Posted in Դասեր, Երկրաչափություն 8

Երկրաչափություն

Գծագրերում գտնե՛լ ABC անկյունը․

UABC=120°

UAC=360-120=240

<ABC=240/2=120

<CBD=180/2=90

<ABC=120-90=30

UABC=2•50=100

UAD=360-100=260

<ABC=260/2=130

<DBC=180/2=90

<ABC=30+90=120

UCB=30•2=60

U CDA=180-60=120

<ABC=120/2=60

2)Գծագրերում գտնել x աղեղը․

U x=180-(15+30)=135

U x=360-90=270

3)Գծագրերում գտնել x անկյունը․

MON=180

ON=180-78=102

180-102=78

78/2=39

U MK=360-(124+180)=56

<MNK=28

4)Գտնել անհայտ անկյունները․

U AC=180°

<ABC=90

<BAC=180-(37+90)=53

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն տնային

Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Մի տղա Արա անունով սիրահարվել էր մի աղջկա։ Աղջկա անունը Արմինե էր, Արան ամեն օր մտածում էր թե ինչպե՞ս հասնի Արմինեին։ Մի օր Արան արթնանում է և տեսնում մի կանաչ ուրվականի, կարծես թե երազում էր, բայց դա իրականություն էր։  ԵՒ ահա ուրվականը սկսեց խոսել։

—Բարև սիրուն տղա, քամին ինձ ասաց, որ դու սիրահարվել ես քո դասարանի Արմինեին, ես քեզ կօգնեմ նրան հասնել, բայց, կխնդրեմ մի բան անես ինձ համար։

—Ի՞նչ.—ասաց տղան կիսաքնած վիճակում։

—Ամեն օր գնա և նայիր լուսնի վրա, և երբ նկատես որ լուսինը մեծացել է և կարծես թե ունի կանաչ երանգ, իմացիր, որ Արմինեն-արդեն քոնն է։

—Բայց ինչու՞ է քեզ պետք, որ ես նայեմ լուսնի վրա, և ինչու՞ ամեն օր։

—Հետո կիմանաս.—ասաց ուրվականը և անհետացավ ինչպես մայրամուտը։

ԵՒ այդպես, Արան ամեն օր գնում էր և նայում լուսնի վրա։ Անցան օրեր, շաբաթներ, և ամիս։ Անցավ բավականին շատ ժամանակ, և Արան սկսեց նկատել, որ լուսինը սկսում է ձեռք բերել կանաչ երանգ։Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

Posted in Առողջագիտություն, Դասեր

Առողջ սնունդ

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

Posted in Դասեր

Տերյան

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  • Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

նիրհող-կիսաքնած, ուրու-ուրվական։

  • Դուրս գրի՛ր համեմատությունները:

Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

  • Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:

Կարծում եմ ուրուն, քանի որ այն համապատասխանում է բանաստեղծության որոշ չափով առեղծվածային և լուռ լինելուն:

  • Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Ծաղիկների և շշուկի պատկերը իր մեջ ներառում է “հեղինակի” տրամադրությունը

  • Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Վերնագիրը ցույց է տալիս այն զգացողությունները, որոնք միառժամանակ սեր ու կարոտ են առաջացնում, և հենց այդպես ստեղծում են այդ մթնոլորտը:

  • Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Posted in Գրականություն 8, Դասեր

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ


Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Մեկնաբանություն

Վահան Տերյանի «Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը մի կարճատև, բայց հեշտ հիշվող հանդիպման մասին է։ Աղջիկը նման է երազի Գաղտնախորհուրդ, նուրբ ու անցողիկ։ Նրանք առանց խոսքի մոտենում են իրար, հետո նույն ձևի էլ լուռ բաժանվում իրարից։ Այդ  մի պահը, նույնիսկ կարճ, մնում է որպես լուսավոր հիշողություն թեթև տխրության ու կախարդական զգացողուփյան հետ։

Posted in Հանրահաշիվ 8, Դասեր

Հանրահաշիվ

Կրկնություն

1)Գումարեք կոտորակները․

ա)

3x-3y+11y-3x/8xy=-3y+11y/8xy=8y/8xy=1/x

բ)

18-11x+y+6y+3-3x/7x=21-14x+7y/7x

գ)

1-10x+10y+32x-1+y/11ax=22x+11y/11ax

դ)

a+b-3c+c+a-3b/2ac=2a-2b-2c/2ac

2)Կատարե՛ք հանում․

ա)

3y-3y²-11x+3x²/8xy

բ)

-10x+y-32x+1+y/11a=42x+2y+1/11a

գ)

3a+b-3c-2c-30a+30b/2a=-27a+31b-5c/2a

դ)

18x-10x²-x²y-49y-490-21x/7x=

3)Կատարե՛ք գործողությունը․

ա)

3x/2y

բ)

4/3

գ)

2x²/5y²•3y/4x³•5y/2x=3/20x²

դ)

11a²/6b²•6b/5a•22b³/12a³=121b²/30

ե)

a-b/a

զ)

a+b/5

4)Լուծե՛ք խնդիրը․

ա)Ճանապարհի 1/8 մասը անցնելուց հետո ուղևորին մնացել էր անցնելու 455կմ։ Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը։

X•7/8=455

X=455•8/7=520(կրճատում)

բ)Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատողների թիվը կդառնա 200։ Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում։

2x+16=200

2x=200-16=184

x=184/2=92

Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Դասարանական աշխատանք

1. Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։

Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:

Գոյական-Ձին-հասարակ, իրանիշ, թանձրացական, ուղղական, եզակի, արտաքին հոլովում, որոշյալ։, Մարմնով– թանձրացական, եզակի,  հասարակ, արտաքին, իրանիշ, գործիական,   հոլովում, անորոշ։Ալիքները-հասարակ, թանձրացական, հոգնակի, իրանիշ, հայցական հոլով, «ի» արտաքին հոլովում, որոշյալ։, Օդի-հասարակ, իրանիշ, վերացական, եզակի, սեռական հոլոր,  արտաքին հոլովում, անորոշ։

Ածական-լեռնային-հարաբերական, ածանցավոր։ Սառն-որակական, դրական աստիճան։ Լայն-դրական, որակական,  աստիճան։

Բայ-ճփղքում է-

ճեղքում էր-բայ, դիմավոր, անցյալ, անկատար, սահմանական, եզակի, երրորդ, ներգործական։



2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:

Պարզ-խմել, կռվել, երգել,
Ածանցավոր –Թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, փախչել

Posted in Կենսաբանության 8

Կենսաբանություն

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը կազմվում է արյումից, ավիշից և հյուսբածքային հեղուկից։


2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Արյան անոթների պատերից արյան պլազմայի որոշ մասը, որը պարունակում է սննդանյութեր, անցնում է հյուսվածքներ, որտեղ ձևավորվում է հյուսվածոային հեղուկը։


3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր, լուծված վիճակում, թափանցում են ավշային անեթներ, ոջտեղ դրանք վերածվում են ավիշի։ Հյուսվածքային հեղուկի ավելցուկը մղվում է ավշային անոթներով ու վերադարձվում արյունատար համակարգ, պահպանելով միջբջրային տարածությունում իր կայուն բաղադրությունը՝ նպաստելով բջիջների բնականոն գործունեությանը։


4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոդտազ, որն ապահովվում է նյարդային և ներզատսկան համակարգերի միջոցով։


5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Ներքին միջավայրի կայունությանը կարևոր է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, քանի որ ապահովում է բջիրների, հյուսվածքների և օրգանների ճիշտ գործելը։ Այն թույլ է տալիս օրգանիզմին արձագանքել արտաքին փոփոխությունմերին և պահպանել կենսաբառարանական հավասարակշռությունը։