Posted in Գրականություն 9, Դասեր

Ծեծենք աղքատներին

Առաջադրանքներ՝

1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ոչ, քանի որ պատմողը շատ դաժան վարվեց ծերուկ մուրածկանի հետ, բայց հետո ստացավ իր ծեծի բաժինը ծերուկի կողմից:

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես կփորձեի ինչքան կարող էի դիմադրել և պաշտպանվեի, որպեսզի նա չկարանար ինձ շատ պատճառի:

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակը ուզում է ասել, որ երբ որ քո կյանքին վտանգ է սպառնում, դու սկսում ես պայքարել:

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նա հեգնանքով էր վերաբերվում այն մարդկանց, ովքեր ազատության ու հավասարության մասին են խոսում, բայց իրականում դրանք չեն հարգում։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Ազատությունը պետք է նվաճել” նախադասությունը նշատակում է ,որ ազատությունը չի տրվում հենց այդպես և մարդը պետք է պայքարի դրա համար։ Բայց պատմության մեջ դա ցույց է տրվում ծուռ ձևով:

Posted in Գրականություն 9, Դասեր

Կոմիտաս

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը ասում է՝ մտածիր քո մասին, գտիր նոր բաներ, թող հինն անցնի և ստեղծիր քո նոր կյանքը։

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Բանաստեղծությունը նկարագրում է ամառվա շոգը, բերքի հասունությունը և գյուղական կյանքի աշխուժությունը։ Դաշտերում մարդիկ աշխատում են, ցորենը ցայտում է, երգն ու տաղերն էլ լրացնում են ուրախ մթնոլորտը։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Բանաստեղծությունը նկարագրում է սիրով լի մի երազ։ Մեղրամոմերը, ոսկի-արծաթ ամպերը և կարմիր-կանաչ սիրո շապիկը ցույց են տալիս սիրո ջերմությունն ու գեղեցկությունը։ Երազը ցույց է տալիս սիրո զգացմունքներով լցված աշխարհ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

Ձայնագրություն

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։ 

Posted in Գրականություն 9, Դասեր

Բնության նկարագիրը Սահյանի պոեզիաներում

Բնությունը շատ կարևոր դեր է խաղում Սահյանի բանաստեղծություններում, քանի որ նրա բանաստեղծությունների մեծամասնությունը հիմնված է հենց բնության վրա: Սահյանը այնքա՜ն սիրուն է նկարագրում բնությունը իր պոեզիայում, որ թվում է , թե դու ինքդ ես հայտնվել այնտեղ: Օրինակ` “ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է” բանաստեղծության մեջ Սահյանը նկարագրում է մի հրաշք աշխարհ, որտեղ բնությունը անսովոր և ֆանտաստիկ ձևով կենդանանում է՝ ցույց տալով կյանքի գեղեցկությունը:

Հաճախաբար Սահյանը օգտագործում է բնությունը նաև որպես զգացմունքների արտահայտման միջոց։  Օրինակ` “ՔԱՐԱՓԻ ՎՐԱ” բանաստեղծության մեջ Սահյանը նկարագրում է իր զգացմունքները: Այս բանաստեղծության մեջ Սահյանը նկարագնրում էր իր զգացմունքները քարափի միջոցով:

Այսպիսով հասկացանք, որ Սահյանը շատ է սիրում նկարագրել իր զգացմունքերը բնության միփջոցով և թափանցել նրա ներքին աշխարհը:

Posted in Գրականություն 9, Դասեր

Օձն

1. Ինչպիսին էր օձը։ 

Ինչպես բավականին հաճախ շեշտում էր հեղինակը, օձը սրճագույն էր։ Սիրուն օձ էր՝ մաքուր ու նրբագեղ, ճշգրիտ, նաև վախեցած և անմեղ:

2. Մեկնաբանի՛ր  հատվածները՝

Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»:

Ահա կետադրված տարբերակը․

Նա իրեն հանցավոր էր զգում, քանի որ ընկել էր օձի ետևից և տարբեր խոսքեր էր հորինում, թե ինչ է ասելու, եթե իրան բռնացրեն:

Բ․  Ձեռք տալ օձին՝ նշանակում է ձեռք տալ մարդու մտքում թաքնված չգիտես ինչ բանի, մի բան, որ չպետք է երբեք ի լույս բերվի: 

Ուզում է ասել, որ օձին ձեռք տալը խորհրդանշում է մարդու ներսում թաքնված վտանգավոր ու արգելված կողմերին դիպչելը, որոնք չպետք է բացվեին։

Posted in Գրականություն 9, Դասեր

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.


ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

  • Այս միտքը ուզում է ասել, որ մարդը պետք է ինչքան կարող է զարգացնի իր կարողությունները, որ դառնա ավելի լավը ու ավելի ուժեղ։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։


    Այս միտքը ասում է, որ ավելի լավ է լինել պարզ ու բարի, քան կեղծ իմաստուն ու միշտ վատը տեսնող։
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

  • Այս միտքը նշանակում է, որ մարդը չպետք է սահմանափակվի։ Մեր ներսում կա անսահման կարողություններ ու ստեղծելու ցանկություն, որը բնական է։ Սահմանները խանգարում են այդ ազատությանը։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։ 

Մեկնաբանում

Այս միտքը ասում է, որ մեծ ուժը ու հաջողությունը ծնվում են փոքր քայլերից ու փորձերից։

Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

Մեկնաբանում

Այս միտքը ասում է, որ փոքր բաները մեծ արդյունք չեն կարող տալ։ Մեծ բաները միայն մեծից են ծնվում, ինչպես փոքր ջուրն մեծ ալիք ու փրփուր չի ստեղծում։

Posted in Գրականություն 9, Դասեր

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:

Պետք է զարգացնել քո լավագույն որակները:

Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:

Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:

Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:

Առակի ասելիքն այն էր, որ պետք է բավարարվել քո ունեցածով և չձգտել նմանվել ուրիշներին:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Այո քանի որ, բոլոր մարդիկ չեն կարող ունենալ նույն պահվացքը կամ տեսքը:

Posted in Գրականություն 9, Դասեր

Բարին և չարը հայկական հեքիաթներում էսսե

Հեքիաթները պատմում են, թե ինչպես է ժողովուրդը տեսել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուրախացնում են, այլ նաև սովորեցնում, թե որն է լավը և որն է վատը, ինչպես պետք է մարդ ապրի, որ արժանանա հարգանքի։

Հեքիաթներում միշտ պայքար է առաջանում բարիի և չարի միջև։ Բարի կերպարներն են՝ ազնիվ, աշխատասեր մարդիկ, կախարդական ուժեր ունեցող հերոսները։ Նրանք սովորաբար համեստ են, խիզախ և արդար։ Իսկ չար կերպարներն են՝ ագահները, ստախոսները, կախարդները կամ իշխանները։

Հայկական հեքիաթներում բարինմիշտ հաղթում է չարին։ Սա պատահական չէ: Ժողովուրդը հավատացել է, որ արդարությունը միշտ վեր է կանգնելու և բարի մարդը վերջի վերջո կպարգևատրվի։ Օրինակ՝ այն հերոսը, ով ճանապարհին մեկին օգնում է, վերջում ստանում է կախարդական օգնություն։ Իսկ ագահը կամ դաժանը ստանում է իր արժանի պատիժը։

Այսպիսով, հեքիաթների միջոցով փոխանցվել է կարևոր ճշմարտություն: Կյանքում ամենակարևորը բարի սիրտն ու արդար գործերն են։ Չարը կարող է ժամանակավոր հաղթանակ ունենալ, բայց միշտ հաղթում է բարին։