Posted in Պատմություն 9, Դասեր

ՀԱյաստանի առաջին հանրապետությունը

1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանը պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն է։ Առաջին հանրապետության 2,5 տարվա ընթացքում կազմվել են երկու խորհրդարան. առաջինը՝ «Հայաստանի խորհուրդ» 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով, երկրորդը՝ 1919թ. հունիսին համաժողովրդական ընտրություններով կազմված 80 պատգամավորից բաղկացած խորհրդարան, որտեղ մեծամասնություն կազմում էր Դաշնակցությունը։ Բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանը, իսկ գործադիրը կառավարությունն էր, որի նախագահը՝ վարչապետը, ընտրվում էր խորհրդարանի կողմից և պատասխանատու էր նրա առաջ։ Ներկայիս Հայաստանն էլ խորհրդարանական է, վարչապետը հանրապետության առաջին պաշտոնատար անձն է։ Առաջին հանրապետությունից պահպանվել են դրոշը, զինանշանը, օրհներգը։
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.

Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի համար կարևոր ձեռքբերում է. այն հիմք է ազգային ինքնության, անվտանգության, զարգացման և իրավունքների պաշտպանության համար։ Անկախ պետությունը թույլ է տալիս ինքնուրույն լուծել խնդիրները, ստեղծել միջազգային հարաբերություններ, զարգացնել տնտեսությունը և պահպանել մեր ինքնությունը։

Posted in Պատմություն 9, Դասեր

Մայիսյան ճակատամարտները

1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

Հայերը պարտվեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, քանի որ Թուրքական բանակը շատ էր և լավ զինված, իսկ հայերը քիչ էին, հոգնած և չունեին բավարար զենք։ Բացի այդ, շատ գյուղեր արդեն դատարկ էին, և մարդիկ չէին կարողանում օգնություն ցույց տալ բանակին։ Այս ամենի պատճառով հայերը ստիպված էին նահանջել, բայց նրանք կռվեցին շատ քաջ և մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը։


2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան, ունեցան հիմնարար պատմական նշանակություն։ Դրանց շնորհիվ հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը, փրկվեց կործանումից, և ստեղծվեց հնարավորություն հռչակելու Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին։

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես արդարության վերակնգնում

Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում նախատեսված և իրականացված ցեղասպանության հետևանքով զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն հայ: Հարյուր հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կորցրեցին իրենց տները, ընտանիքները և կյանքերը: Բայց ամենածանրն այն է, որ ավելի քան հարյուր տարի շարունակ այդ ոճրագործությունը շատերը փորձեցին մոռացնել կամ անգամ ժխտել։

Այստեղ է, որ առաջ է գալիս ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Ճանաչումը միայն փաստի արձանագրում չէ,այլ արդարության վերականգնում։ Երբ որևէ երկիր պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է՝ հարգանք զոհերի հիշատակի հանդեպ և ճշմարտության հաստատում։ Ցեղասպանության ժխտումը կրկնակի ցավ է պատճառում, իսկ ճանաչումը դառնում է հոգեբանական և բարոյական հաղթանակ հայ ժողովրդի համար։

Այսօր ավելի քան երեսուն երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ուրիշներ։ Սա ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկանում են,որ նման ոճրագործությունները չպետք է մոռացվեն։ Ճանաչումը նաև կարևոր ուղերձ է՝ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն։

Արդարության վերականգնումը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ մարդկության։ Ցեղասպանության ճանաչումը հիշեցնում է, որ պատմական ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, և որ ցանկացած ժողովուրդ արժանի է արդարության։

Այպիսով՝ կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի ցավոտ պատմության հանդեպ հարգանք է, իսկ միաժամանակ՝ արդարության վերականգնում։ Դա մեզ ուժ է տալիս հիշելու, չմոռանալու և ապագա սերունդներին փոխանցելու, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայով»։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Ուկրաինացիներ,Յուդեացիներ, Թուտսիներ, Տամիլներ,

Posted in Պատմություն 9, Դասեր

Համաշխհարային պատերազմի կովկասյան ճակատը

1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Պատերազմի ժամանակ եղան շատ կարևոր ճակատամարտեր։ Մառնայի ճակատում (1914 թ.) դաշնակիցները կանգնեցրին գերմանացիներին։ Գալիպոլիում (1915-1916 թթ.) Անգլիան ու Ֆրանսիան փորձեցին հաղթել Օսմաններին, բայց չհաջողվեց։ Վերդենը և Սոմմեն (1916 թ.) Ֆրանսիայում ամենաարյունալի մարտերն էին։ Իսկ Բրուսիլովյան ճակատամարտը (1916 թ.) ռուսների հաղթանակն էր Ավստրո-Հունգարիայի դեմ։

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Պատերազմից հետո քանդվեցին մեծ կայսրություններ՝ Օսմանյան, Ռուսական, Գերմանական ու Ավստրո-Հունգարական։ Զոհվեցին մոտ 10 միլիոն մարդ։ Գերմանիան պարտվեց ու ծանր պայմանագիր ստորագրեց։ Հայերի համար ամենամեծ հետևանքը եղավ 1915 թ․ ցեղասպանությունը, բայց նաև ձևավորվեցին կամավորական ջոկատներ՝ ինքնապաշտպանության համար։


3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք կռվում էին ռուսական բանակի կողքին, հիմնականում Կովկասյան ճակատում։

Առաջին ջոկատ – հրամանատար՝ Անդրանիկ Օզանյան Երկրորդ ջոկատ – հրամանատար՝ Դրո (Դրաստամատ Կանայան) Երրորդ ջոկատ – հրամանատար՝ Համազասպ Սրվանձտյանց Չորրորդ ջոկատ – հրամանատար՝ Քեռի (Արշակ Գավաֆյան):