Posted in Անհատական նախագիծ, Դասեր

Իմ առավոտը

Աղբյուր

Ես շատ շուտ եմ արթնանում ,առավոտյան ժամը վեցին՝ զարթուցիչիշնորհիվ, հավաքում եմ անկողինս, լվացվում եմ, մաքրում ատամներս և նախաճաշում։ Սովորաբար նախընտրում եմ առատ նախաճաշ՝ էներգիաս պահպանելու համար։ Այսօր ես պատրաստեցի բեկոնով ձվաձեղ և պանրով սենդվիչ։ Առավոտյան միշտ խմում եմ սև, էներգիայով լի սուրճ։ Ես չեմ սիրում քաղցտ և շաքար չեմ ավելացնում։ Նախաճաշից հետո հագնվում եմ և շան հետ գնում եմ զբոսնանքի։ Զբոսնում ենք այգում, որտեղ մի քիչ մարզվում եմ։ Հետո պատրաստվում եմ աշխատանքի։ Ես աշխատում եմ որպես մթերային խանութի վաճառող տնից ոչ հեռու, այնպես որ ստիպված չեմ շատ ժամանակ անցկացնել մետրոյով կամ մեքենայով գնալով։ Ես աշխատանքի եմ հասնում առավոտյան ժամը իննին,բարևում եմ գործընկերներիս և գնում աշխատանքի։

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես արդարության վերակնգնում

Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում նախատեսված և իրականացված ցեղասպանության հետևանքով զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն հայ: Հարյուր հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կորցրեցին իրենց տները, ընտանիքները և կյանքերը: Բայց ամենածանրն այն է, որ ավելի քան հարյուր տարի շարունակ այդ ոճրագործությունը շատերը փորձեցին մոռացնել կամ անգամ ժխտել։

Այստեղ է, որ առաջ է գալիս ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Ճանաչումը միայն փաստի արձանագրում չէ,այլ արդարության վերականգնում։ Երբ որևէ երկիր պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է՝ հարգանք զոհերի հիշատակի հանդեպ և ճշմարտության հաստատում։ Ցեղասպանության ժխտումը կրկնակի ցավ է պատճառում, իսկ ճանաչումը դառնում է հոգեբանական և բարոյական հաղթանակ հայ ժողովրդի համար։

Այսօր ավելի քան երեսուն երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ուրիշներ։ Սա ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկանում են,որ նման ոճրագործությունները չպետք է մոռացվեն։ Ճանաչումը նաև կարևոր ուղերձ է՝ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն։

Արդարության վերականգնումը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ մարդկության։ Ցեղասպանության ճանաչումը հիշեցնում է, որ պատմական ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, և որ ցանկացած ժողովուրդ արժանի է արդարության։

Այպիսով՝ կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի ցավոտ պատմության հանդեպ հարգանք է, իսկ միաժամանակ՝ արդարության վերականգնում։ Դա մեզ ուժ է տալիս հիշելու, չմոռանալու և ապագա սերունդներին փոխանցելու, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։

Posted in Գրականություն 9, Դասեր

Ծեծենք աղքատներին

Առաջադրանքներ՝

1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ոչ, քանի որ պատմողը շատ դաժան վարվեց ծերուկ մուրածկանի հետ, բայց հետո ստացավ իր ծեծի բաժինը ծերուկի կողմից:

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես կփորձեի ինչքան կարող էի դիմադրել և պաշտպանվեի, որպեսզի նա չկարանար ինձ շատ պատճառի:

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակը ուզում է ասել, որ երբ որ քո կյանքին վտանգ է սպառնում, դու սկսում ես պայքարել:

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նա հեգնանքով էր վերաբերվում այն մարդկանց, ովքեր ազատության ու հավասարության մասին են խոսում, բայց իրականում դրանք չեն հարգում։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Ազատությունը պետք է նվաճել” նախադասությունը նշատակում է ,որ ազատությունը չի տրվում հենց այդպես և մարդը պետք է պայքարի դրա համար։ Բայց պատմության մեջ դա ցույց է տրվում ծուռ ձևով:

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Տրված են A(0;-1), B(0;1) և C(1;2) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

Օրդինատների առանցքի վրա:

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը

dBC=(0+1)2+(1-2)2=1+1=2

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=1+1=2

(x-0)2+(y-y0)2=2

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-0)/(1-0)=(y+1)/(2+1)

x/1=y+1/3

x-y-1=0

2)Տրված են A(2;3), B(1;4) և C(2;5) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

Առաջին

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=(2-1)2+(5-4)2=1+1=2

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(2-1)+(5-4)=2

R2=2

(x-1)2+(y-4)2=2

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

(x-2)/(2-2)=(y-3)/(5-3)

x=2

3)Տրված են A(2;3), B(-1;4) և C(0;2) կետերը։

ա)Որ քառորդին են պատկանում A, B, C կետերը։

A-ն առաջին B-ն երկրորդ իսկ C-ն գտնվում է զրոների առանցքում:

բ)Գտնել B և C կետերի հեռավորությունը։

dBC=(-2-0)2+(3-2)2=-2+1=-1

գ)Կազմել B կենտրոնով այն շրջանագծի հավասարումը, որն անցնում է C կետով։

R2=(x+1)2+(y-4)2)=աևմատ 5

R=աևմատ 5*աևմատ 5=5

դ)Կազմել A և C կետերով անցնող ուղղի հավասարումը։

x-2/0-2=y-3/2-3

x-2/-2*y-3/-1=-x+2=-2y+6

-x+2=-y+6

x-y+4=0

Posted in Դասեր

Անհատական պլան

Ընտրության ձևը-դիզայն մոդելավորում

Ֆիզկուլտուրայի ձևը-մարմնամարզություն

Շտկողական պարապմունք-անգլերեն

Բնագիտության խումբ-Էմմա Այվազյան և Նունե Թեմուրյան

Կենսաբանության խումբ-Հասմիկ Ուզունյան

Լրացուցիչ կրթություն-մաթեմատիկայի պարապունք:

Posted in Գրականություն 9, Դասեր

Կոմիտաս

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Բանաստեղծությունը ասում է՝ մտածիր քո մասին, գտիր նոր բաներ, թող հինն անցնի և ստեղծիր քո նոր կյանքը։

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Բանաստեղծությունը նկարագրում է ամառվա շոգը, բերքի հասունությունը և գյուղական կյանքի աշխուժությունը։ Դաշտերում մարդիկ աշխատում են, ցորենը ցայտում է, երգն ու տաղերն էլ լրացնում են ուրախ մթնոլորտը։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Բանաստեղծությունը նկարագրում է սիրով լի մի երազ։ Մեղրամոմերը, ոսկի-արծաթ ամպերը և կարմիր-կանաչ սիրո շապիկը ցույց են տալիս սիրո ջերմությունն ու գեղեցկությունը։ Երազը ցույց է տալիս սիրո զգացմունքներով լցված աշխարհ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

Ձայնագրություն

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։