



1. ինչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը
Գլիկոլիզը էներգետիկ փոխանակության առաջին փուլն է, տեղի է ունենում բջջի ցիտոպլազմայում, առանց թթվածնի:Գլյուկոզը քայքայվում է և առաջացնում ԱԹՓ՝ էներգիայի մոլեկուլներ, որոնք անմիջապես օգտագործվում են բջջի աշխատանքների համար։
2. Ներկայացնել աֆտոտրով և հետերոտրով օրգանիզմներիծ
Ավտոտրոֆներ կարող են ինքնուրույն արտադրել սնունդ՝ օգտագործելով անօրգանական նյութեր, օրինակ բույսերը ֆոտոսինթեզի միջոցով։
Հետերոտրոֆներ չեն կարող արտադրել սնունդ, սնվում են պատրաստի օրգանական նյութերով՝ մյուս օրգանիզմներից։
3. Ինչ են իրենցից ներկայացնում ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը
Ֆոտոսինթեզ՝ բույսերն ու որոշ միկրոբները արևի էներգիան օգտագործում են գլյուկոզ ստեղծելու համար, իսկ որպես կողմնակի արտադրանք՝ արտազատում են թթվածին։
Քեմոսինթեզ՝ էներգիան ստացվում է քիմիական ռեակցիաներից, ոչ թե արևից, օրինակ որոշ բակտերիաներ ստանում են էներգիա անօրգանական միացությունների օքսիդացումից։
4. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը և ֆունկցիան
Քրոմոսոմները գտնվում են էուկարիոտ բջիջների կորիզում և պահում են ժառանգական տեղեկությունը։ Դրանք կազմված են պարուրաձև ԴՆԹ-ից և ունեն սեղմվածքներ, որոնցից հիմնականը կոչվում է ցենտրոմեր։
5. Ինչ է կարիոտիպը
Մարմնական բջջի քրոմոսոմային հավաքակազմի քանակական և որակական հատկանիշների ամբողջությունը կոչվում է կարիոտիպ:
6. Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ
Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են, որոնք կազմված են կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից, բայց չունեն բջջային կառուցվածք։ Առաջին վիրուսը՝ ծխախոտի խճանկարային հիվանդության հարուցիչը, հայտնաբերել է Դ. Ի. Իվանովսկին 19-րդ դարում։
Վիրուսները բազմանում են միայն կենդանի բջիջներում՝ թափանցելով դրանց մեջ և օգտագործելով բջջի նյութերը։ Դուրսից նրանք կարող են ունենալ բյուրեղային ձև։ Վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ՝ ինչպես բույսերի (ծխախոտի, ոլոռի խճանկարային հիվանդություններ), այնպես էլ մարդկանց (գրիպ, կարմրուկ, ծաղիկ, պոլիոմիելիտ) մոտ։
Վիրիոնը բաղկացած է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից և սպիտակուցային թաղանթից։ Կան նաև բարդ վիրիոններ՝ լիպիդային թաղանթով և ֆերմենտներով, օրինակ՝ ՁԻԱՀ-ի վիրուսը։
Կան վիրուսներ, որոնք վարակում են բակտերիաներ՝ բակտերիաֆագեր։ Դրանք կարող են ոչնչացնել բակտերիաները և երբեմն օգտագործվում են հիվանդությունների բուժման մեջ։ Ֆագերը բաղկացած են գլխիկից, պոչիկից և սպիտակուցային ելուններից։ Նրանց ԴՆԹ-ն ներթափանցում է բակտերիայի մեջ, որտեղ սկսում է բազմանալ՝ քայքայելով բակտերիան։
7. Բջջի բաջանում` միտոզ
Բջջի կենսացիկլը նրա գոյության ամբողջ շրջափուլն է՝ սկսած առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը։ Տարբեր բջիջներ տարբեր տևողությամբ են ապրում․ օրինակ՝ նյարդային բջիջները չեն կիսվում, իսկ էպիթելային և ոսկրուղեղի բջիջները արագ մաշվում են և մշտապես նորանում։
Կենսացիկլը բաղկացած է ինտերֆազից և միտոզից։ Ինտերֆազում բջիջը աճում է, սինթեզում է սպիտակուցներ և կրկնապատկում է ԴՆԹ-ը։ G₁ փուլում այն պարզապես զարգանում է, S փուլում կրկնապատկվում է ԴՆԹ-ը, իսկ G₂ փուլում բջիջը պատրաստվում է բաժանմանը՝ ձևավորելով անհրաժեշտ կառուցվածքներ, օրինակ՝ ցենտրիոլներ և բաժանման իլիկի թելիկներ։
Միտոզը բջջի բաժանման փուլն է և ունի չորս մաս։ Պրոֆազում քրոմոսոմները խտանում են և կորիզաթաղանթը քայքայվում է։ Մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածում։ Անաֆազում քրոմատիդները բաժանվում են և տեղափոխվում բևեռներ։ Թելոֆազում ձևավորվում են նոր կորիզներ, և բջիջը կիսվում է երկու նույնական դուստր բջիջների։
Միտոզի շնորհիվ ժառանգական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է, ապահովելով սերնդից սերունդ գենետիկական նյութի կայուն փոխանցումը։
8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները
1.Ինչու՞ է ՀՀ_ում հատուկ պահպանվող տարածքներ առանձնացվել։ Ի՞նչ չափանիշներով են դրանք միմյանցից տարբերվում։
Հայաստանում հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են՝ որպեսզի պաշտպանվեն բնության եզակի վայրերը, հազվագյուտ կենդանիներն ու բույսերը, ինչպես նաև արժեքավոր լանդշաֆտներն ու հուշարձանները։ Դրանք կանխում են բնության վնասումը և ապահովում գիտական ուսումնասիրությունների հնարավորությունը։Այս տարածքները իրարից տարբերվում են՝ պահպանության խստությամբ (արգելոցներում՝ ամենախիստ), էկոհամակարգերով (անտառ, լեռ, կիրճ և այլն), տարածքի չափով, և այն տեսակներով կամ արժեքներով, որոնք պետք է պահպանվեն։
2.Թվարկե’լ և գրե’լ ՀՀ_ում ազգային պարկերն ու արգելոցները։
Ազգային պարկեր․ Դիլիջան, Սևան, Արևիք, Թռչկան։
Արգելոցներ․ Խոսրովի անտառ, Շիկահող, Զանգեզուր, Զիկատար։
3.Բնութագրե’լ Խոսրովի և Շիկահողի արգելոցը։
Խոսրովի անտառ արգելոց
Գտնվում է Արարատում, համարվում է աշխարհի հնագույն արհեստական անտառներից։ Ունի լեռնային լանդշաֆտներ ու հարուստ կենդանական աշխարհ՝ ընձառյուծ, արջ, գայլ։ Բույսերից տարածված են կաղնի, գիհի և հազվագյուտ տեսակներ։ Ունի նաև պատմական հուշարձաններ։
Շիկահողի արգելոց
Գտնվում է Սյունիքում։ Հայտնի է խոնավ ու խիտ անտառներով և հարուստ բուսականությամբ։ Այստեղ կան ավելի քան հազար բուսատեսակներ և շատ կենդանիներ՝ արջ, վայրի խոզ, աղվես, խոշոր թռչուններ։ Պահպանում է Հայաստանի հարավային անտառային էկոհամակարգերը։
1)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 3 : Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե A1B1C1 եռանկյան մակերեսը 16 սմ2 է:
12
2)Նման եռանկյուններից մեկի մակերեսը 20 դմ2 է, մյուսինը`5 դմ2: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:
2
3)Նման եռանկյուններից մեկի կողմը 24 սմ է, իսկ մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 6 սմ է: Գտեք երկրորդ եռանկյան մակերեսը, եթե առաջինի մակերեսը 160 սմ է:
10
4)Նման եռանկյուններից մեկի կողմերը 5 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտե՛ք դրանց մակերեսների հարաբերությունը:
25
5)M-ը ABCD զուգահեռագծի BC կողմը բաժանվում է 1:2 հարաբերությամբ՝ հաշված B կետից: AM և BD հատվածները հատվում են K կետում: Գտե՛ք K կետի հեռավորությունը AD-ից, եթե K կետի հեռավորությունը BC-ից 5 սմ է։

6)BC = 6 սմ և AD = 18 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք AOD եռանկյան OM միջնագիծը, եթե BOC եռանկյան OK միջնագիծը 8 սմ է:

7)BC = 4 սմ և AD = 8 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: M-ը և N–ը համապատասխանաբար AO և OC հատվածների միջնակետերն են: Գտե՛ք DM-ը, եթե BN = 3 սմ:

1. Գրիր հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.
ա) նատրիումի հիդրօքսիդ
NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ
CaOH
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ
Fe2(OH)3
2.Դասակարգիր՝ հիմք, թթու,աղ.
NaOH, HCl,KOH,Cu(OH)₂
Հիմք-NaOH, Cu(OH)₂, KOH
Թթու-HCl
Աղ չկա:
3. Նշիր՝ լուծելի, թե ոչ.
ա) NaOH-լուծելի
բ) Ba(OH)₂-լուծելի
գ) Fe(OH)₃-անլուծելի
դ) Al(OH)₃-անլուծելի
4. Գրիր ռեակցիաները.
ա) NaOH + HCl →NaCl+H2O
բ) Ca(OH)₂ + CO₂ →CO₂ →CaO3+H2O
գ) Fe(OH)₃ → Fe2O3+H2O (տաքացնելիս)
դ) Al(OH)₃ + HNO₃ →Al(NO3)3+3H2O
1.Ո՞ր նյութերն են կոչվում աղեր:
Աղերը դա այն նյութերն են, որոնք շատ առաջանում են հիմքերից և թթուներից:
Պատասխանիր՝ ո՞ր իոններից է կազմված և ինչպե՞ս է ստացվում։
Դրանք կազմված են մետաղական իոններից ու թթվային մնացորդից:
2. Ի՞նչ իոններից են կազմված հետևյալ աղերը դիսոցի՛ր։
ա) NaCl
Na+ Cl-
բ) CaCO₃
Ca+2 CO3-2
գ) CuSO₄
Cu+2 SO4-2
դ) KNO₃
K+ NO3 –
3. Գրի՛ր հետևյալ աղերի բանաձևերը ըստ անվանումների․
ա) Կալցիումի քլորիդ
CaCl2
բ) Նատրիումի սուլֆատ
Na2SO4
4 . Գրի՛ր, ինչ կստացվի, երբ միմյանց հետ փոխազդեն․
ա) H₂SO₄ + KOH → K2SO4+H2O
բ) CuO + 2HCl → CuCl2+H2O
գ) Na₂CO₃ + CaCl₂ → CaCO3+2NaCl
Պատերազմը մարդկության պատմության ամենադաժան երևույթներից մեկն է, որը ոչնչացնում է քաղաքները, սպանում մարդկանց ու նրանց ստեղծած արժեքները։ Սակայն այդ քաոսի մեջ կա մի ուժ, որը կարողանում է հակասել վատ բաներին։ Այդ ուժը արվեստն է՝ երաժշտությունը, բանաստեղծությունները: Իսահակյանի «Անհաղթ խալիֆան» ստեղծագործությունը ցույց է տալիս, թե ինչպես արվեստը կարող է ազդել նույնիսկ իշխանավորի վրա։
Ստեղծագործության մեջ խալիֆան ներկայացվում է որպես անհաղթ, ամուր կամքով և ուժով լի իշխանավոր։ Նրա աշխարհը հիմնված է ուժի և պատերազմի վրա։ Սակայն անսպասելիորեն նրա իշխանության մեջ ներխուժում է մի ուրիշ ուժ՝ արվեստը։ Երբ նա լսում էերաժշտությունը, նրա մեջ արթնանում են զգացումներ, որոնք նախկինում նա անտեսում էր։ Երաժշտությունը կարողանում է դիպչել նրա սրտին այնպես, ինչպես ոչ մի բանակ չէր կարող։ Այստեղ պարզ է դառնում, որ մարդու հոգին ունի մի տարածք, որը չի ենթարկվում բռնությանը։ Արվեստը չի պարտադրում, չի սպառնում, բայց փոխում է։ Այն հաղթում է ոչ թե ուժով, այլ ներքին ազդեցությամբ։ Իսահակյանը ցույց է տալիս, որ արվեստը կարող է խաղաղեցնել նույնիսկ ամենադաժան բնավորությունը։
Այսպիսով` արվեստը, ի տարբերություն պատերազմի, ստեղծում է, ոչ թե քանդում։ Այն մարդուն վերադարձնում է իր հոգին, զգացմունքները և մարդկայինությունը։ «Անհաղթ խալիֆայում» արվեստը հաղթում է առանց կրակոցի, և դա ապացույց է, որ արվեստը կարող է ավելի ուժեղ լինել, քան պատերազմը։ Եվ վերջապես, ստեղծագործությունը մեզ հիշեցնում է, որ այնտեղ, որտեղ կա արվեստ, միշտ կա հույս խաղաղության համար։
2․Միտոզի արդյունքում ստացվող բջիջները լինում են․
ա) Տարբեր գենետիկ կազմով
բ) Նույն գենետիկ կազմով
գ) Առանց միջուկի
դ) Առանց քրոմոսոմների
3․Միտոզը տեղի է ունենում․
ա) Սոմատիկ բջիջներում (մարմնի բջիջներ)
բ) Սեռական բջիջներում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Քլորոպլաստներում
4․Միտոզի հիմնական նշանակությունը․
ա) Էներգիայի առաջացում
բ) Աճ և վերականգնում
գ) Տեղաշարժ
դ) Սննդի մարսում
5․Միտոզի վերջում ձևավորվում են․
ա) Չորս բջիջ
բ) Երկու նույնական բջիջ
գ) Մի մեծ բջիջ
դ) Սերմաբջիջ
6․Միտոզի ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը․
ա) Կրկնվում է
բ) Պակասում է երկու անգամ
գ) Աճում է չորս անգամ
դ) Անհետանում է
7․Ո՞ր գործընթացն է հաջորդում միտոզին․
ա) Ցիտոկինեզ
բ) Ֆոտոսինթեզ
գ) Սերմնավորում
դ) Ֆերմենտացում
Պարզապես չկա և չի կարող լինել համընդհանուր բաղադրատոմս՝ կյանքում ճիշտը, միակ ճշմարիտը և միակ ուղին ընտրելու համար, որը նախատեսված է ձեզ համար: Եվ վերջնական ընտրությունը միշտ մնում է մարդուց:
Այդ ընտրությունը մենք կատարում ենք դեռ մանկուց, երբ ընտրում ենք ընկերներ, սովորում ենք հարաբերություններ կառուցել հասակակիցների հետ և խաղում։ Սակայն մեր կյանքի ուղին ձևավորող ամենակարևոր որոշումների մեծ մասը դեռևս կայացվում է մեր երիտասարդության տարիներին։ Գիտնականները կարծում են, որ կյանքի երկրորդ տասնամյակի երկրորդ կեսը ամենակարևոր ժամանակահատվածն է։ Հենց այս ժամանակահատվածում է մարդը սովորաբար կայացնում կյանքի ամենակարևոր որոշումները՝ իր ամենամտերիմ ընկերների, իր հիմնական հետաքրքրությունների և իր մասնագիտության վերաբերյալ։
Ակնհայտ է, որ նման ընտրությունը պատասխանատու գործ է։ Այն չի կարելի անտեսել, այն չի կարելի հետաձգել։ Մի՛ սպասեք, որ հետագայում կուղղեք սխալը. ժամանակ շատ կա, ձեր ամբողջ կյանքը առջևում է։ Իհարկե, որոշ բաներ կարելի է շտկել և փոխել, բայց ոչ ամեն ինչ։ Եվ վատ որոշումները անպատիժ չեն մնա։ Ի վերջո, հաջողությունը գալիս է նրանց, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում, վճռական ընտրություններ են կատարում, հավատում են իրենց և համառորեն հասնում են իրենց նպատակներին։