տեքստը գրելուց, ես երջանիկ եմ:

Ի վերջո, երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ ես խաղաղ եմ ինձ զգում և շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ։ Այդ պահերին ես հասկանում եմ, որ երջանկությունը պետք չէ փնտրել հեռուներում, այն արդեն ինձ շրջապատում է տարբեր բաների մեջ թաքնված:

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Հոսանքի ուժ: Ամպերաչափ

1. Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Քանի որ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քանակական կապ հաստատել հոսանքի և նրա որևէ ազդեցության միջև։

2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:

3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա այդ հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

Կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով։Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա)։

5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I*t

6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:

Հհատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է:
1Կլ=1Ա
1վ=1Ավ 

7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Ամպերաչափ անվանում են այն սարքը, որը չափում է հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը:

8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

Ամպերաչափը միացնում են հաջորդական հոսքի ուղղու մեջ նրա համար, որ լիցքակիրները անցնեն շարքի միջով:

10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Այն միանում է հաջորդաբար:

11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:Ինչու՞:

Որովհետև այն ուղղիղ համեմատական է հոսանքի ուժին:

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Պարաբոլ

1)Տրված x-երի համար գտե՛ք y-ի այնպիսի արժեք, որ (x, y) կետը լինի y = x2 պարաբոլի վրա.
ա) x = 0 y=
բ) x = 3 y=9
գ) x = — 3.2 y=10.24
դ) x = 111 y=12321
ե) x = √5.5 y=5.5
զ) x = — √13 y=13
է) x = 2√3 y=12
ը) x = — 6√1.5 y=54

2)Հայտնի է, որ (x, y) կետը պատկանում է y = x2 պարաբոլին: Գտե՛ք y-ի տրված արժեքի համար x-ի բոլոր հնարավոր արժեքները: Քանի՞ այդպիսի x կա.
ա) y = 0 x=0 արժեք չունի
բ) y = 25 x=+,-5
գ) y = 196 x=+,-14
դ) y = 2.89  x=+,-1.7
ե) y = — 16 լուծում չունի
զ) y = -2 լուծում չունի
է) y = 2 x=+,-v2
ը) y = 45 x=+,-v45

3)Ո՞ր կետերում է տրված ուղիղը հատում y = x2 ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 0 (0;0)
բ) y = 5(v5;-5)(v5;5)
գ) y = — 1.1  գոյություն չունի:
դ) y = 64=(-8;64) (8;64)

4)Կառուցե՛ք y = x2 ֆունկցիայի գրաֆիկի համաչափը x-երի առանցքի նկատմամբ:

5)Տրված է y = x2 ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 9, բ) 0, գ) 15, դ)– 25 արժեքը:

(3;9)

(0;0)

(+,-V15;15)

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթև այսօր՝
ա/
 Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր:

Հայաստանը և Վրաստանը դարավոր բարեկամության մեջ էին գտնվում և օգնում իրար ռազմական առումներով։ Իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, Հայաստանը և Վրաստանը նույնպես մնացել են լավ հարաբերությունների մեջ:


բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր:

1918-1920 թթ․ Հայաստանը և Ադրբեջանը վիճում էին Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի համար։ Այդ վեճերը երբեմն վերածվում էին պատերազմների։ Երբ երկրները մտան Խորհրդային Միության կազմ, այդ խնդիրները ժամանակավոր ավարտվեցին։ Սակայն, անկախություն ստանալուց հետո, վեճերը նորից սկսվեցին։ Այսօր էլ՝ 2025 թվականին, կողմերը դեռ չեն կարողանում ամբողջությամբ համաձայնության գալ սահմանների և Լեռնային Ղարաբաղի հարցերում, ու երբեմն սահմանին լարվածություն է առաջանում, թեև խաղաղության մասին խոսակցություններ շարունակվում են։


գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր:

1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունները շատ լարված էին, քանի որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիան փորձում էր պահել իր ազդեցությունը Կովկասում և գրավել հայկական տարածքներ։ Այդ տարիներին տեղի ունեցան պատերազմներ, և 1920 թ․ Կարսի ու Սուրմալուի շրջանները անցան Թուրքիային։ Այսօր՝ 2025 թ․, Հայաստանն ու Թուրքիան դեռ դիվանագիտական հարաբերություններ չունեն։


դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր:

1918-1920 թթՀայաստանի և Իրանի միջև լարվածություն չէր եղել, տարածքային խնդիրներ չկային և հակակրանքներ չշահարկվեցին։ Չնայած որ գործնական համագործակցություն քիչ էր, կողմերը չէին հակամարտում։ Այսօր Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարեկամական և ռազմավարական են, և նրանք ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

Առաջադրանքներ․

1)Հետևյալ հատվածներից որո՞նք են համեմատական a = 4 սմ և b = 6 սմ հատվածներին.
ա) c = 2 սմ, d = 3 սմ

Այո
բ) m = 6 սմ, n = 9 սմ

Այո
գ) l = 1 դմ, p = 1,8 դմ:

Ոչ

2)AB և CD հատվածները համեմատական են EF և MN հատվածներին: Գտեք EF-ը, եթե AB = 5 սմ, CD = 8 սմ, MN = 10 սմ:

5/8=х/10

5/8=0.625

0.625=6.25

3)Եռանկյան a և c կողմերը համեմատական են c և b կողմերին: Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե a = 4 սմ, b = 9 սմ:

a/c=c/b=4/x=x/9

c2=36

c=6

P=6+4+9=19

4)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը, եթե CD = 10 սմ, BC/CD = AC/OC:

P=60

5)CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

x/20=21/15

x=20*21/15=28

BC=28

P=28+35+21=84

6)KP և MN հատվածները DO և AL հատվածներին համեմատական են։ Գտեք AL–ը, եթե KP = 8 դմ, MN = 40 սմ, OD = 1 մ:

80/40=100/x

x=40*100/80=50