Posted in Պատմություն 8

Մի կտավի պատմություն

Ֆրանկֆուրտյան առևտրական Յակոբ Գելերը Դյուրերին նկար է պատվիրում խորանի համար, որը հետագայում կոչվում է իր իսկ անունով։ Աղոթող առաքյալը պատկերվել է խորանի կենտրոնական մասի աջ եզրում։ 1614 թվականին հերցոգ Մաքսիմիլիան Բավարացին արվեստի գործերի իր հավաքածուի համար ձեռք է բերում խորանի կենտրոնական մասը։ 1617 թվականից ոչ ուշ նյուրնբերգցի նկարիչ Յոբստ Հարիխը Դյուրերի` Ֆրանկֆուրտում մնացած խորանի կրկնօրինակն է անում։ Դրա շնորհիվ` ներկայումս կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել Դյուրերի բնօրինակը, որը վառվել էր 1729 թվականի մյունխենյան պալատի հրդեհիցԿտավը, որում պատկերված են աղոթող երկու ձեռքեր, նկարված է կապույտ ֆոնով թղթին մոխրագույն երանգով և սպիտականերկով[3]։ Այն նախատեսված է եղել «Գելերի խորանի» կենտրոնական մասի համար։ Դյուրերը նկարել է սեփական ձեռքերը` աջ ձեռքի պատկերման համար օգտագործելով ձախ ձեռքի արտացոլանքը հայելում։ Ի սկզբանե թղթի այս հատվածում եղել է առաքյալի գլխի էսքիզը։ Նկարները առանձնացվել են հետագայում։Աղոթող ձեռքեր գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Ներկայումս գտնվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։

Posted in Դասեր

Թթուներ

Նշվածներից առանձնացրու՛ հարցի ճիշտ պատասխանները:

1.Թթուներ, որոնք հանդիպում են սննդամթերքում`

  • ֆոսֆորական թթու
  • քացախաթթու
  • ծծմբական թթու
  • կիտրոնաթթու

Թթուների հետևյալ շարքից առանձնացրե՛ք միահիմն, երկհիմն և եռահիմն թթուները. միահիմն՝ HCIO2, HCIO3, HBr,
երկհիմն՝ H2SO3, H2CrO4, H2S,
եռահիմն՝ H3AsO4, H3PO4 ։

Posted in Պատմություն 8

Վերծնունդ

1.Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:

XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու հունահռոմեկան մշակույթի առավել կարևոր նվաճումները։ Դասական լատիներենը նորից վերածնվեց և դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտական լեզու։ Այդտեղից էլ այդ ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ անվանումը։


2.Ովքե՞ր էին հումանիստները:

Մարդը հայտնվեց Վերածննդի գործիչների հետաքրքրության կենտրոնում։ Ուստի այդ գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ՝ մարդասերներ։ Հումանիստների կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Փոխի՛ր թվականների գրության ձևը:

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ հարյուր տասնհինգ օր սոված մնալ:
Տասնիններորդ դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ տասնյոթերորդ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները հարյուր-ական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան յոթ-ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց հազար իննը հարյուր եռեսունութ թվականին, երբ խփվեց ավելի քան հիսունչորս հազար կետ:

2.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:


Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
Քսաներորդ-րդ դարն ավարտին է մոտենում:
Հազար ութ հարյուր ութսունվեց թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև հազար ութ հարյուր ութսունչորս  թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը հազար իննը հարյուր քսանվեց  թվականին է եղել:
Օլիմպիական տասներկրորդ և տասներրորդ-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

3․ Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այստեղ, ինչպես, այստեղ, ինչպիսի, այդքան, նույնքան, որտեղ, այնպես, որքան, ինչքան, այսպիսի, այնքան, որերորդ, նույնպես, նույնպիսի, այսպիսի, այդտեղ, այդտեղ, այնտեղ, այնինչ, նույնտեղ, որպես, որպիսի,

Posted in Գրականություն 8

Քանի դեռ սպասում է ավտոմեքենան

Այս պատմությունը նկարագրում է երիտասարդի և մի Խորհրդավոր աղջկա հանդիպումը զբոսայգում, որտեղ նրանց միջև զարգանում է մտերմիկ, բայց իսկապես արտահայտիչ երկխոսություն։ Աղջիկը, որը պատկանում է բարձր սոցիալական դասի, միայնակ է ու դժգոհ իր կյանքի ամենաբարձր շերտերից՝ հարստությունից, հասարակական պարտականություններից և փոքրիկ խաղերից։ Նա ձգտում է ավելի խորը, անկեղծ հարաբերությունների, իսկ երիտասարդը, Փարքենսթեքերը, նույն ժամանակ պայքարում է իր ապագայի համար, զրկված բարձր կարգի նրբաճաշակությունից։

Երիտասարդը մոլորվում է աղջկա գեղեցկությունից ու արտահայտված խոսքերից, որոնք հակասում են նրա բարքերը։ Աղջիկը էլ ավելի դժգոհ է իր «հարուստ» կյանքի ապրելակերպից և ցանկանում է խոսել մի մարդու հետ, ով ոչ թե փողի, այլ իրական արժեքներով է ապրում։ Պատմությունը պարունակում է գեղեցիկ արտահայտություններ սոցիալական տարբերությունների, միայնության և մարդկային հարաբերությունների մասին։

Այնուհետև պարզվում է, որ աղջիկը «ցածր դասի» մարդուն չէր կարող սիրել, քանի որ իր հասարակական դերը թույլ չի տալիս։ Ի վերջո, աղջիկը գաղտնի բարդ կյանք է ապրում՝ համաշխարհային թատրոնի մեջ խաղացող մի դերասան, իսկ երիտասարդը կանգնում է այդ խաղի հետևում՝ նույնքան լուռ ու մոլորված, ինչպես առաջին պահին։

Իմ կարծիքը`

Կարծում եմ, որ այս պատմվածքը լավ օրինակ է այն մասին, թե ինչպես են մարդիկ հաճախ կախված իրենց սպասումներից ու մտքերից, սակայն չեն նկատում այն, ինչ տեղի է ունենում հենց այդ պահին՝ իրենց շուրջը։

Posted in Կենսաբանության 8

Գլխուղեղ

1.Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։

Երկարավուն ուղեղ ,ուղեղիկ,կամուրջ , միջանկյալ ուղեղ, միջ․ ուղեղ , մեծ կիսագնդեր։


2.Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։

Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած մասն է 2,5-3սմ ի տարբերություն ողնուղեղի սպիտակ նյութում ոնի գորշ նյութի կուտակումներ որոնք հանդիսանում են շնչառության արյան շրջանառության մարսողության կենտրոններ։Նրանց աղտահարման դեպքում առաջանում է վարկյանական մահ։Կամուրջը կապ է հաստատում երկաևրավուն ուղեղի և ուղեղիկի մեծ կիսագնդերի միջև։


3.Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։

Միջին ուղեղում են գտնվում զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։

Posted in Հասարակություն 8

Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք մանկությունից ապրում ենք ընտանիքում։Ընտանիքը համարվում է հասարակության հիմք։

Ընտանիքում լինում են որոշ կանոններ։Դրանց բքացակայության դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ։

Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատական անձ, անգամ ընտանիքից դուրս մեծանալիս մարդուն անհրաժեշտ են այն հմտությունները, որոնք կօգնեն իրեն ձևավորել իր ապագան։

Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ծնողները և զավակները։

Լեզուն ազգային ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որը միավորում է ազգը և կոչվում է մայրենի։Մայրենի լեզուն ձևավորում է ազգը։

Կան ժողովուրդներ, որոնք խոսում են մևնույն լեզովով, օրինակ՝ Անգլիան և Ամերկիան խոսում են անգլերենով։ Նաև կան ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝Լեհաստանը և Ռուսաստանը։

Ազգի կարևորագույն հայտանիշներից է նաև կրոնը։Հայերը ազգությունը ընդունելով որպես պետական կրոն իմաստ դրեցին քրիստոնեության մեջ։


Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը:Մշակույթը մարդկույթան հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունն է։

Մշակույթային աժրժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից։Մշակույթակույթային արժեքների լավագույն օրինակները այնուհետև դառնում են այլ ազգերի սեփականությունը։ Դրանց օրինակներ կարող են լինել նաև երգը, պարը, նվագարանները և այլն։