Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։
1. Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․
Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։
Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։
Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։
Փողոցները փակվել էին մեքենաներով։
Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։
2. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։
Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։-հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից
Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները-մառախուղի թանձր քուլաները տարածվում էին քամու կողմից
Զինվորները բերում էին Զոհրակին-Զոհրակը բերվում էր զինվորների կողմից։
Միջոցի խնդիրԱյն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։
2. Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։
Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։
Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։
Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։
Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։
Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։

