1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Պատերազմի ժամանակ եղան շատ կարևոր ճակատամարտեր։ Մառնայի ճակատում (1914 թ.) դաշնակիցները կանգնեցրին գերմանացիներին։ Գալիպոլիում (1915-1916 թթ.) Անգլիան ու Ֆրանսիան փորձեցին հաղթել Օսմաններին, բայց չհաջողվեց։ Վերդենը և Սոմմեն (1916 թ.) Ֆրանսիայում ամենաարյունալի մարտերն էին։ Իսկ Բրուսիլովյան ճակատամարտը (1916 թ.) ռուսների հաղթանակն էր Ավստրո-Հունգարիայի դեմ։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Պատերազմից հետո քանդվեցին մեծ կայսրություններ՝ Օսմանյան, Ռուսական, Գերմանական ու Ավստրո-Հունգարական։ Զոհվեցին մոտ 10 միլիոն մարդ։ Գերմանիան պարտվեց ու ծանր պայմանագիր ստորագրեց։ Հայերի համար ամենամեծ հետևանքը եղավ 1915 թ․ ցեղասպանությունը, բայց նաև ձևավորվեցին կամավորական ջոկատներ՝ ինքնապաշտպանության համար։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք կռվում էին ռուսական բանակի կողքին, հիմնականում Կովկասյան ճակատում։
Առաջին ջոկատ – հրամանատար՝ Անդրանիկ Օզանյան Երկրորդ ջոկատ – հրամանատար՝ Դրո (Դրաստամատ Կանայան) Երրորդ ջոկատ – հրամանատար՝ Համազասպ Սրվանձտյանց Չորրորդ ջոկատ – հրամանատար՝ Քեռի (Արշակ Գավաֆյան):