Posted in Գրականություն 9, Դասեր

Կարծիքներ ամսագրային նյութերիցց

Ի՞նչ է երջանկությունը

Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում երջանկությունը։ Երջանկությունը կախված է մարդու հետաքրքրություններից, պահը վայելելուց, ապահով ապրելուց, փոքր բաներով ուրախանալուց, ինքն իր հետ անկեղծ լինելուց։

Ինձ համար երջանկությունը գեղեցիկը տեսնելու, զգալու, ստեղծագործելու, մտածելու, հետաքրքիր ապրելու, չվախենալու ու ընդհանրապես կյանքը սիրելու կարողությունն է։ Կարծում եմ այդ կարողությունը կարելի է ձեռք բերել, եթե անգամ չես զգում, որ ունես։ Բնությունը լավ ուսուցիչ է այս գործում։ Երջանկությունն անձնական բան է։ 

Ինձ շատ դուր եկավ այս տեքտը: Չնայած տեքստը բավականին փոքր է, այն ամեն ինչ պարզ ու իր տեղին է բացատրում: Լավ էր նշված, որ երջանկությունը բոլորի համար նույնը չէ: Հիմնական միտքը հասկանալի էր՝ երջանկությունը մեծ ու բարձր թեմա չէ, ավելի շատ՝ մարդու ներսի զգացողությունն ու նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ։ 

Ժամանակի մասին

Ժամանակը մեր կյանքի ամենաթանկ բանն է։ Այն արագ է անցնում և երբեք չի վերադառնում։ Մենք չենք կարող պահել ժամանակը, բայց կարող ենք այն ճիշտ օգտագործել։ Ամեն օր մենք ունենում ենք 24 ժամ։ Այդ ժամերի ընթացքում մենք գնում ենք դպրոց, խաղում կամ հանգստանում։ Մեկ-մեկ թվում է, թե օրն անցավ շատ արագ, իսկ երբեմն՝ շատ դանդաղ։ Բայց իրականում ժամանակը միշտ նույն արագությամբ է անցնում։  Եթե ժամանակը օգտագործում ենք օգտակար բաների համար՝ սովորելու, կարդալու կամ օգնելու ուրիշներին, այն դառնում է պետքական։ Իսկ եթե անգործ անցկացնում ենք օրը, ժամանակը կորցնում ենք։  Ժամանակը վերադարձնել հնարավոր չէ։ Ահա թե ինչու պետք է այն սիրել, գնահատել ու խելացի օգտագործել։

<<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։

Տեքստի միտքը բավականին հետաքրքիր էր: Մանրամասն բացատրվում է, թե ինչու պետք է ժամանակը չվատնել, այլ այն օգտագործել այն ի օգուտ ձեզ: Ամենաշատը ինձ դուր եկավ վերջին մեջբերումը . <<Ժամանակը ոսկի է, ում որ կուզես հարցրու>>։ Այս նախադասությունը ինձ ստիպեց լավ մտածել, թե ի վերջո ինչու է ժամանակը պետք հարգել, այլ ոչ թե անտեղի վատնել:

Posted in Գրականություն 9, Դասեր

Արվեստն ընդդեմ պատերազմի

Պատերազմը մարդկության պատմության ամենադաժան երևույթներից մեկն է, որը ոչնչացնում է քաղաքները, սպանում մարդկանց ու նրանց ստեղծած արժեքները։ Սակայն այդ քաոսի մեջ կա մի ուժ, որը կարողանում է հակասել վատ բաներին։ Այդ ուժը արվեստն է՝ երաժշտությունը, բանաստեղծությունները: Իսահակյանի «Անհաղթ խալիֆան» ստեղծագործությունը ցույց է տալիս, թե ինչպես արվեստը կարող է ազդել նույնիսկ իշխանավորի վրա։

Ստեղծագործության մեջ խալիֆան ներկայացվում է որպես անհաղթ, ամուր կամքով և ուժով լի իշխանավոր։ Նրա աշխարհը հիմնված է ուժի և պատերազմի վրա։ Սակայն անսպասելիորեն նրա իշխանության մեջ ներխուժում է մի ուրիշ ուժ՝ արվեստը։ Երբ նա լսում էերաժշտությունը, նրա մեջ արթնանում են զգացումներ, որոնք նախկինում նա անտեսում էր։ Երաժշտությունը կարողանում է դիպչել նրա սրտին այնպես, ինչպես ոչ մի բանակ չէր կարող։ Այստեղ պարզ է դառնում, որ մարդու հոգին ունի մի տարածք, որը չի ենթարկվում բռնությանը։ Արվեստը չի պարտադրում, չի սպառնում, բայց փոխում է։ Այն հաղթում է ոչ թե ուժով, այլ ներքին ազդեցությամբ։ Իսահակյանը ցույց է տալիս, որ արվեստը կարող է խաղաղեցնել նույնիսկ ամենադաժան բնավորությունը։

Այսպիսով` արվեստը, ի տարբերություն պատերազմի, ստեղծում է, ոչ թե քանդում։ Այն մարդուն վերադարձնում է իր հոգին, զգացմունքները և մարդկայինությունը։ «Անհաղթ խալիֆայում» արվեստը հաղթում է առանց կրակոցի, և դա ապացույց է, որ արվեստը կարող է ավելի ուժեղ լինել, քան պատերազմը։ Եվ վերջապես, ստեղծագործությունը մեզ հիշեցնում է, որ այնտեղ, որտեղ կա արվեստ, միշտ կա հույս խաղաղության համար։

Posted in Գրականություն 9, Դասեր

Բայ

17.11-21.11.2025

  1.  Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։ 

Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։ 

անդեմ-, երգող, եղել է, մտածել, ընտրել, լողացող, հասած

Դիմավոր-գրած, համբերենք, երազում եմ, կխոսեմ, հուզվելիս, երգում էինք, խաղա, վորցրու, վեր ցրել էինք

  1. Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։ 

Պարտված-հարակատար

Խմել-անորոշ

քանդակել-անորոշ

գրելու-անորոշ

կռվող-ենթակայական

հաղթող-ենթակայական

մտածող-ենթակայական

ընտրող-ենթակայական

աղացած-հարակատար

քնած-հարակակտար

թափված-հարակատար

կարդալիս-համակատար

աշխատելիս-համակատար

վազելիս-համակատար

  1. Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 
    • Գրում, գրել:
  2. Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։ 
    • Սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, հրամայական
  3. Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 
    • Մտածված, մտածել
  4. Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 
    • Նստած, նստել
  5. Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։ 
    • Անցյալ, գրեցինք, գրեցիք, գրեցին:
  6. Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։ 

Գրեմ , գրես գրի, գրենք, գրեք, գրեն։

Կարդայի, կարդայիր, կարդար, կարդայինք, կարդայիք, կարդային։ 

  1. Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։ 

Մտածել, խոսել, վազել, կարդալ, գրել, նստել, երգել, մաքրել, զգուշանալ։ 

Մտածիր, խոսիր, վազիր, կարդա, գրիր, նստիր, երգիր, մաքրիր, զգուշացիր:

  1. Կազմի՛ր ուտել բայի հարակատար դերբայը։
    • Կերած:

Սովորի՛ր անկանոն բայերը՝ ասել, ուտել, զարկել, բացել, բերել, գալ, լալ, տալ, անել, դնել, տանել, առնել, ելնել, տեսնել, թողնել, լինել, 

Անկանոն և պակասավոր բայեր՝ դառնալ, վեր կենալ, լվանալ, լվալ, հուսալ, ցանկալ, կենալ, եմ, գիտեմ, ունեմ, արժեմ, կամ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Անհաղթ խալիֆան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

Խալիֆան իշխանությանը թեթև էր վորաբերվում մտածելով, որ ամեն ինչ ինքնուրույն կկարգավորվի:

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

Խալիֆան կարծում էր, որ երաժշտությունը կարող է փրկել իր պետությունը, որովհետև նա կարծես կտրվել էր իրական կյանքից և ապրել էր իր երևակայական, հոգևոր աշխարհում։ Նրա համար այդ երևակայական աշխարհն էր իրականը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

Ըստ իս` այո, բայց ժողովրդի կարծիքով նա վատն էր` նրանց չպաշտպանելու համար:

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

Իմ կարծիքով խալիֆայիհրամանը խելամիտ է: Եթե ամեն մարդ ապրի ինչպես ուզում է, բայց չխանգարի ուրիշներին, ապա կարելի է խաղաղ ապրել։ Այսինքն՝ մի փոքր հարգանք բոլորից, ու խնդիրներ չեն լինի։

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն է, որ մարդիկ կարող են խաղաղ ապրել միայն այն դեպքում, երբ հարգում են միմյանց ազատությունը, և իրար չեն հակասում: Մարդու մտադրությունը կարող է լինել տարբեր, բայց չպետք է խանգարի ուրիշի կյանքին։ Հենց փոխադարձ հարգանքն է իրահան խաղաղությունը:

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

Այս տողը ցույց է տալիս, որ խալիֆան իր ուժն ու անվտանգությունը կապում էր երաժշտության հետ։ Նրան թվում էր, որ մինչ դեռ երաժշտությունը հնչում է, իր պետությանը վտանգ չի սպառնում, իսկ դադարի դեպքում խաղաղությունը կդադարվի երաժշտության հետ։

Posted in Գրականություն 9, Դասեր

Սերը չի չափվում ժամանակով, 

Շատերը կարծում են, թե սերը գալիս է երկար տարիների ընթացքում, բայց իրականում այն չի ենթարկվում ժամանակին։ Սերը առաջանում է զգացումից, ոչ թե ժամանակից:Երբեմն սերը գալիս է անսպասելի ու արագ, բայց լինում է իրական։ Մարդը կարող է մեկին ճանաչել քիչ, բայց զգալ շատ։ Այդ պատճառով էլ ասում են, որ սերը չի չափվում ժամանակով, այլ չափվոում է սրտով։

Կան մարդիկ ում հետ մենք անսկացնում ենք ամիսներ, տարիներ, բայց դա չենք նկատում ուժեղ զգացմունքների պատճառով: Միևնույն ժամանակ, երբեմն հանդիպում ենք մի մարդու, ում հետ խոսալը բավարար է դառնում սիրելու համար։ Երբ երկու մարդ իրար իսկապեսսիրում են, ժամանակը կորցնում է իր նշանակությունը։ Սերը կարողէ զարգանալ շատ արագ, եթե կա վստահություն, անկեղծություն և հարգանք։Հակառակը՝ երկար տարիների հարաբերություններում էլ կարող է չլինել որևէ իրական կապ։ Կարևոր է ոչ թե ինչքամ ժամանակ ես ճանաչում մեկին, այլ ինչքան իրական են զգացմունքները։ Սերը չափվում է հոգատարությամբ, ուշադրությամբ և այն փոքր բաներով, որոնք ուրախացնում են մարդուն։ Երբ զգացմունքը իսկական է, մի օրը կարող է դառնալ ավելի արժեքավոր, քան տարին։ Այդ պատճառով մարդիկ հաճախ ասում են, որ սերը զգացվում է, ոչ թե հաշվվում։

Այսիսով կարելի է ասել, որ ժամանակը չի կարող համեմատվել սիրո հետ։ Ամենակարևորը այն է, որ սերն իր մեջ պետք է պարունակի ճշմարտությունև ջերմություն։ Երբ զգացմունքը իրական է, օրերը ոչինչ չեն նշանակում։ Սերը միշտ երևում է հարաբերություններով, ոչ թեժամանակով։ Եվ հենց այդ պատճառով էլ այն ժամանակից դուրս մի զգացմունք է։

Posted in Գրականություն 9, Դասեր

Հավերժական սեր

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Իմ կարծիքով այս երկու նկարագրությունները տարբերվում են իրենց մթնոլորտով: Սկզբում Թադմորի ապարանքը նկարագրվում է կարելի է ասել “կենդանի” տեսքով: Ծտերը երգում էին, արևը շողում, իսկ վերջում մթնոլորտը լրիվ հակասում է սկզբի մթնոլորտին:

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Թագուհի, ստրուկ, աղախին, տանիք, դիպակ, ուժասպառ լինել, փայտից պարտաստված, բուրավետ յուղային նյութ, անուշահոտ խեժ

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

Ստեղծագործությունը միջին էր՝ ոչ շատ լավ, ոչ էլ վատ։ Ավետիք Իսահակյանը շատ գեղեցիկ ու հետաքրքիր նկարագրություններ ուներ, օրինակ՝ նա Թադմորի կերպարով ցույց էր տալիս թագավորի տրամադրությունը։ Չգիտեմ՝ կա արդյոք հավերժական սեր, բայց համոզված եմ, որ ինչքան էլ սիրես ինչ-որ մեկին, ամենակարևոր մարդը պիտի լինես դու ինքդ։ Սիրելիին կորցնելը ցավոտ է, բայց դրա պատճառով կյանքը անիմաստ համարելը ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է գնահատել կյանքը և շարունակել ապրել ու վայելել այն՝ նույնիսկ դժվար իրավիճակներում։

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում, 
  • Սիրո իդեալականացումը և իրականությունը, 
  • Սերը չի չափվում ժամանակով, 
  • Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությունը, երազանքը, թե հավատը զգացումիդ հանդեպ,
  • Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
Posted in Գրականություն 9, Դասեր

Երկու արվեստագետները

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։

Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 

Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։

. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

Նրան շատ էր ցավեցնում, որ մարդիկ չհասկացան, ինչ էր ուզում ասել իր արձանով։ Նա դրանով ուզում էր փոխանցել մի զգացում, բայց ոչ ոք դա չզգաց։ Այդ պատճառով նա շատ նեղվեց ու զայրացավ, և ցանկացավ կոտրել իր իսկ ստեղծած արձանը, կարծես ուզում էր ոչնչացնել իր հիասթափությունը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

Ըստ իս` իրական գեղեցկությանը ավելի մոտ էր երկրորդ քանդակագործը, քանի որ նա միշտ փորձում էր հասնել ավելին և չէր բավարարվում արդեն արածով։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

Ինձ թվում է, որ ամբոխը հիանում էր գործերի արտաքին գեղեցկությամբ, բայց չէր հասկանումդրանց իմաստը։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։ 

Նա ցանկանում է ասել, որ կատարյալը իր ներսում է, իսկ քանդակը դրա ամբողջական արտացոլումը չէ:

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

Իմ կարծիքով նա բավարարված էր: Նրա արձանը գեղեցիկ էր, բայց նա փնտրում էր խորը իմաստ։ Փաստն այն էր, որ բավարար էր, որ մարդիկ նրա աշխատանքը գնահատեին։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։

Այո, այս միտքը համապատասխանում է ստեղծագորխությանը։
Մարդիկ տեսնում են միայն արտաքին գեղեցկությունը,
իսկ արվեստագետը լրիվ ուրիշ բան
:

Posted in Գրականություն 9, Դասեր

Ափսոս էր երեխան

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ, ՏՊԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Բառերով դժվար է արտահայտել, թե որքան ուժեղ ազդեցություն ունեցավ այս պատմվածքը ինձ վրա։ Այն շատ խորն էր և հուզիչ։ Պատմվածքը պատմում է 50 տարեկան մարդու մասին, ով մտածում է իր կյանքի, չկատարված երազանքների և զղջումների մասին։ Նրա մտքերը ցավոտ են, բայց միևնույն ժամանակ շատ իրական։ Կարծես նա պատմում է ոչ միայն իր, այլ նաև բոլորիս պատմությունը՝ այն պահերի մասին, երբ չենք հասցնում ապրել կամ գնահատել ունեցածը։ Պատմվածքը հիշեցնում է, որ ժամանակը արագ է անցնում, և պետք է սովորենք ապրել այսօրվա մեջ՝ չվախենալով սխալվելուց։ Ես շատ տպավորվեցի հատկապես այն հատվածներով, որոնք խոսում էին անցած կյանքի մասին։ Դրանք ինձ ստիպեցին մտածել իմ սեփական անցյալի, սխալների ու երազանքների մասին։ Այս պատմվածքը կարծես հայելի լիներ, որտեղ տեսա ինքս ինձ։ Այն նաև ցույց է տալիս, որ նույնիսկ ցավոտ փորձառությունները կարող են մեզ ուժ տալ և սովորեցնել ապրել ավելի իմաստուն ձևով։ Կյանքը շարունակվում է, և ամեն պահը արժեքավոր է։ Պետք է պարզապես կարողանալ տեսնել այդ արժեքը ու վայելել այն, ինչ ունենք հիմա։ Այս պատմվածքը ինձ համար ոչ թե պարզապես պատմություն էր, այլ կյանքի մասին խոր դաս՝ լի զգացմունքով, մտքերով և անկեղծությամբ։

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈւՄ

«Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է»։


Այնքանով եմ համամիտ այս հատվածի հետ, որ ամեն անգամ ետ նայելիս թվում է, թե անցյալը ավելի քաղցր էր և անհոգ։ Եվ բոլոր իրադարձությունները կինոժապավենի նման կարող են աչքերիդ առջև երևան։ Սակայն ժամանակի ընթացքում իրադարձությունների գերքանակից ստիպված ես լինում դեն շպրտել հին օգտագործված կինոժապավենը, որը անիմաստ տեղ է զբաղեցնում հիշողությանդ մեջ, և անկախ քեզնից՝ բոլորը մոռանում ես։

«Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ»։


Սա էլ տիպիկ հայկական ավանդույթն է ներկայացնում՝ հուղարկավորության և այլ արհավիրքների ժամանակ սեղանի շուրջ նստելը, իսկ խաշը բացառություն է այս դեպքում։

«Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան»։


Ամառը այն ժամակահատվածներից է, երբ կյանքը անհոգ և խաղաղ է թվում, այդ իսկ պատճառով մենք չենք ուզում, որ այն վերջանա։ Եվ սեպտեմբերի սկզբին շարադրության միջոցով էմոցիաները թղթին հաղորդելը կարող էր թեթևացնել երեխայի հոգեկան ներաշխարհը, դատարկել ներսի պարունակությունը և պատրաստել տառապանքներով լի նոր ուսումնական տարվան: