Posted in Գրականություն 9, Դասեր

Ծեծենք աղքատներին

Առաջադրանքներ՝

1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ոչ, քանի որ պատմողը շատ դաժան վարվեց ծերուկ մուրածկանի հետ, բայց հետո ստացավ իր ծեծի բաժինը ծերուկի կողմից:

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես կփորձեի ինչքան կարող էի դիմադրել և պաշտպանվեի, որպեսզի նա չկարանար ինձ շատ պատճառի:

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակը ուզում է ասել, որ երբ որ քո կյանքին վտանգ է սպառնում, դու սկսում ես պայքարել:

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նա հեգնանքով էր վերաբերվում այն մարդկանց, ովքեր ազատության ու հավասարության մասին են խոսում, բայց իրականում դրանք չեն հարգում։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Ազատությունը պետք է նվաճել” նախադասությունը նշատակում է ,որ ազատությունը չի տրվում հենց այդպես և մարդը պետք է պայքարի դրա համար։ Բայց պատմության մեջ դա ցույց է տրվում ծուռ ձևով:

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Տրված են A(0;-1), B(0;1) և C(1;2) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

Օրդինատների առանցքի վրա:

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը

dBC=(0+1)2+(1-2)2=1+1=2

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=1+1=2

(x-0)2+(y-y0)2=2

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-0)/(1-0)=(y+1)/(2+1)

x/1=y+1/3

x-y-1=0

2)Տրված են A(2;3), B(1;4) և C(2;5) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

Առաջին

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=(2-1)2+(5-4)2=1+1=2

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(2-1)+(5-4)=2

R2=2

(x-1)2+(y-4)2=2

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-2)/(2-2)=(y-3)/(5-3)

x=2

3)Տրված են A(2;3), B(-1;4) և C(0;2) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

A-ն առաջին B-ն երկրորդ իսկ C-ն գտնվում է զրոների առանցքում:

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=(-2-0)2+(3-2)2=-2+1=-1

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(x+1)2+(y-4)2)=աևմատ 5

R=աևմատ 5*աևմատ 5=5

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

x-2/0-2=y-3/2-3

x-2/-2*y-3/-1=-x+2=-2y+6

-x+2=-y+6

x-y+4=0

Posted in Դասեր

Անհատական պլան

Ընտրության ձևը-դիզայն մոդելավորում

Ֆիզկուլտուրայի ձևը-մարմնամարզություն

Շտկողական պարապմունք-անգլերեն

Բնագիտության խումբ-Էմմա Այվազյան և Նունե Թեմուրյան

Կենսաբանության խումբ-Հասմիկ Ուզունյան

Լրացուցիչ կրթություն-մաթեմատիկայի պարապունք:

Posted in Գրականություն 9, Դասեր

Կոմիտաս

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը ասում է՝ մտածիր քո մասին, գտիր նոր բաներ, թող հինն անցնի և ստեղծիր քո նոր կյանքը։

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Բանաստեղծությունը նկարագրում է ամառվա շոգը, բերքի հասունությունը և գյուղական կյանքի աշխուժությունը։ Դաշտերում մարդիկ աշխատում են, ցորենը ցայտում է, երգն ու տաղերն էլ լրացնում են ուրախ մթնոլորտը։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Բանաստեղծությունը նկարագրում է սիրով լի մի երազ։ Մեղրամոմերը, ոսկի-արծաթ ամպերը և կարմիր-կանաչ սիրո շապիկը ցույց են տալիս սիրո ջերմությունն ու գեղեցկությունը։ Երազը ցույց է տալիս սիրո զգացմունքներով լցված աշխարհ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

Ձայնագրություն

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։ 

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայով»։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Ուկրաինացիներ,Յուդեացիներ, Թուտսիներ, Տամիլներ,

Posted in Ֆիզիկա 9, Դասեր

 Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

էլեկտրականության հաղորդիչները դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքեր կարող են շարժվել։

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչմերը դա այն նյութերն են, որոնց միջով ազատ լիցքերը չեն կարող շարժվել։

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ-մետաղալար, պղնձե գդալ:

Մեկուսիչներ-ռետինե ձեռնոց, ապակյա բաժակ, պլաստիկ շիշ։

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Օրինակ՝ եթե լիցքավորված գունդը պղնձե լարով միացնենք մեկ այլ գնդին, ապա էլեկտրական լիցքը կանցնի լարի միջով, ոչ թե օդի։ Այսպես էլեկտրական փոխազդեցությունը կփոխանցվի հաղորդիչ նյութի միջոցով։

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որտեղ կարող են ազդել ուժեր այլ լիցքավորված մարմինների վրա։

Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար ոչ մի լիցքավորված մարմին ուժ չի զգա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը: