Posted in Պատմություն 8

Ճապոնիայի և Չինաստանի զարգացման արդյունքների համեմատություն (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ) 



Ճապոնիա
19-րդ դարի վերջից Ճապոնիան ապրեց թռիչքաձև զարգացում, որն առավելապես պայմանավորված էր Մեյձիի բարեփոխումներով։ Արդյունքում երկիրը վերածվեց արդյունաբերական, տեխնոլոգիական և ռազմական հզոր տերության։ Կատարվեցին հետևյալ կարևոր փոփոխությունները՝ 

•Զարգացավ մեքենաշինությունը, երկաթուղային և հեռագրային հաղորդակցությունը։ 
• Տեղի ունեցավ ֆինանսական համակարգի բարեփոխում, ներդրվեց ազգային արժույթը՝ իենը։ 
• Ստեղծվեց միասնական ազգային շուկա։ 
•Տոկիոն և Օսական վերածվեցին խոշոր արդյունաբերական ու մշակութային կենտրոնների։ 
•Կրթական համակարգը բարելավվեց՝ ներդրվելով եվրոպական մոդելներ։ 
•Բնակչության թիվը աճեց՝ հասնելով 72 միլիոնի։ 

Այս բարեփոխումների շնորհիվ Ճապոնիան արագորեն վերածվեց համաշխարհային մեծ տերության և սկսեց մրցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանյան կայսրությունը։ 

Չինաստան
Ի տարբերություն Ճապոնիայի՝ Չինաստանը 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին գտնվում էր անկման փուլում։ Չնայած բարեփոխումների անհրաժեշտությունը հասունացել էր, երկրի ներսում առկա էին բազմաթիվ խոչընդոտներ։ 

• 1898 թ.-ին Քվանսյուի կայսրը փորձեց իրականացնել 100-օրյա բարեփոխումներ, որոնք ներառում էին կրթության, գյուղատնտեսության, արդյունաբերության և բանակի արդիականացում, սակայն դրանք ձախողվեցին։ 
• Բարեփոխումների կարճատևությունը (ընդամենը 100 օր) թույլ չտվեց երկրին կայուն զարգանալ։ 
• Օտարերկրյա տերությունների միջամտությունն ու ազդեցությունը խոչընդոտում էին երկրի ինքնուրույն զարգացմանը։ 
• 19-րդ դարի վերջին Չինաստանը պարտվեց մի շարք պատերազմներում (օրինակ՝ 1894-1895 թթ. Ճապոնական-չինական պատերազմում) և կորցրեց իր ազդեցությունը տարածաշրջանում։ 

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացումների արդյունքում Ճապոնիան վերածվեց հզոր և զարգացած արդյունաբերական պետության, մինչդեռ Չինաստանը շարունակում էր տկարանալ՝ օտար տերությունների միջամտության և ներքին անկայունության հետևանքով։ Եթե Ճապոնիան ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում հաջողեց հասնել արևմտյան տերություններին, ապա Չինաստանը դեռ երկար ժամանակ մնաց թույլ և քաղաքականապես անկայուն երկիր։

Leave a comment