Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Հյուսնը

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում..

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

ամեն ինչ զուր է:

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Հյուսն, – ասում են հյուրերը, – բարեբախտաբար, թագավորը մեռել է։ Նրա համար դագաղ սարքիր:

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 

Հատկացուցիչ

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ

9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 

Երբ թագավորի մարդիկ եկան և ասացին, որ թագավորը մահացել է:

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

Վիշտ-վշտով

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

Կամացուկ:

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 

Մարդիկ:

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

Վերադառնելիս:

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

Ստորոգյալ

Posted in Պատմություն 9, Դասեր

Մայիսյան ճակատամարտները

1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

Հայերը պարտվեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, քանի որ Թուրքական բանակը շատ էր և լավ զինված, իսկ հայերը քիչ էին, հոգնած և չունեին բավարար զենք։ Բացի այդ, շատ գյուղեր արդեն դատարկ էին, և մարդիկ չէին կարողանում օգնություն ցույց տալ բանակին։ Այս ամենի պատճառով հայերը ստիպված էին նահանջել, բայց նրանք կռվեցին շատ քաջ և մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը։


2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան, ունեցան հիմնարար պատմական նշանակություն։ Դրանց շնորհիվ հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը, փրկվեց կործանումից, և ստեղծվեց հնարավորություն հռչակելու Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին։

Posted in Քիմիա 9, Դասեր

Օքսիդներ

  1. Ի՞նչ են օքսիդները։
    ա) Միացություններ, որոնք պարունակում են թթվածին
    բ) Միացություններ, որոնք պարունակում են ջրածին
    գ) Միացություններ, որոնք պարունակում են ազոտ
  2. Ո՞ր բաղադրությունը օքսիդ է։
    ա) H₂O
    բ) NaCl
    գ) HCl
  3. Ո՞ր տարրն է միշտ մտնում օքսիդների բաղադրության մեջ։
    ա) Ջրածին
    բ) Թթվածին
    գ) Ածխածին
  4. Ո՞րն է մետաղական օքսիդ։
    ա) CuO
    բ) SO₂
    գ) CO₂
  5. Ո՞րն է ոչ մետաղական օքսիդ։
    ա) Fe₂O₃
    բ) CaO
    գ) SO₃

  • 6 Բեր երեք օքսիդի օրինակ։
  • H2O, SO3, Ca2O
  • 7 Ինչ տարբերություն կա մետաղական և ոչ մետաղական օքսիդների միջև։

  • Մետաղական և ոչ մետաղական օքսիդների տարբերությունը նրանում է, թե որ տարրն է միանում թթվածնին
    :
  • Ինչ նյութեր են առաջանում, երբ մետաղը միանում է թթվածնին։
  • Առաչանում են մետաղական օքսիդներ:
  • Ինչպես կարելի է ստանալ օքսիդ։

  • Մետաղի կամ ոչ մետաղի այրման միջոցով։
  • Ինչ է լինում, երբ օքսիդը միանում է ջրին:

  • Եթե միանում է մետաղական օքսիդին ստացվում է տարրական հիմք իսկ Եթե ոչ մետաղական օքսիդ է, ապա կստացվի թթու։
Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Հանրահաշիվ

1)Գտե՛ք տրված գրաֆիկով ֆունկցիայի որոշման տիրույթը։

D=(-8;6)

D=(-5;7)

D=(-6;6)

D=(-8;8)

D=(-8;8)

D=(-6;6)

2)Պարզե՛ք, թե որ կետերում է ֆունկցիան ընդունում A արժեքը.

ա) A = 3 (նկար բ)

E=(-4; -1)

բ) A = 10 (նկար գ)

Արժեք չունի

գ) A = 5 (նկար ե)

E=(-3;3)

դ) A = -3 (նկար ե)

E=(-1;1)

ե) A = 0 (նկար է)

E=(-4;4)

զ) A = -3 (նկար ը)

Արժեք չունի

3)Գտե՛ք առաջադրանք 1-ում տրված գրաֆիկով նկարագրվող ֆունկցիայի արժեքների տիրույթը։

(-6;6)

(1;8)

(-3;9)

(-6;4)

(-6;6)

(-8;8)

(-4;4)

(-1;5)

4)Օրվա ընթացքում գրանցեցին ջերմաչափի ցուցմունքները։ Հետևյալ գրաֆիկը նկարագրում է ջերմաչափի ցուցմունքները։

ա) Օրվա ո՞ր ընթացքի ցուցմունքներն են գրանցված։

Ժամը 14:00 ից մինչև 18:00
բ) Գտե՛ք ֆունկցիայի արժեքների տիրույթը։

(20;26)
գ) Ի՞նչն է ցույց տալիս ֆունկցիայի որոշման տիրույթը։


դ) Օրվա ո՞ր ժամերին է ջերմաստիճանի ցուցմունքը եղել 21° C:

14:30

5)Գտե՛ք առաջադրանք 1-ում տրված գրաֆիկով նկարագրվող ֆունկցիայի զրոները։

x=-4, 6, 4

x=չունի

x=-3, 3

x=-3, 2

x=-6, -2, -4, 2

x=-8, 0, 8

x=-1, 1

6)Քանի՞ պարզ թիվ կա (7; 19] միջակայքում։

3

7)Քանի՞ պարզ թիվ կա [17; 29] միջակայքում։

5

8)Քանի՞ պարզ թիվ կա (0; 19) միջակայքում։

7

9)Քանի՞ պարզ թիվ կա (56; 71] միջակայքում։

4

Posted in Դասեր, Կենսաբխնություն 9

ԴՆԹ և ՌՆԹ

1️⃣ Ի՞նչ է գենը։
a) Բջջի էներգետիկ օրգանոիդը
b) Թաղանթային սպիտակուցի տեսակ
c) Ժառանգական տեղեկատվություն կրող ԴՆԹ-ի հատված
d) ՌՆԹ-ի քայքայման արդյունք


2️⃣ Որո՞նք են ԴՆԹ-ի հիմնական ֆունկցիաները բջջում։
a) Էներգիայի առաջացում և պահպանում
b) Սպիտակուցների և էնզիմների սինթեզի կառավարում
c) Բջջի կառուցվածքի ձևավորում
d) Ջրի փոխանակության կարգավորում


3️⃣ Նուկլեինաթթուները քանի՞ տեսակ են լինում։
a) Մեկ
b) Երկու՝ ԴՆԹ և ՌՆԹ
c) Երեք
d) Չորս


4️⃣ Ի՞նչ ֆունկցիա ունի ՌՆԹ-ն։
a) Պահպանում է ժառանգական ինֆորմացիան
b) Կատարում է սպիտակուցային սինթեզը՝ փոխանցելով ինֆորմացիան ԴՆԹ-ից
c) Սպիտակուց է
d) Քայքայում է ԴՆԹ-ն


5️⃣ Որոնք են նուկլեինաթթուների մոնոմերները։
a) Ամինաթթուներ
b) Շաքարներ
c) Նուկլեոտիդներ
d) Ֆոսֆոլիպիդներ


6️⃣ Նշիր տարբերությունը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև։
a) ԴՆԹ-ն միաշղթա է, ՌՆԹ-ն՝ երկշղթա
b) ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզա, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզա
c) ԴՆԹ-ն պարունակում է ուրացիլ, ՌՆԹ-ն՝ թիմին
d) Երկուսն էլ նույնն են կառուցվածքով

Posted in Հայոց լեզու 9, Դասեր

Գոյական

Գոյական

  1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  1. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։ 

  1. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։ 

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։ 

  1. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։ 

Մեծ հայք, Արշակ երկրորդ, Կարմիր Բլուր, Անիի Միջնաբերդ, Դավիթ շինարար, Հայաստանի հանրապետություն, Ռուսաստանի դաշնություն։

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնություն

  1. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։ 

Կրիա, թիվ, վկա, սպի, ջիղ, գաթա, զորամաս, սրունք, ջահակիր, կոճղ, կայսր, մարդ, վիպագիր։ 

Կրիաներ, թվեր, վկաներ, սպիներ, ջղեր, գաթաներ, զորամասեր, սրունքներ, ջահկիրներ, կոճղեր, կայսրեր, մարդիկ, վիպագրներ

  1. Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։ 

Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում։ 

Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։ 

Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։ 

Քիչանց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։ 

/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։ 

  1. Հոլովեք տրված բառերը՝ այգի-այգու, այգով, այգում, , հարկ-հաուկի, հարկում, հարկով, ժողով-ժողովի, ժողովով, ժողովում, բժիշկ-բժշկի, բժշկով, բժշկում, երկինք-երկնքի, երկնքում, երկնքով:
  2. Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն-աշնան, այսօր-այսովա, կեսգիշեր-կեսգիշերվա, երեկո-երեկոյի, ուրբաթ-ուրբաթի, տարի-տարվա, ամիս-ամսվա, օր-օրվա, երեկ-երեկվա, րոպե-րոպեի, երբ-երբվա, մահ-մահվան, ժամ-ժամվա, գարուն-գարնան, դար-դարի, մարդ-մարդու, մեծություն-մեծության, ամառ-ամառվա, ձու-ձվի, ընկեր-ընկերոջ, լեռ-լեռան, բեռ, ձյուն-ձյան: 
  3. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։ 

Այգի բացվելը-այգեբաց

բարին կամեցող-բարեկամ

բլուրների շարք-բլրաշարք

գարու հաց-գարեհաց

գլուխների քանակը-գլխաքանակ

դաձնուց հյուսված պսակ-դափնեպսակ

երգիչների խումբ-երգչախումբ

երթևեկության ուղի-երթուղի

զենք կրող-զինակիր

զույգերով պար-զույգապար

ընծայելու մասին գիր-ընծայագիր

ձեթի ճրագ-ձիթաճիր

ժամանակ անցկացնելը-ժամանց

դեմքի նկար-դիմանկար

ետին խորշ-ետնախորշ

երգերի շարք-երգաշար

ողբ ասողը-ողբասած

չմուշկներով վազելը-չմշքավազք

պատվեր տվողը-պատվերատու

ոսկուց ձուլված դրամ -ոսկեձուլ

լեռն անցնելու տեղը-լեռնանցք

լուր բերողը-լրաբեև

ծաղիկներ վաճառողը-ծաղկավաճառ

ոտքի թաթը-ոտքաթաթ

պահակային զորք-պահազոր

իրեր պահելու սենյակ-պահասենյակ

պատիժը կրելու խուց -պատժախուց