Posted in Հայոց լեզու 8, Ուսումնական նախագիծ, Անհատական նախագիծ, Դասեր

Անհատական նախագծի հաշվետվություն


Այս կիսամյակի ընթացքում ես իրականացրել եմ տարբեր տեկստերի թարգմանությամբ ռուսերեն կամ քնգլերեն լեզուներից հայերեն։ Նախագծիս նպատակն էր զարգացնել օտար լեզուների իմ իմացությունը։

Արդյունքում ես սկսեցի ավելի արագ կարդալ և ավելի լավ հասկանալ ռուսերեն և անգլերեն։

Հղումները

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ

Posted in Հանրահաշիվ 8

Վիետի թեորեմը

1.Պարզեք՝ հավասարումն արմատներ ունի՞ (եթե ունի, գտեք նրանց գումարը և արտադրյալը)․

ա)x2 — x + 1 = 0  լուծում չունի

բ)x2 — 2x + 1 = 0  

D=0

x1+x2=2

x1•x2=1

գ)x2 + 4x + 4 = 0

D=0

x1+x2=-4

x1•x2=4

2)Կազմեք բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատների L գումարը և K արտադրյալը․

ա)L = 3, K = -28

x²-3x-28

բ)L = 0, K = -9


x²-9
գ)L = 4, K = 4

x²-4+4
3)Կազմեք բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատները․

Օրինակ՝ x1 = 2, x2 = 3

p = -(2 + 3) = -5

q = 2 ⋅ 3 = 6

Այսինքն որոնելի հավասարումն է՝

x2 — 5x + 6 = 0

ա)1 և 5

p=-6  q=5

x²-6x+5

բ)-2 և 3

p=-1  q=-6

x²+x-6

գ)1,2 և -5

p=-3.8  q=-6

x²+3.8x-6

դ)1 և -1

p=0  q=-1

x²-1

4)Պարզեք՝ հավասարումն արմատներ ունի՞ (եթե ունի, գտեք նրանց գումարը և արտադրյալը)․

ա)x2 + x + 3 = 0 

D=1-12=-11

արմատ չունի

բ)x2 + 3x — 2 = 0

D=9+8=17

x1+x2=-3

x1•x2=-2

գ)x2 — 3x + 2 = 0

D=9-8=1

x1+x2=3

x1•x2=2

5)Կազմեք բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատների L գումարը և K արտադրյալը․

ա)L = -3, K = -18

x²+3x-18

բ)L = -3,5 , K = 2,5

x²+3,5x+2.5
գ)L = 5/6, K = 1/6

x²-5/6x+1/6

6)Կազմեք բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատները․

ա)4 և 6

p=-10  q=24

x²-10x+24

բ)-3 և -6

p=9  q=18

x²+9x+18

գ)0,5 և 4

p=-4.5  q=2

x²-4.5x+2

Posted in Ռուսերեն 8

Что такое счастье



Счастье-это, пожалуй, одно из самых загадочных и в то же время самых желанных состояний человека. Каждый стремится к нему, но у каждого оно свое. Для кого-то счастье-в семейном тепле, для другого-в достижениях, а кто-то находит его в простых радостях например в солнечном дне, улыбке близкого или чашке горячего чая.

Важно понимать, что счастье это не постоянное состояние, а скорее мгновения, которые складываются в общую картину жизни. Это ощущение внутренней гармонии, мира с собой и окружающим миром. Иногда мы не замечаем, что уже счастливы, потому что ищем что-то большое и грандиозное, забывая о маленьких радостях.

Счастьеэто умение ценить настоящее, благодарить за то, что есть, и верить в лучшее. Оно не продается, не измеряется деньгами или вещами. Оно живёт в сердце каждого, кто умеет чувствовать, любить и радоваться жизни.

Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին 7, 8, 9 մասերը

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Չկար։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Այսինքն ուզում է ասի, որ գյուղացիները սպասում էին, որ ձին պետք է հաղթեր, ազատվեր այդ ամենից և շարունակեր ապրել այնպես, ինչպես առաջ։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սիմոնը պատկերացնում էր, թե ինչպես էին իր ձիուն տանում պատերազմի։



4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Նա ամեն օր սպասում էր ղողանջներին, որովհետև դրանք բարի լուրով էին տուն վերադառնում։ Սակայն ձիու գնալուց հետո նա այլևս չէր բացում դուռը և չէր ցանկանում լսել ղողանջները։

Posted in Անհատական նախագիծ

Անհատական նախագիծ թարգմանություն

Մի անգամ մի մարդ իր որդու հետ իրենց էշին շուկա էին տանում։ Արևը տաք էր, իսկ ճանապարհը՝ փոշոտ։
Մի անցորդ տեսավ նրանց և ծիծաղեց. «Ինչո՞ւ եք քայլում, երբ էշ ունեք», – ասաց նա։ «Ձեզանից մեկը պետք է նստի դրա վրա»։
Լսելով սա՝ տղամարդը որդուն նստեցրեց էշի մեջքին։Երբ նրանք առաջ էին գնում, անցան մի քանի տղամարդկանց կողքով։ Նրանցից մեկը խոժոռվեց. «Նայեք այս տղային, որը քշում է, մինչդեռ նրա հայրը պետք է քայլի»։Ամոթ զգալով՝ տղամարդը օգնեց որդուն իջնել և ինքը նստեց էշի վրա։Մի փոքր անց նրանք հանդիպեցին երկու կանանց։ Մեկը գլուխը թափ տվեց. «Ի՜նչ ամոթ։ Տղամարդը քշում է, մինչդեռ նրա փոքրիկ տղան պետք է քայլի»։Տղամարդը հառաչեց։ Նա որդուն բարձրացրեց էշի վրա, որպեսզի նրանք երկուսն էլ կարողանան քշել։ Երբ նրանք հասան քաղաք, մարդիկ մատնացույց արեցին և շշնջացին. «Ինչ չարություն։ Նրանք ստիպում են այդ խեղճ էշին այդքան ծանր բեռ կրել»։
Տղամարդն ու որդին նեղացան, ուստի երկուսն էլ իջան էշի վրայից։ Չիմանալով, թե ինչ անել, նրանք կապեցին էշի ոտքերը ձողին և տարան այն։

Երբ նրանք անցան կամուրջը, հավաքվեց մի ամբոխ, որը ծիծաղում էր և մատնացույց անում։ Էշը, վախեցածաղմուկից, ոտքերով հարվածեց և պտտվեց։ Տղան կորցրեց բռնվածքը, և էշը ընկավ գետը։ Քանի որ նրա ոտքերը կապված էին, նա չէր կարողանում լողալ։
Տղամարդը և նրա որդին ցնցված դիտում էին, թե ինչպես է իրենց էշը անհետանում ջրի տակ։
Մոտակայքում գտնվող մի ծերունի տեսավ, թե ինչ է պատահել։ Նա գլուխը թափ տվեց և ասաց. «Եթե փորձես բոլորին հաճեցնել, ապա ոչ մեկին չես հաճեցնի»։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)

Չկետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։

Օրինակներ՝

Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):

Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։

Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։

Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։

Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։


Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։

Օրինակ՝

Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։

Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։

Օրինակներ՝

Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։

Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից



Կետադրի՛ր նախադասությունները․

Ոսկեղեն նարգիզների մեջ նստած` Օմար Խայամը`բանաստեղծը, գինի էր ըմպում։

Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին` Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն` Ադամին։

Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը`մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը`Եվային։

Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին` Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։

Հևիհև հետևելով Լիլիթին`Ադամը հասավ ոսկեվառ լճակին։

Աստղերով արբած` Լիլիթը քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։

Անահիտին տեսնելու կարոտը, օրեօր աճելով, անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։

1.Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած,  խլշեցին ականջները, իրար մոտեցան։

2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն` իրեն շատ համեստ էր պահում։

3. Սեղանի տակ` փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։

4.Նա անցավ ու, տեսնելով փթթող երկիրը, նախանձից քարացրեց այն։

5.  Նա փակեց աչքերը` սպասելով դասի վերջին:

6. Ես պատահաբար ընկա`ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

7. Փոքրիկն արթնացավ` վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում` ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

9. Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով`զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը` աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Posted in Երկրաչափություն 8

Կրկնություն

1)Հավասարասրուն եռանկյան հիմքը 50 է, իսկ սրունքին տարված բարձրությունը՝ 30: Գտնել եռանկյան հիմքին առընթեր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը։



2)Հավասարասրուն եռանկյան պարագիծը 20 է, իսկ հիմքը՝ 8 : Գտնել հիմքին տարված բարձրությունը։



3)Ըստ նախորդ խնդրի տվյալների գտնել հիմքին առընթեր անկյան սինուսը,կոսինուսը և տանգենսը։



4)Ուղղանկյան անկյունագիծը 10 է և մեծ կողմի հետ կազմում է 30O անկյուն։ Գտնել ուղղանկյան կողմերը և մակերեսը։