Posted in Ֆիզիկա 9, Դասեր

Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը այն աշխատանքն է, որ կատարում է էլեկտրական հոսանքը հաղորդչում անցնելիս։ Այն հաշվվում է՝ A = U · I · t

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Աշխատանքի միավորը ՄՀ-ում ջոուլն (Ջ) է։

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Էլեկտրական հոսանքի հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե հոսանքը մեկ վայրկյանում ինչ աշխատանք է կատարում։ Բանաձևը՝ P = A/t կամ P = U · I

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

վատտ (Վտ) — հիմնական միավոր կիլովատ (կՎտ) = 1000 Վտ մեգավատ (ՄՎտ) = 1 000 000 Վտ միլիվատ (մՎտ) = 0.001 Վտ

Այս բոլորը կապված են վատտի հետ որպես նրա բազմապատիկներ կամ մասեր։

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

Հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը կիլովատ-ժամն (կՎտ·ժ) է։ Կապը ջոուլի հետ՝ 1 կՎտ·ժ = 3.6 · 10⁶ Ջ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

Կարելի է վերցնել տարբեր դիմադրություն ունեցող հաղորդիչներ և միացնել նույն հոսանքի աղբյուրին։ Նույն հոսանքի դեպքում ավելի մեծ դիմադրություն ունեցող հաղորդիչը ավելի շատ կջերմանա։ Փորձը ցույց է տալիս, որ անջատվող ջերմաքանակը կախված է դիմադրությունից։

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Ջերմաքանակի բանաձևը՝ Q = I² · R · t

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրությանը և հոսանքի անցնելու ժամանակին։

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Հաղորդիչը տաքանում է, որովհետև էլեկտրոնները շարժվելիս բախվում են հաղորդչի ատոմներին։ Այդ բախումների ժամանակ էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, և հաղորդիչը տաքանում է։

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Շիկացման լամպը բաղկացած է՝ ապակե կոլբայից, ներսում գտնվող բարակ մետաղալարից (թելիկից), հենակներից, մետաղական կափարիչից։

Երբ հոսանքը անցնում է թելիկով, այն տաքանում է և սկսում է լուսարձակել։

Posted in Հանրահաշիվ 9, Դասեր

Թվերի հաջորթականություն

1)Գտե՛ք օրինաչափությունը և հաջորդականության հաջորդ անդամը.
ա) 1, 11, 111, 1111, …,

11111
բ) 1,-2, 3, 4, 5, -6, …,

7
գ) 1, 0, 1, 0, 1, 0, 1, …,

0
դ) 1, 2, 3, 1, 2, 3, 1, …,

2
ե) 1, 2, 4, 5, 7, 8, 10, 11, …,

13
զ) 1, 2, 2, 3, 3, 3, 4, …:

4, 4, 4

2)Գրե՛ք բանաձևով տրված հաջորդականության առաջին 5 անդամը.
ա)an = 2n + 1

3, 5, 7, 9, 11
բ)an = 7(n — 2)

-7, 0, 7, 14, 21
գ)an = — 4n + 2

-2, -6, -10, -14, -18
դ)an = 1.5n + 2

3,5, 5, 6,5, 8, 9,5
ե)an = 3n

3, 9, 27, 81, 243
զ)an = 6 * 2n — 1

6, 12, 24, 48, 96

3)Հաշվե՛ք n-րդ անդամի բանաձևով տրված հաջորդականության երրորդ և չորրորդ անդամները.
ա) an = (n — 3)5

0, 1
բ) bn = (n + 1)n — 4

1\4, 1
գ) en = (- 1)n * n 

-3, 4

4)Տրված է հաջորդականության n-րդ անդամի բանաձևը.
ա) an = 3n — 1 Գտեք a1, a2, a, a100 -ը։

2, 5, 14, 299
բ)an = 3 + 2(n — 1) Գտեք a1, a2, a12 , a30 -ը։

3, 5, 25, 61

5)Գտեք ընդհանուր անդամի բանաձևով տրված հաջորդականության առաջին վեց անդամների գումարը.
ա) an = 3n + 2

5, 8, 11, 14, 17, 20

75
բ) an = (- 1)n * n

-1, 2, -3, 4, -5, 6

3

Posted in Անգլերեն 9, Դասեր

Blog as an Educational Tool

Today a blog is an important educational tool for students and teachers. It helps us learn, share information, and do our school tasks online.

I have had my blog for about seven or eight years. It has become a big part of my school life. Now we do almost all our homework in our blogs. I update my blog very often, almost every day. I post my homework, notes, and useful information. This helps me stay organized and remember everything.

There are many advantages of using a blog for education. First, all homework is in one place, so it is easy to find. Second, blogging helps improve writing skills because we write a lot and learn to express our thoughts clearly. Teachers can check our work quickly and leave comments. We can also read our classmates’ blogs and learn something new from them.

However, there are also some disadvantages. Writing posts every day can take a lot of time. Sometimes it is hard to find interesting ideas to write about. Also, we need the internet to use our blogs. If there is no internet, it is difficult to do homework.

In conclusion, a blog is a useful and modern educational tool. It helps students learn better, improve their writing skills, and stay organized in their studies.

Posted in Գրականություն 9, Դասեր

Բառարանագրության ֆլեշմոբ

3. Մտածի՛ր որևէ հետաքրքիր խաղ, որը կօգնի քո հասկակիցներին նոր բառեր սովորել։  

Խաղի նպատակը` սովորել նոր բառեր, անհասկանալի բառերի բացատրություններ: Ես ընտրել եմ ստեղծել հետաքրքիր խաղ, որը կօգնի իմ հասակակիցներին սովորեն անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ:

Ընտրիր մի գիրք, դասագիրք, ստեղծագոուծություն կամ մի յուրաքանչյուր տեքստ: Վերցրու մի տետր, կարդա տեքստը և դուրս գրիր քեզ անհասկանալի բառերը:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Բառարաններից կամ համացանցից գտիր տեղեկություններ քեզ անհասկանալի բառերի մասին, դուրս գրիր բացատրությունները բառերի կողքից մի փոքր հեռու և խառը վիճակում:Իրար կողք բառերը շարելուց հետո, վերանայիր տեքստը, թաումացիր: Վերցրու գրիչ և միացրու բառը և բացատրությունները: Օրինակը բերված է ներքևում:

Բառերը իրար միացնելուց հետո, ստուգիր, արդյո՞ք ճիշտ ես գրել, թե՞ ոչ: Ստուգելուց հետո փակիր տետրը, մի փոքր թարմացիր և բանավոր փորձիր բառերի բացատրությունները հիշել:

ԽԱՂԻ ԱՐԴՅՒՆՔԸ

Խաղը խաղալուց հետո դու արդեն սովորած կլինես մինիմում հինգ նոր բառ: Այն զարգացնում է բառապաշարը, խոսելաձևը և այլն:Խաղը կարող է օգտակար լինել նաև հիշողությունը լավացնելու համար, ինչքան շատ խաղաս այս խաղը, այնքան կմեծանա քո բառապաշարը և կզարգանա հիշողությունը:

Խաղը ավելի հետաքրքիր անցկացնելու համար ժամանակաչափով դիր հինգ րոպե և փորձիր որքան հնարավոր է շատ նոր բառ գտնել ու հիշել։ Ամեն օր փորձիր քո ռեկորդը գերազանցել։

Posted in Դասեր, Երկրաչափություն 9

Երկրաչափություն

1)Գտեք 5 սմ, 7 սմ, 10 սմ կողմերով եռանկյան մակերեսը:

√264

2)Գտեք 13 դմ, 9 դմ, 6 դմ կողմերով եռանկյան մակերեսը:

√560

3)Հավասարասրուն եռանկյան պարագիծը 32 դմ է, իսկ հիմքը և սրունքը հարաբերում են, ինչպես 6:5: Գտե՛ք եռանկյան մակերեսը:

48դմ2

4)Եռանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 21:10:17, իսկ մակերեսը 84 սմ է: Գտեք եռանկյան կողմերը:


10, 21 և 17 սմ
5)Եռանկյան կողմերը 10 դմ, 17 դմ, 21 դմ են: Գտե՛ք այդ եռանկյան մեծ կողմին տարած բարձրությունը:

8

6)Գտե՛ք 9 սմ, 12 սմ, 15 սմ կողմերով եռանկյան մակերեսը և արտագծած շրջանագծի շառավիղը:

S=54, R=7.5

7)Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա կողմերի երկարությունները հարաբերում են, ինչպես 7:15:20, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը 10 սմ է։

S=1050

Posted in Քիմիա 9, Դասեր

Քիմիա

1. Լրացրու բաց թողնվածը․
ա) Հալոգենները պատկանում են VII խմբին։
բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը +7 է։
գ) Ամենաակտիվ հալոգենը F է։ 

2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․
ա) Հալոգենները ոչ մետաղներ են։ Ճիշտ է
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։ Սխալ է
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։ Սխալ է

3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։ 

F, Cl, Br, I

4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․ • ֆիզիկական վիճակ • ակտիվություն • կիրառություն 

Ֆտորը բարդ գազ է իսկ քլորը հեղտ հեղուկացվող գազ:

Ֆտորը ավելի ակտիվ է քան քլորը:

5.Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։ 

6.Գրիր ռեակցիայի հավասարումը․
ա) Նատրիում + քլոր=
բ) Երկաթ + բրոմ 

7. Տրված է ռեակցիան․ Cl₂ + 2KBr → 2KCl + Br₂

Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:

Քլորը ավելի ակտիվ է:


 8. Բարդ Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար: 

9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը. ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF: Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները. 

10. 6. Ի՞նչ ծավալով քլոր կանջատվի աղաթթվի հետ մանգանի երկօքսիդի ռեակցիայում, եթե վերջինիս զանգվածը 13,05 գ

Posted in Աշխարհագրություն 9, Դասեր

Աշխատանքային ռեսուրսներ

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:

Աշխատանքային ռեսուրսներ — երկրի այն բնակչությունն է, որը կարող է աշխատել՝ իր տարիքի, առողջական վիճակի և ունակությունների շնորհիվ։

Այս խմբի մեջ մտնում են․աշխատունակ տարիքի մարդիկ, աշխատող կենսաթոշակառուներ, աշխատող դեռահասներ։Տնտեսապես ակտիվ բնակչություն — այն մարդկանց ամբողջությունն է, որոնք աշխատում են կամ ակտիվորեն աշխատանք են փնտրում։Այսինքն՝ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ մտնում են․զբաղվածներ (աշխատողներ), գործազուրկներ, որոնք ցանկանում են աշխատել և փնտրում են աշխատանք։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:

Հայաստանի Հանրապետություն աշխատանքային ռեսուրսները բնութագրվում են քանակական և որակական հատկանիշներով։ Քանակական առումով աշխատունակ բնակչության ընդհանուր թիվը համեմատաբար փոքր է, և վերջին տարիներին նկատվում է բնակչության նվազում ու ծերացում։ Բացի այդ, արտագաղթի հետևանքով աշխատուժի մի մասը հեռացել է երկրից, ինչը ևս ազդում է աշխատանքային ռեսուրսների քանակի վրա։ Որակական առումով Հայաստանի աշխատանքային ռեսուրսներն ունեն համեմատաբար բարձր կրթական մակարդակ․ բնակչության մեծ մասը ունի բարձրագույն կամ մասնագիտական կրթություն։ Սակայն հաճախ նկատվում է մասնագիտական անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջների և մասնագետների միջև, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ոլորտում դեռ զգացվում է որակյալ մասնագետների պակաս։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:

ՀՀ-ում զբաղվածության կառուցվածքը ժամանակի ընթացքում փոխվել է․Գյուղատնտեսության մեջ զբաղվածների բաժինը նվազել է։ Արդյունաբերության ոլորտում զբաղվածությունը նույնպես նվազել է որոշ ժամանակահատվածներում։ Ավելացել է ծառայությունների ոլորտում աշխատողների թիվը (առևտուր, տրանսպորտ, ՏՏ, սպասարկում)։ Քաղաքներում զբաղվածությունն աճել է, գյուղերում՝ նվազել։Այսպիսով, ՀՀ-ում տնտեսությունը աստիճանաբար անցում է կատարում ծառայությունների վրա հիմնված կառուցվածքի։