Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի երևույթը հիմնված է լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա:

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Դպրոցական էլեկտրացույցը մետաղական ձող է գնդակով, կախված թիթեղիկներով, ամրացված հենարանին։ Լիցք ստանալիս թիթեղիկները միմյանցից հեռանում են։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը սարք է, որը ցույց է տալիս կամ չափում էլեկտրական լիցքը կամ լիցքավորված մարմինների ազդեցությունը միմյանց վրա։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Թիթեղիկների բացումից կամ սլաքի շեղումից դատում են լիցքի չափն ու տեսակը, որքան ավելի շատ են բացվում կամ շեղվում, այնքան ավելի մեծ է լիցքը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Պարզ փորձով՝ էլեկտրացույցի գնդակին լիցք տալով թիթեղիկները բացվում ենև հետո դրանցից մեկի վրա դիպչելով՝ տեսնում ենք, որ լիցքը փոխանցվում է մյուսին: Սա ցույց է տալիս, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ոչ, էլեկտրական լիցքը չի կարելի անվերջ բաժանել։ Այն բաժանվում է միայն միացվող միմյանցից նվազագույն միական լիցքերի՝ էլեկտրոնների չափով։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

Posted in Գրականություն 9, Դասեր

Բարին և չարը հայկական հեքիաթներում էսսե

Հեքիաթները պատմում են, թե ինչպես է ժողովուրդը տեսել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուրախացնում են, այլ նաև սովորեցնում, թե որն է լավը և որն է վատը, ինչպես պետք է մարդ ապրի, որ արժանանա հարգանքի։

Հեքիաթներում միշտ պայքար է առաջանում բարիի և չարի միջև։ Բարի կերպարներն են՝ ազնիվ, աշխատասեր մարդիկ, կախարդական ուժեր ունեցող հերոսները։ Նրանք սովորաբար համեստ են, խիզախ և արդար։ Իսկ չար կերպարներն են՝ ագահները, ստախոսները, կախարդները կամ իշխանները։

Հայկական հեքիաթներում բարինմիշտ հաղթում է չարին։ Սա պատահական չէ: Ժողովուրդը հավատացել է, որ արդարությունը միշտ վեր է կանգնելու և բարի մարդը վերջի վերջո կպարգևատրվի։ Օրինակ՝ այն հերոսը, ով ճանապարհին մեկին օգնում է, վերջում ստանում է կախարդական օգնություն։ Իսկ ագահը կամ դաժանը ստանում է իր արժանի պատիժը։

Այսպիսով, հեքիաթների միջոցով փոխանցվել է կարևոր ճշմարտություն: Կյանքում ամենակարևորը բարի սիրտն ու արդար գործերն են։ Չարը կարող է ժամանակավոր հաղթանակ ունենալ, բայց միշտ հաղթում է բարին։

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը.

ա) (-օօ, -5) – (-5, 2)+ (2, -օօ)+

բ)(-օօ, 2,5) – (2,5 ,1)+ (1, օօ)+

գ)(-օօ,-7)+ (-7, √8)+ (√8, օօ)

դ)(-օօ, -2) + (-2, √2) – (√2, օօ) +

ե) (-օօ, -1) – (-1, 4)- (4, օօ) +

զ) (-օօ, -3) – (-3, -2)+ (-2, օօ)+

2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը․

3)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի հնարավոր արժեքները, որոնց դեպքում.

4)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի այն արժեքները, որոնց դեպքում.

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին` Ադամը հասավ ոսկեվառ լճակին-առաջադաս։ 

Լսելով Ներսես Մեծի մահը` իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը-առաջադաս։ 

Լուսաշող աչքերը խոնարհած` կանգնել էր Լիլիթը նրա առաջ-առաջադաս:

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը-միջադաս:

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

կապարճներ լի նետերով

անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր

դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ

և ոսկեհուռ երազներով ամրացված

բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր կապարճներ լի նետերով, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված և ոսկեհուռ երազներով ամրացված դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակչությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրպարակում։ 

Նրա հետևորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութանասուն տարեկան էր դառնում։ 

Posted in Պատմություն 9, Դասեր

Համաշխհարային պատերազմի կովկասյան ճակատը

1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Պատերազմի ժամանակ եղան շատ կարևոր ճակատամարտեր։ Մառնայի ճակատում (1914 թ.) դաշնակիցները կանգնեցրին գերմանացիներին։ Գալիպոլիում (1915-1916 թթ.) Անգլիան ու Ֆրանսիան փորձեցին հաղթել Օսմաններին, բայց չհաջողվեց։ Վերդենը և Սոմմեն (1916 թ.) Ֆրանսիայում ամենաարյունալի մարտերն էին։ Իսկ Բրուսիլովյան ճակատամարտը (1916 թ.) ռուսների հաղթանակն էր Ավստրո-Հունգարիայի դեմ։

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Պատերազմից հետո քանդվեցին մեծ կայսրություններ՝ Օսմանյան, Ռուսական, Գերմանական ու Ավստրո-Հունգարական։ Զոհվեցին մոտ 10 միլիոն մարդ։ Գերմանիան պարտվեց ու ծանր պայմանագիր ստորագրեց։ Հայերի համար ամենամեծ հետևանքը եղավ 1915 թ․ ցեղասպանությունը, բայց նաև ձևավորվեցին կամավորական ջոկատներ՝ ինքնապաշտպանության համար։


3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք կռվում էին ռուսական բանակի կողքին, հիմնականում Կովկասյան ճակատում։

Առաջին ջոկատ – հրամանատար՝ Անդրանիկ Օզանյան Երկրորդ ջոկատ – հրամանատար՝ Դրո (Դրաստամատ Կանայան) Երրորդ ջոկատ – հրամանատար՝ Համազասպ Սրվանձտյանց Չորրորդ ջոկատ – հրամանատար՝ Քեռի (Արշակ Գավաֆյան):

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Գտեք ABCD զուգահեռագծի D գագաթի կոորդինատները, եթե A(0, 0) B(5, 0) C(12,- 3):

2)Գտեք A և B կետերի հեռավորությունը, եթե` 

ա) A(2, 7), B(-2, 7), 

բ) A(-5, 1), B(-5, -7), 

գ) A(-3, 0), B(0, 4), 

դ) Α(0, 3), B(-4, 0):

3)Գտեք MNP եռանկյան պարագիծը, եթե M(4, 0), N(12, -2), P(5, -9):

4)Տրված են A(-2;1), B(1; 5), C(7;5), D(4;1) կետերը: Գտեք ABCD քառանկյան անկյունագծերը և պարագիծը:

5)Ապացուցեք, որ A(1; 7), B(-1; — 1), C(-4; 2) գագաթներով ABC եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է: Գտե՛ք այդ եռանկյան ներք– նաձիգին տարված միջնագիծը:

6)Գտե՛ք A(1; — 2), B(3; 5), C(8; 0) գագաթներով ABC հավասարասրուն եռանկյան մակերեսը:

Posted in Քիմիա 9, Դասեր

Քիմիա տնային

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական մարմիններ.

    1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

    2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

    3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին

    4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

2.Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ մարդու  օրգանիզմում  դրանց      

             զանգվածային   բաժնի  նվազման.

             զանգվածային   բաժնի  նվազման .

1)     ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2)      սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)      սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)      ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական պաշարների  անվանումները.

      1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

      2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

      3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

      4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ բառակապակցություններում. 

   ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

   1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

5. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.

           1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

           2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

           3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

           4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6. Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

         1)  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

         2)  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

         3)  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

         4)  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.   

     1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

8. Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն.  

      1) 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10

9. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի բանաձևեր.

   1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                3)  H2O, N2, MgO,  Ni, 

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

1. Առանձնացրո՛ւ ածականները։ 

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։