Posted in Գրականություն 9, Դասեր

Մուրացան ,,Առաքյալը,, 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Առաքյալ նշանակում է ուղարկված, պատվիրակված կամ դեսպան։ Որևէ ուսմունքի՝ գաղափարի՝ գործի անձնուրացաբար նվիրված գործիչ

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Կամսարյանի նպատակն էր գյուղի մարդկանց կենցաղը և կյանքը բարելավել: Ստեղծագոուծության սկզբում նա շատ ոգևորված էր և մեծ ցանկոություն ուներ մարդկանց կյանքերը լավացնելու: Իսկ ստեղծագործության վերջում նրա ոգևորությունը և լավություն անելու ցանքությունը կորան, և նա հիասթափվեց իր ցանկությունից:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Հայկական գյուղը դա մի վայր է, որը, կոպիտ ասած, անզարգացած մի գյուղ է: Մարդկանց մոտ ցանկություն չկար իրենց գյուղի համար ինչ որ բան անելու, որպեսզի նրանց ուղղակիորեն լավ ապրեին: Հետո եկավ Պետրոսը և փորձեց մի բան փոխել, բայց, ի վերջո հիասթափվեց և հեռացավ:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Աղքատություն, տգիտություն, արգելքներ և վատ բնությունը:

Ըստ ինձ` այո, ներկայացված խնդիրները արդիական են:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Ստեղծագործության գաղափարը պահի ազդեցության տակ կատարվող որոշումների մասին է: Մուրացանը ցույց է տալիս, որ ոչ միշտ են վատ վիճակում գտնվող գյուղերը փրկություն գտնում: Այդփիսի մոռացված գյուղերը հաճախակի ոչ ոքի չեն հետաքրքրում և արդյունքում մնում են աղքատության մեջ:

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր, Երկրաչափություն 9

Թեստ 4

1)2/3 ; 3/4; 4/5; 5/6 թվերից ո՞ րն է փոքր։
1) 2/3
2)3/4
3)4/5
4)5/6

2)Ո ՞ր թվով պետք է փոխարինել աստղանիշը, որպեսզի 35/* = 5/7
1)49

2)7
3)14
4)5

3)Գտիր ամենամեծ երկնիշ պարզ թիվը։
1)97

2)83
3)11
4)99

4)Ո՞րն է այն թիվը, որի 20% — ը հավասար է 16 — ի։
1)32
2)60
3)48
4)80

5)Գտնել 432 թվի թվանշանների միջին թվաբանականը։
1)2
2)4;5
3)3
4)4

6)Գտնել p(x)-ը g(x) -ի բաժանելիս ստացված մնացորդը, եթե 
p(x) = x2 — 6x + 7, g(x) = x — 3

1)2
2) -2
3)10
4)3

7)ac — 3xc + 4a -12x արտահայտությունը վերլուծել արտադրիչների։
1) (c + 4)(a — 3x)

2)(c+3)(a-2x)
3) (c + 1)(a — 3)
4 (c + 2)(c + a)

8)Գտնել x-ը, եթե {x ; 8} ∩ {2; 4; 7} = {4} :
1)2
2)4
3)8
4)7

9)a — ի ՞նչ արժեքի դեպքում է տվյալ քառակուսի հավասարման արմատների արտադրյալը հավասար 12 — ի։
x2 — 8x — 4a = 0
1)3
2)4
3) -3
4)1,5

10)Նշված ֆունկցիաներից որի՞ գրաֆիկն է զուգահեռ y = 3x — 4 ֆունկցիայի գրաֆիկին:
1) y = 2x — 4
2) y = 4x — 4
3) y = x — 4
4) y = 3x — 1

11)Գտնել y = |4x — 4| + 10 ֆունկցիայի արժեքների բազմությունը :
1) [10; ∞)
2) (-∞; 10]
3)(1; 10)
4)10

12)Խաղընկերը նետում է 2 զառ։ Ինչքա՞ն է հավանականությունը, որ զառերի բացված թվանշանների գումարը կլինի` 5:
1)1/9
2)1/3
3)5/36
4)1/4

(13-15)Գտնել արտահայտության արժեքը։
13) (1/6 — 1/3) * 6

1)-2
2) -3
3)-1
4) 1

14) (√3 — √2)2 + 2√6
1) -5
2)2√6
3)-2√6
4)5

15)|x — 2| + x + 8 , x < 2 
1)10 
2) 2x — 6 
3)2x
4)6 

(16-18) Հավասարումներ և անհավասարումներ։ 
16)Գտնել 12x — (12x + 4) = — 4 հավասարման արմատները։

1)իմաստ չունի
2)4
3) -4
4) R

17)Լուծել (x + 4)(x — 3) < 0 անհավասարումը։
1) (- ∞; — 4 ] U [ 3 ; ∞)
2) (-4; 3)
3) (-∞; -3]U (4; ∞)
4) [-3; 4]

18)Լուծել տրված անհավասարումը։
√(2x+6) < 2
1) [-3; -1)
2) (-∞; -1)
3) R
4) (-3; -1]

(19-20) Պրոգրեսիա։
19)
Տրված է -3 ; 2; 7 …..թվաբանական պրոգրեսիան։ Գտնել պրոգրեսիայի
չորրորդ անդամը

12:
20)Գտնել x -ը, եթե x; 6; 72 թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։ 

(21-22) 45 էջ մուտքագրելու համար աշխատակիցներից առաջինը ծախսում է 5 ժ, իսկ երկրորդը` 9 ժ:
21)Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 2 ժանում:
22)Համատեղ աշխատելով` նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 560 էջ։

(23-25) Շեղանկյան փոքր անկյունագիծը 9 է, իսկ փոքր անկյունը` 60 :
23)Գտնել շեղանկյան մակերեսը։
24)Գտնել շեղանկյան պարագիծը։
25)Գտնել շեղանկյան բարձրությունը։

26)M և N կետերը գտնվում են AB = 30 երկարություն ունեցող հատվածի վրա։
AM = NB, MN = 5: Գտնել AM հատվածի երկարությունը։

27)O կենտրոնով և AB = 6 տրամագծով շրջանագծի A կետից տարված է AC լարը: O կետի հեռավորությունը AC լարից 1,5 է։ Գտնել < ABC — ն :

28)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտնել զուգահեռագծի մակերեսը, եթե AOK եռանկյան մակերեսը`4 է, որտեղ K-ն AD կողմի միջնակետն է։

(29-30) Տրված են A(2; -4) և B(5; 0) կետերը։
29)Գտնել AB վեկտորին հակադիր վեկտորի կոորդինատները։
30)Գտնել A և B կետերի հեռավորությունը։

(31-32)CH -ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն
է, AC : BC = 3 : 4, AB = 25:
31)Գտնել CH բարձրության երկարությունը։
32)Գտնել եռանկյանը արտագծած շրջանագծի շառավիղի երկարությունը։

(33-34) Սայլի առջևի անիվի շրջանագծի երկարությունը 2 մ է, իսկ հետևի անիվինը`3 մ :
33)Քանի՞ պտույտ կկատարի առջևի անիվը, եթե սայլն անցնի 100 մ ճանապարհ։
34)Քանի՞ մետր ճանապարհ կանցնի սայլը, եթե առջևի անիվը 10 պտույտ ավելի կատարի, քան հետևի անիվը։

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։ 

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով, թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։ 

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

-Լա´վ լսեցեք, ո´վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը` հետաքրքիր, անսպառելի ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։ 

2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնաէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհեկ, չէր, անէ:

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։ 

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Տնտես, միջքդեպ, ձվաձև, թխամորթ, չվացուցակ,

 

Ուղիղ    ճեմ 

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ 

ուղղաձիգ, այգեգործ, դափնեվարդ, սիգաճեմ, ոսկեսեր,

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։ 

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ 

Ենթակազմ, թերուսում, նախասպառ, համահունչ, հակադրել, ներուժ:

 

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրացավ ՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից:

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ 

Թշնամուն վանեց իր երկրի հարավային սահման` նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։ 

Հասնել, վանել, Ջավախք, սահման 

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։ 

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Posted in Դասեր

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանը կարճ էր, բայց շատ հետաքրքիր։ Այդ ընթացքում մենք մասնակցեցինք տարբեր նախագծերի և ունեցանք շատ հաճելի հիշողություններ։ Գնացինք թատրոն և դիտեցինք «Մուսալեռան 40 օրը» ներկայացումը, որը մեզ շատ հուզեց իր իմաստով։ Այցելեցինք նաև կինոթատրոն և դիտեցինք «Թանկարժեք տղաները» ֆիլմը։


Ճամբարի ընթացքում  տարբեր հանդիպումներ ունեցանք։ Մեզ այցելեց մեր դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանը, ով պատմեց, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը օգնել մարդկանց կյանքում՝ ներկայացնելով ChatGPT-ն, Coursera-ն և այլ ծրագրեր։ Ընկեր Էմանուելի հետ խաղացինք հետաքրքիր խաղեր՝ ինչպես աշխարհագրության, այնպես էլ այլ թեմաներով։ Վերջում խաղացինք մի քանի խաղ, որպեսզի պարզ լինի, թե որքան լավ ենք հիշել մեզ տրված տեղեկատվությունը։

Posted in Դասեր

Օրվա լուսաբանում

Այսօր՝ հունվարի 14-ին, առաջին և երկրորդ դասերին մենք թեյախմություն էինք անում։ Բոլորը տարբեր համեղ քաղցրավենիքներ էին բերել։ Ես բերել էի իմ թխած վաֆլիները, որոնք շատերին դուր եկան։ Երրորդ դասին մենք գնացել էինք կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հանդիպմանը, որտեղ նա ներկայացրեց իր ծրագրերն ու պատասխանեց հարցերին։ Իսկ օրվա վերջում մենք խաղացինք Դրոշապոլիս և լոտո, ու օրը անցավ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում։

Posted in Գրականություն 9, Դասեր

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Ընթերցանության նյութ՝

Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

Կարևոր միտք

Մարդը միայնակ է ոչ թե այն ժամանակ, երբ մենակ է ֆիզիկապես, այլ այն ժամանակ, երբ չի սիրում։ Սերը մարդուն կապում է ուրիշների հետ և լցնում նրա կյանքը իմաստով։

Վերլուծություն

Ստեղծագործության մեջ հեղինակի մայրը փորձում է համոզել իր որդուն, որ միայնակությունը կախված չէ նրանից՝ կողքին մարդիկ կա՞ն, թե ոչ։ Նրա խոսքով՝ մարդը մենակ է դառնում այն ժամանակ, երբ նրա սրտում սեր չկա։ Սերը նման է մի թելի, որը մարդուն կապում է ուրիշների հետ և թույլ չի տալիս իրեն լքված զգալ։Մայրը սերը համեմատում է ծաղկի հետ․ ինչպես որ ծաղիկը, երբ բուրում է, դառնում է ծաղկեփնջի մաս և մենակ չի լինում, այնպես էլ մարդը, երբ սիրում է, իր սրտով կապված է մյուսների հետ։ Նա ապրում է ուրիշների ուրախությամբ ու ցավով, և այդ պատճառով չի զգում դատարկություն։

Այս միտքը կարևոր է, որովհետև սովորեցնում է, որ երջանկությունը ոչ միայն սիրված լինելն է, այլ առաջին հերթին՝ սիրել կարողանալը։ Երբ մարդը սիրում է անկեղծ և անշահախնդիր, նրա շուրջը ջերմություն է ստեղծվում, և միայնակությունը աստիճանաբար անհետանում է։

Posted in Հայոց լեզու 9, Անհատական նախագիծ, Գրականություն 9, Դասեր

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Հայոց լեզվի առաջին ուսումնական շրջանը ինձ համար հետաքրքիր և օգտակար էր։ Այս ընթացքում ես ավելի լավ սկսեցի գրել ու խոսել հայերեն։ Սովորեցի ճիշտ կազմել նախադասություններ, տարբերել խոսքի մասերը, ավելի ճիշտ օգտագործել կետադրական նշանները և ուշադիր լինել բառերի իմաստին։Սկզբում որոշ թեմաներ դժվար էին, հատկապես քերականական կանոնները և բարդ նախադասությունների վերլուծությունը։ Երբեմն սխալվում էի, բայց վարժությունների և բացատրությունների շնորհիվ կարողացա հասկանալ ու առաջ գնալ։

Այս ընթացքում մի քանի նախագիծ եմ արել, որոնցից ամենահաջողվածները գրականության ստեղծագործությունների հետ կապված աշխատանքներն էին։ Դրանք հաջողված եմ համարում, որովհետև կարողացա արտահայտել իմ սեփական կարծիքը և ոչ միայն վերապատմել գրվածը։Իմ գրած ամենագեղեցիկ էսսեներից մեկն էր «Ինչպես լինել նպատակասլաց Մամփրեյի պես» Այդ էսսեն ինձ դուր եկավ, որովհետև գրել էի իմ սրտից եկող մտքերը։

Չորս ամսվա ընթացքում կարդացել եմ չորս գիրք:Այս չորս ամսվա ընթացքում իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը` Ագաթա քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց» գիրքը: Այդ գրքում կատարվում էին ամենա աներևակայելի երևույթները: Մի գաղտնի մարդ և մոլագար հրավիրում ե տասը մարդկանց մի անհայտ կղզի (իբրև թե իրանց ծանոթների դեմքից), որտեղ բոլորի սենյակներում կախիմ է մի մանկական բանաստեղծություն` զինվորիկների մասին:Եվ հանկարծ բոլորը սկսեցին սպանվել հենց այդ մանկական բանաստեղծության պայմաններով: Դա երևի իմ կարդացած գրքերից ամենահետաքրքիրն էր:

Այս ընթացքում ես հասկացա, որ լեզուն շատ կարևոր է, որովհետև դրա միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտքերն ու զգացումները։ Ես սովորեցի գնահատել մայրենի լեզուն և ավելի պատասխանատու վերաբերվել իմ գրավոր աշխատանքներին։Երրորդ ուսումնական շրջանի համար կուզեի, որ ավելի շատ շարադրություններ գրենք, քննարկենք գրքեր և անենք ստեղծագործական աշխատանքներ, որպեսզի կարողանանք ավելի ազատ ու գեղեցիկ խոսել հայերեն։