Posted in Գրականություն 9, Դասեր

Ինչ է երջանկությունը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ, բազմել, աներեր, ցուպը, տատասկներ, կիզել, գոցել, խանձարուր, բարձրաբարբառ, ակնապիշ, բարկ, ըղձալ, անքթիթ: 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր բոլորի սրտերի խորքերից:

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը ծեր, համառ ու խելացի մարդ էր, ով ուզում էր հասկանալ, թե ինչ է երջանկությունը։ Նա համբերատար էր ու պատրաստ երկար սպասել պատասխանի համար։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Սֆինքսը ասում է, որ երջանկությունը պետք չէ շատ փնտրել կամ ցանկանալ. կարևոր է ապրել ներկայում և գնահատել կյանքը այնպիսին, ինչպիսին կա։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Ըստ իս` երջանկությունը ներքին խաղաղությունն է և ժպիտը՝ առանց պատճառի։ Այն չէ, երբ ամեն ինչ ունես, այլ երբ շնորհակալ ես ունեցածիդ համար։ Երջանկությունը ապրում է սրտում՝ ընտանիքի, ընկերների սիրո և պարզ ուրախ պահերի մեջ։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Աչքեր, սրունքներ, տատասկներ

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունըչարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ,քարանա՜լ…»:

Posted in Գրականություն 9, Դասեր

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Սովորաբար «երջանկություն» բառը ասելիս այն բոլորի մոտ տարբեր տպավորություններ է թողնում:Երջանկանալու համար բոլորին հարմար մի ձև չկա։Ամեն մի մարդ ունի իր սեփական կյանքը, հետաքրքրությունները և իր փոքրիկ երջանկությունները:Ես երջանիկ եմ նույնիսկ երբ գիտակցում եմ, որ ես ունեմ իմ կյանքը:

Իմ համար երջանկությունը թաքնվում է ամենափոքր բաներում. օրինակ` ես կարող եմ ուրախանալ ընկերներիս հետ զրուցելոուց, կարող եմ ուրախանալ, երբ իմ արած աշխատանքը գնահատում են, երբ ինձ փոքրիկ նվերներ են անում, երբ մի բանի վրա աշխատում եմ և դա ինձ մոտ ստացվում է, կամ պարզապես, երբ մի սիրուն բան եմ տեսնում:Նույնիսկ հիմա` այս տեքստը գրելուց, ես երջանիկ եմ:

Ի վերջո, երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ ես խաղաղ եմ ինձ զգում և շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ։ Այդ պահերին ես հասկանում եմ, որ երջանկությունը պետք չէ փնտրել հեռուներում, այն արդեն ինձ շրջապատում է տարբեր բաների մեջ թաքնված:

Posted in Գրականություն 9, Դասեր

Մի հին չինական զրույց

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

Կայսրը շատ ուրախ էր, որ կարող է իր ժողովրդին օգնել և թույլ տալ, որ նրանք այլևս չկրեն այդ գլխարկները։ Բայց երբ իմացավ, թե ինչ վատ հետևանքներ ունեցավ նրա հրամանը, նա շատ զայրացավ և գնաց իր սենյակ՝ մտածելու, թե ինչ է պատահել մարդկանց հետ և ինչ հետևանքներ ունեցավ իր որոշումը։

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Իմ կարծիքով իրավիճակը շտկելու համար կայսրը կարող էր իր մարդկանց ընտրելու իրավունք տար, որպեսզի ժողովուրդը իրար հետ համագործակցելով ընտրեին ճիշտ տարբերակը:

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Կայսրը ուզում էր իր ժողովրդին ազատել այդ ծանր սև գլխարկներից, բայց արդյունքում իրավիճակը ավելի վատացավ և կայսրը փակվեց իր սենյակում: Ես կարծում եմ, որ կայսրը ուզում էր անել լավ բան, բայց մինչև վերջ չմտածեց, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Նա ուներ բարի մտադրություն, բայց սխալ որոշում ընդունեց։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Իմ կարծիքով որոշում կայացնելուց առաջ պետք է դրա պահով լավ մտածել, և հետո նոր միտքը իրականացնել: Ես նաև կարծում եմ, որ ճիշտ կլինի մտքով կիսվել ուրիշների հետ, քանի որ նրանք կարող են կիսվել օգտակար խորհուրդներով, կամ օգնեն ազատվել բացասական մտքերից։

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը

Posted in Գրականություն 9, Դասեր

Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը

Ընդհանրապես օրենքները ստեղծվել են մարդկանց կյանքը կարգավորելու համար: Բայց, երբ օրենքը վերածվում է ձևական կանոնի՝ անտեսելով մարդկանց զգացմունքները, այն կորցնում է իր իրական նշանակությունը։Կան օրենքներ, որոնք պարզապես անպետք են, կամ շատ դաժան. օրինակ` Սիրիայում «շատ բաց» զգեստի համար կարող են բանտ նետել:

Օրենքի գլխավոր նպատակն է պաշտպանել մարդուն, բայց երբ այն գործում է առանց իմաստուն նպատակի, այն սկսում է մարդկանց վնասել։ Տարիների ընթացքում եղել են շատ դեպքեր, երբ օրենքները գործում էին, սակայն անարդար էին․ օրինակ՝ որոշ երկրներում մարդիկ ճնշվել են իրենց ազգության կամ հավատքի պատճառով։ Այդպիսի օրենքներն արդար չեն, նույնիսկ եթե դրանք գրված են արդարության մասին։ Իրականում մարդասիրությունը պետք է լինի յուրաքանչյուր օրենքի հիմքում, որովհետև առանց դրա օրենքը դառնում պարզապես վնասակար:

Երբ օրենքը դառնում է դաժան և անտարբեր մարդկանց հանդեպ, այն չի տեսնում նրանց իրավիճակները կամ պրոբլեմները: Օրենքը պետք է ոչ թե պատժի մարդուն ամեն գնով, այլ օգնի նրան հասկանալ իր սխալը և ուղղվել։

Եթե օրենքը դադարում է պաշտպանել մարդու իրավունքները, ապա հասարակությունը կորցնում է վստահությունը նրա հանդեպ: Այն ժամանակ, երբ օրենքը չափից դուրս է անցնում, մարդիկ այլևս չեն հարգում օրենքը, այլ պարզապես վախենում են նրանից:

Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ օրենքը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը օրենքին, և միայն այդ ժամանակ այն կպահպանի իր մարդասիրական իմաստը։ Իսկական արդարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենքն ու բարոյականությունը քայլում են կողք կողքի։ Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական ուժը, այն դադարում է լինել արդարության գործիք և վերածվում է ճնշման միջոցի։

Posted in Գրականություն 9, Դասեր

Օ. Հենրի ,, Վերջին տերևը,,

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, որովհետև այն շատ հուզիչ ու հետաքրքիր էր։ Բայց ինձ դուր չեկավ Ջոնսին։ Նա անընդհատ մտածում էր վատ բաների մասին և չէր հավատում, որ կբուժվի։ Դա ցույց էր տալիս, որ նա շատ հուսահատ էր և թույլ։ Բայց հետո, երբ տեսավ, որ ծառի վերջին տերևը չի թափվել, նա նորից հավատաց կյանքին և սկսեց հույս ունենալ։ Այդ տերևը նրան ուժ տվեց, որ նա չհանձնվի և շարունակի կյանքին հավատալը:

Այդ գիշեր ուժեղ անձրև էր գալիս, և ծառի բոլոր տերևները թափվել էին։ Այդ ժամանակ Բերմանը դուրս եկավ անձրևի տակ ու նկարեց ծառի վրա նոր տերև: Նա թրջվեց և հիվանդացավ, բայց իր արարքով փրկեց Ջոնսիին և վերջապես ստեղծեց իր կյանքի ամենագեղեցիկ գործը։

Այս պատմությունից ես հասկացա, որ երբեք չպետք է հուսահատվել, նույնիսկ ամենադժվար պահին։ Եթե մարդը հավատա ու հույսը չկորցնի, ամեն ինչ հնարավոր կլինի:

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9, Դասեր

Ուսումնական աշուն

Իմ ընտրած ստեղծագործությունը` Ճաբուա Ամիրեջիբի ,,Հեծանիվը,,

  • Ստեղծագործության ասելիքը, գաղափարը, 

  • Ստեղծագործության գլխավոր գաղափարն աշխատասիրությունն ու բարի սիրտն է: Աչիկոն իր վաստակած գումարը, որը պատրաստվում էր ծախսել հեծանվի վրա տալիս է քրոջը, որպեսզի նա լինի երջանիկ։ Պատմությունը ցույց է տալիս, որ սերը և մարդասիրությունը ավելի կարևոր են, քան որևէ նյութական բան, և երբ մարդը կարողանում է ուրիշի մասին մտածել, դա նրան իսկապես լավ մարդ է դարձնում:
  • ձեր տպավորությունները՝ մեկնաբանելով և հիմնավորելով, 

  • Պատմությունը շատ հուզիչ էր։ Ամեն ինչ այնքան պարզ էր գրված, բայց այնքան խոր իմաստ ուներ: Ամենից շատ ինձ դուր եկավ Աչիկոյի ազնիվ ու մաքուր արարքը։ Նա չէր մտածում իր հեծանիվի, իր երազանքի մասին, այլ քույրիկի։ Այդ պահին նա փոքրիկ երեխայից դառնում է իսկական տղամարդ։ Այսստեղծագործությունը ստիպեց ինձ մտածել, թե ինչքան քիչ են մարդիկ, ովքեր ուրիշների մասին են մտածում նախքան իրենց
    :
  • ի՞նչ տվեց ձեզ ստեղծագործությունը, ինչ սովորեցիք,

  • Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ բարի լինելը ամենաթանկ բանն է։ Եթե անգամ ինչ-որ բան ես կորցնում, բարի գործ անելով միշտ ինչ -որ ավելի մեծ բան ես ձեռք բերում: Ես հասկացա, որ չպետք է վախենալ աշխատելուց, և որ սեփական քրտինքով վաստակածը ամենաարժեքավորն է։ Իսկ երբ կարողանում ես այն կիսել ուրիշի հետ, դա քեզ իսկապես մեծացնում է։
  • առանձնացրե՛ք հետաքրքիր մտքեր, մեկնաբանեք, 

«Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց»
Ինձ դուր եկավ այս հատվածը: Այն ցույց է տալիս, որ սերն ու փոխհասկացությունը ավելի կարևոր են, քան փողը կամ ունեցվածքը։

«Ես հանեցի 720 ռուբլին և Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի»
Այս հատվածում Աչիկոն հեծանվի տեղը ընտրում է քրոջը և ամբողջ իր ունեցվածքը տալիս է նրան: Աչիկոն շատ բարի վարվեց քրոջ հետ և նրան օգնեց:

Posted in Գրականություն 9, Դասեր

Հետաքրքրասել Բեսսին

Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1.Ի՞նչ է համոզմունքը։

Համոզմունքը դա մարդու կարծիքն է ու հավատը ինչ-որ բանին՝ անկախ դրա ճշմարտացիությունից։


2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Մարդ սովորաբար հավատում է այն բաներին, ինչին ուզում է, կամ էլ որոնք ընդունված են կամ հեշտորեն ընկալվում են։


3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Արդյունավետ մտածելը՝ լոգիկայով և հիմնավորված ձևով խորհելը, փաստերի վրա հիմնվելը։


4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Իմ կարծիքով հեղինակը ցույց է տալիս, որ քննադատական մտածող երեխան կարող է ինքնուրույն մտածել ու սեփական կարծիք ունենալ, առանց ուրիշներինասածներին հետևելու։


5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Օրինակ`«Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ուրեմն լավ մարդ է և առանց ինչ որ թերությունների»:

Posted in Գրականություն 9, Դասեր

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Արթուր Շոպենհաուեր

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե դադարել հետևել ուրիշների կյանքին և վերադառնա իր սեփականին
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքին հետևել և այն քննարկել:
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ, այն կզգա ներկայությունը, խաղաղություն և երջանկություն։

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Բնաբանում Շոպենհաուերը ասում է, որ խելացիները չեն փնտրում մենակություն, այլ խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Տեքստի հեղինակը հենց դա է շարունակում: Նա բացատրում է, որ մարդը պետք է դադարի ապրել ուրիշների կյանքով և փախչել ունայնությունից, որովհետև միայն այդպես կարելի է գտնել իրական խորություն, խաղաղություն և երջանկություն։Այսինքն երկու դեպքում էլ միտքը նույնն է՝ մարդը պիտի ապրի ինքն իր մեջ, ոչ թե ուրիշների կարծիքների ու կյանքերի մեջ։