Posted in Գրականություն 9, Դասեր

Ծիծաղը

Առաջադրանքներ

1.Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած-հոգնած, տկարանալ-թուլանալ, որոգայթթակարդ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն: 

Խստ-պիրկ, ահ-ու-դող, հանառ-ություն, դերասան-ություն:

3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Բենին ստիպում թին կեղծ ծիծաղել: Բայց Բենի համար ծիծաղը դա ընդհամենը մի անմեղ զգացողություն էր և նա չեր ուզում այն կեղծել:

4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Այս միտքը նշանակում է, որ մարդկանց ցանկությունները միշտ չեն համապատասխանում իրականությանը:

Ես համաձայն եմ քանի որ միշտ չի, որ մենք ստամում ենք այն ինչ ուզում ենք:

5. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։ 

6.  Բացատրի՛ր վերնագիրը:

«Ծիծաղ» վերնագիրը, ցույց է տալիս, որ պատմվածքը ծիծաղի մասին է, մարդկային զգացմունքների ու վեճերի՝ թե երբ է ծիծաղը իրական իսկ երբ կեղծ։

7.  Բնութագրի՛ր Բենին:

Բենը շատ անկեղծ, մաքուր և անմեղ տղա էր: Նաև Բենը չեր սիրում կեղծիք: Նա միշտ զգայուն է եղել եվ խիղճ ունեցող:

8.  Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:

Կարծում եմ, պատմվածքը ցույց է տալիս, որ կեղծիքը ցավ է բերում: Բենը չէր ուզում կեղծ ծիծաղել, դրա համար էլ նրա ծիծաղը վերածվեց լացի։


9.  Բենն ինչո՞ւ լաց եղավ:

Բենը լաց եղավ, որովհետև ստիպված էր ծիծաղել առանց պատճառի, հետո զգաց մեղավորություն ու տխրություն օրիորդ ուսուցչուհու հանդեպ, ում նա ուզում էր ընկեր լինել, և մենակ մնալն ու շփոթը նրան շատ ճնշեցին:

Posted in Գրականություն 9, Դասեր

Շունն ու սրվակը

Աշխատանք դասարանում 

Շունն ու սրվակը

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ

1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական-ամենահարգված, պարֆյումեր-օծանելիքներ սարքող, սրվակ- փոքրիկ ապակյա անոթ, կշտամբել-մեղադրել, բնավ-լիովին։ 

2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։ 

Հեղինակը համեմատում է այն ամեն ինչից անգոհ հասարակության հետ

3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։ 

Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։ 

Ստեղծագործության ասելիքն այն է, որ մարդիկ հաճախ ձգտում են այն բաներին, որոնք իրենց դուր են գալիս, բայց իրականում վտանգ են սպառնում նրանց համար, իսկ իրականուրախությունը թաքնված է նրանում, ինչ նրանց իսկապես պետք է

5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։ 

Ես հասկանում եմ աղտեղություն բառը որպես վատ վերաբերմունք հասարակության կողմից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։ 

«Հանճար» բառը նշանակում է բացառիկ տաղանդ ունեցող մարդ, որի ստեղծագործական, մտավոր կամ գործնական ունակոությոունները զարգացած են ավելի շատ քանց թե սովորական մարդկանցը:

Ես կօգտագործեի «հանճար» բառը, եթե, օրինակ տեսնեի մի խելացի մարդու, մարդու ով ունի յուրահատուկ ունակություններ կամ եթե տեսնեի գրողների, ֆիլմերի սցենարիստների:

2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։ 

Այնտեղի հանճար բառն օգտագործված է ոչ թե բառացի իմաստով, այլ հեգնանքով: Սարոյանը երիտասարդին ներկայացնում է որպես այնպիսի մեկի, ով իրեն մեծ պատմություններ գիտեցող ու ապագա փառահեղ գրող է համարում, բայց իրականում ոչինչ չի գրել: Այսինքն’ Հաանճար ասելով’ հեղինակը մի քիչ ծաղրում է նրան:

3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։ 

Հեղինակը բնութագրում է երիտասարդ հանճարին որպես երազող և ինքնավստահ մարդ: Իրականում երիտասարդը գիտի շատ հետաքրքիր պատմություններ բայց կամ ծուլիկանում է այն գրել, կամ չի ուզում:

4. Ըստ այս ստեղծագործության բնութագրի՛ր հեղինակին։ 

Սարոյանը ներկայացվում է որպես փորձառու գրող, որին պատմությունների թափանցիկությունն միանգամից երևում է: Նա խորաթափանց է, հեգնոտ, մի քիչ հիասթափված գրելուց, որովհետև հոգնել է անընդհատ նույն թեմաներից: Բայց միևնույն ժամանակ’ բարի է, փորձում է երիտասարդին խրախուսելու ցույց տալ, որ ամենակարևորն է’ սկսել գրել:

5. Ի՞նչ կարծիքի ես երիտասարդի սցենարի վերաբերյալ։ 

Իրականում ինձ այդքան էլ դուր չեկավ երիտասաևդի սցենարը: Իմ համար այն մի փոքր ձանձրալի էր: Ես կավելացնեի մի փոքր էկշն, որպեսզի ֆիլմ դիտելը լինի ավելի հետաքրքիր նայելու համար:

6. Ի՞նչ է ասում Սարոյանը ֆիլմերի մասին, գրի՛ր քո կարծիքը ժամանակակից ֆիլմերի մասին՝ կարևորելով սցենարային առանձնահատկությունները։ 

7. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակի ասելիքն այն է, որ իրական կյանքի պատմությունները շատ ավելի արժեքավոր և հետաքրքիր են, քան հորինված սցենարները: