Posted in Պատմություն 10, Դասեր

Հայոց ծագումնաբանությունը

ա/ Հայոց ծագումնաբանության հարցը

Հայերի ծագման հարցը հայագիտության ամենահին և ամենավիճելի թեմաներից է: Այն ուսումնասիրվում է երեք հիմնական ուղղություններով՝

  • Ավանդազրույցային (առասպելական) — հայերի ծագումը կապվում է աստվածների և հերոսների հետ (Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ):
    — Գիտական (պատմական-բանասիրական) — հիմնվում է գրավոր աղբյուրների, լեզվաբանության և հնագիտության վրա.
    — Հնագիտական-մարդաբանական — ուսումնասիրում է նյութական մշակույթն ու կենսաբանական շարունակականությունը Հայկական լեռնաշխարհում:

Հայերի ծագման հարցի առանցքը հաճախ ձևակերպվում է այսպես՝ հայերը ավտոխտոն (բնիկ) ժողովուրդ են Հայկական լեռնաշխարհում, թե՞ գաղթել են այլ տարածքներից: Ժամանակակից գիտությունը հիմնականում հակված է առաջին տարբերակին՝ հայերը լեռնաշխարհի բնիկ բնակիչների ժառանգներն են, որոնց մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. II հազարամյակից:

բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները

Հայերի մասին ամենավաղ հիշատակությունները գալիս են հարևան քաղաքակրթությունների արձանագրություններից՝

  1. Խեթական աղբյուրներ — մ.թ.ա. II հազարամյակի խեթական արձանագրություններում հիշատակվում է Հայասա երկիրը, որը շատ գիտնականներ կապում են հայերի հետ («Հայ» անվան հետ նույն արմատից է համարվում«):
  2. Ասորեստանյան աղբյուրներ — մ.թ.ա. IX–VII դդ. ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Ուրարտու պետությունը, որը գտնվում էր Հայկական լեռնաշխարհում և համարվում է հայ ժողովրդի անմիջական նախորդը.
  3. Հայկական ավանդույթ — ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», հայերի նախահայրն է Հայկը՝ հսկան, որը մ.թ.ա. 2492 թ. հաղթում է բռնակալ Բելին և հիմնում հայ ժողովրդի պատմությունը՝ Հայկական լեռնաշխարհում. Այս ավանդությունը պահպանվել է բանավոր ավանդույթով և գրի է առնվել V դարում՝ Խորենացու կողմից.

գ/ Վաղ պետական կազմավորումները՝

  1. Ուրարտու (մ.թ.ա. IX–VI դդ.**) — առաջին խոշոր պետական կազմավորումը Հայկական լեռնաշխարհում՝ Վանի թագավորություն անունով ևս հայտնի, Մայրաքաղաքը՝ Տուշպան (Վանը.):
  2. Երվանդունիների թագավորություն — մ.թ.ա. VI դարից սկսած՝ Հայաստանի առաջին հայկական դինաստիական պետությունը՝ Աքեմենյան Պարսկաստանի կազմում, իսկ հետագայում՝ անկախ պետություն:
  3. Արտաշեսյանների և Արշակունիների թագավորություններ — մ.թ.ա. II դարից մինչև մ.թ.ա. IV դարը՝ Հայաստանը հասնում է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով տարածաշրջանի գերտերություններից մեկը:

Այս կազմավորումները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհում պետականություն գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. I հազարամյակից՝ նախքան հայկական պետականության վերջնական ձևավորումը:

Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ՝

  • Լեզվաբանական ապացույց — հայերենը հնդեվրոպական լեզու է, սակայն կազմում է առանձին ճյուղ՝ ցույց տալով, որ հայերը վաղուց առանձնացել են հնդեվրոպական ընտանիքից և զարգացել ինքնուրույն՝ Հայկական լեռնաշխարհում:
  • Հնագիտական ապացույց — Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված նյութական մշակույթը (խեցեղեն, գործիքներ, բնակավայրեր.) ցույց է տալիս բնակության շարունակականություն՝ դեռևս նեոլիթյան դարաշրջանից (մ.թ.ա. VIII–VII հազարամյակ.):
  • Մարդաբանական ապացույց — լեռնաշխարհի բնակչության կենսաբանական շարունակականությունը վկայում է, որ հայերը բնիկ ժողովուրդ են, ոչ թե գաղթականներ:
  • Գրավոր աղբյուրներ — խեթական և ասորեստանյան արձանագրությունները հաստատում են, որ մ.թ.ա. II–I հազարամյակներում լեռնաշխարհում ապրել են հայերի նախնիները:

Առաջադրանք 1. Հայերի ծագման հիմնական ավանդազրույցները՝

  1. Հայկ նահապետի ավանդությունը — ամենակարևոր և ամենատարածված ավանդազրույցն է՝ ըստ Խորենացու, Հայկը աստվածների սերունդ է, որը ապստամբում է տիտան Բելի դեմ և հաղթում նրան՝ դրանով իսկ հիմնադրելով հայ ժողովրդի ազատությունը և տեղավորվելով Հայկական լեռնաշխարհում: Այս ավանդությունը խորհրդանշում է հայերի պայքարը ազատության համար:
  2. Արամ նահապետի ավանդությունը — Հայկի թոռը՝ Արամը, համարվում է հայերի հզորության և տարածքային ընդարձակման խորհրդանիշը. Հայերի անունը շատ աղբյուրներում կապվում է հենց նրա անվան հետ («Արմենիա» անվան ծագումը հաճախ բացատրվում է Արամի անունով.):
  3. Արա Գեղեցիկի ավանդությունը — սիրո և գեղեցկության խորհրդանիշ է. Նրա մասին պատմությունը կապվում է Ասորեստանի թագուհի Շամիրամի հետ, որը սիրահարվում է Արային և նրա մահից հետո սգում նրան: Այս ավանդությունը ցույց է տալիս հայ-ասորեստանյան հարաբերությունների և մշակութային փոխազդեցության կարևորությունը:

Posted in Հասրակագիտություն 10 2026-2027, Դասեր

Ի՞նչ է արդարությունը

  • Ի՞նչ է արդարությունը, և ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ արդյոք որևէ որոշում կամ իրավիճակ արդար է։
  • Արդարությունը դա վերջնական հավասարակշիռ կարծիք է ` յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է, իսկ կանոնները կիրառվում են հետևողականորեն՝ առանց խտրականության։Բոլորը պետք է իրար հետ վերաբերվեն արժանապատվությամբ, առանց վիճելու: Կարևոր է նաև հարգել ուրիշների կարծիքը և հասկանալ հակառակորդի իրավիճակը: Նաև պատիժը կամ պարգևը պետք է համապատասխանի արարքին կամ արժանիքին։
  • Ի՞նչ ենք հասկանում արդարություն ասելով։
  • Արդարությունը նշանակում է մարդկանց վերաբերվել իրենց արարքների համապատասխան, այնպես, որ հաշվի առնվեն թե ընդհանուր կանոնները, թե յուրաքանչյուրի իրավիճակը։ Այն ոչ միայն բոլորին նույնը տալն է, այլ նաև կարիքները ու իրավիճակը հաշվի առնելը և սթափ որոշումներ կայացնելը։ Այսպիսով` արդարությունը հավասարակշռության է արժանիքի, կարիքների և կանոնների միջև։
  • Արդյո՞ք արդարությունը նույնն է, ինչ հավասարությունը։
  • Ոչ, այս երկու հասկացությունները հաճախ համարում են նույնը, բայց դա այդպես չէ:Հավասարությունը նշանակում է, որ բոլորը ստանում են նույնը՝ անկախ իրենց կարիքներից կամ իրավիճակից։ Օրինակ, բոլոր աշակերտներին տրվում է նույն քննությունը։Արդարությունը հաշվի է առնում տարբերությունները և կարիքները։ Օրինակ, քննության ժամանակ լրացուցիչ ժամանակ տալ այն աշակերտին, ով ունի սովորելու դժվարություններ։
  • Կարո՞ղ է օրենքով թույլատրելի որոշումը լինել անարդար։
  • Կարծում եմ բոլորովին հնարավոր է: Տարբեր երկրների օրենքագրքերում գրված են բազմազան անարդար և խտրական օրենքներ, որոնք կարող են վիրավորել մարդու զգացմունքները: Ամենավառ օրինակն է Աֆգանիստանի օրենքը, որը չի թույլատրում կանանց ցույց տալ նրանց մարմնի կամ երեսի որևիցե հատված(նույնպես վերաբերվում է տղամարդկանց, բայց թույլատրվում է ցույց տալ երեսը): Կաիծում եմ այս օրենքը լի է խտրականությամբ կանանց դոմ, քանի որ նրանք էլ իրավունք ունեն ինքնաարտահայտվել և իրենց ազատ զգալ:
  • Ո՞ւմ համար և ինչպե՞ս է որոշվում՝ ինչն է արդար։
  • Արդարությունը որոշվում ընդհանուր հասարակության համար և որոշոշվում է այն պայմանով, որ բացակայի խտրականությունը և առկա լինի հավասարութկունը:
  • Ի՞նչ կապ կա արդարության, իրավունքների և պարտականությունների միջև։
  • Այս երեքը ուղղակիորեն կապված են իրար հետ: Որպեսզի տիրի արդարություն, պետք է կատարել անհատական պարտականությունները և պաշտեր հասանելի իրավունքները: Բոլորը պետք է մնան իրենց իրավունքների սահմանում և հավասար կատարեն իրենց պարտականությունները: Արդարություն և հավասարությունը կարող են տիրել միայն այն դեպքում, եթե բոլորը պաշտեն և հարգեն իրենց պարտականությունները և իրավունքները: Օրինակ ուսուցիչը պարտավոր է մնալ իր իավնքների սահմանում և կատարել իր պարտականությունները իսկ սովորողը ` հետևել դասավանդողի պայմաններին:

  • Ի՞նչ է սոցիալական արդարությունը։

  • Սոցիալական արդարությունը հասարակական հարաբերություններն է, որտեղ հասարակության բոլոր անդամների համար ապահովված են հավասար իրավունքները և հնարավորությունները՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։
  • Ինչպիսի՞ն կարող է լինել արդար հասարակությունը

  • Արդար հասարակությունը հիմնված է մարդու արժանապատվության հարգանքի, օրենքի առաջ բոլորի հավասարության և իրավունքների ու պարտականությունների հավասարակշռության վրա: Այն ապահովում է հավասար մեկնարկային հնարավորություններ, հավասարաչափ բաշխում տնտեսական պարտականությունները դրական կերպով և հենվում հասարակության փոխադարձ վստահության ու անկախ դատական համակարգի վրա:


Posted in Քիմիա 2026-2027, Դասեր

Գործնական աշխատանք

Երկաթի և ծծմբի խառնուրդի բաժանումը մագնիսի ներգործությամբ

Փորձի նպատակը

Ցույց տալ, որ երկաթը և ծծումբը կարելի է առանձնացնել միմյանցից՝ օգտագործելով նրանց ֆիզիկական հատկությունների տարբերությունը, մասնավորապես՝ երկաթի մագնիսականությունը:

Անհրաժեշտ նյութեր և սարքեր

Continue reading “Գործնական աշխատանք” →
Posted in Մաթեմատիկա 10, Դասեր

Առաչադրանքներ

Ա. Հաշվիր տրված թվի տոկոսը

  1. Գտնել 300-ի 10%-ը։
    • 30
  2. Գտնել 450-ի 20%-ը։
    • 90
  3. Գտնել 720-ի 15%-ը։
    • 108
  4. Գտնել 840-ի 25%-ը։
    • 210
  5. Գտնել 1250-ի 8%-ը։
    • 100
  6. Գտնել 3600-ի 12%-ը։
  7. 432

Բ. Գտիր՝ մի թիվը մյուսի քանի տոկոսն է

  1. 15-ը 60-ի քանի՞ տոկոսն է։
    • 25
  2. 24-ը 80-ի քանի՞ տոկոսն է։
    • 30
  3. 45-ը 180-ի քանի՞ տոկոսն է։
    • 25
  4. 72-ը 120-ի քանի՞ տոկոսն է։
    • 60
  5. 35-ը 140-ի քանի՞ տոկոսն է։
    • 25

Գ. Գտիր ամբողջ թիվը

  1. Թվի 10%-ը 18 է։ Գտնել թիվը։
    • 180
  2. Թվի 20%-ը 46 է։ Գտնել թիվը։
    • 230
  3. Թվի 25%-ը 75 է։ Գտնել թիվը։
    • 300
  4. Թվի 40%-ը 96 է։ Գտնել թիվը։
    • 240
  5. Թվի 12%-ը 36 է։ Գտնել թիվը։
    • 300


    • Դ. Ավելացում և նվազեցում
      600-ը մեծացնել 15%-ով։
    • 690
      850-ը մեծացնել 20%-ով։
    • 1020
      1200-ը նվազեցնել 10%-ով։
    • 1080
      2400-ը նվազեցնել 25%-ով։
    • 1800
      750-ը մեծացնել 8%-ով։
    • 810
      Ե. Տոկոսային փոփոխություն
      Ապրանքի գինը 500 դրամից դարձավ 575 դրամ։ Քանի՞ տոկոսով աճեց գինը։
    • 14
      Ապրանքի գինը 800 դրամից դարձավ 680 դրամ։ Քանի՞ տոկոսով նվազեց գինը։
    • 15
      Աշակերտի հավաքած միավորները 40-ից դարձան 50։ Քանի՞ տոկոսով ավելացավ արդյունքը։
    • 25
      Արտադրությունը 1200 միավորից դարձավ 1080 միավոր։ Քանի՞ տոկոսով նվազեց արտադրությունը։

Posted in Գրականություն 2026-2027, Դասեր

Առաչադրանքներ

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայը արգենտինացի բժիշկ, հոգեթերապևտ, հոգեդրամատուրգ և գրող է։ Նա ծնվել է 1949 թվականին Բուենոս Այրեսում։ Բժշկությունն ավարտել է 1973 թվականին Բուենոս Այրեսի համալսարանում, հետո մասնագիտացել է հոգեկան հիվանդությունների ոլորտում և զբաղվել հոգեթերապիայով։

Continue reading “Առաչադրանքներ” →