Posted in Պատմություն 9, Դասեր

Պատմության ամփոփում

Հիմնական հարցեր

  • Նկարագրեք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պայմանները։

    • Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվեց 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Օսմանյան կայսրության փլուզման, Ռուսական կայսրության անկման և 
      Անդրկովկասյան Սեյմի (քանդվելու պայմաններում՝ Թիֆլիսում Հայոց ազգային խորհրդի կողմից անկախության հռչակմամբ: 
  • Ի՞նչ ներքին խնդիրների առաջ կանգնեց նորաստեղծ պետությունը։

    • Կայուն պետական համակարգ և անվտանգության ապահովում չկային, ինչի հետևանքով կառավարման գործընթացը դժվարանում էր։
  • Ինչպիսի՞ն էր քաղաքական ուժերի դերը հանրապետության ներքին կյանքում։

  • Քաղաքական ուժերը կարևոր դեր էին խաղում հանրապետության ներքին կյանքում՝ մասնակցելով պետական կառավարման, օրենսդրական գործունեության և հասարակական կյանքի կազմակերպմանը։ Նրանք ձևավորում էին կառավարությունը, ներկայացված էին խորհրդարանում և մասնակցում էին երկրի ներքին քաղաքականության որոշումների ընդունմանը։ Քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնությունները երբեմն դժվարացնում էին արդյունավետ կառավարումը, սակայն միաժամանակ նպաստում էին քաղաքական բազմակարծության ձևավորմանը և պետական կյանքի զարգացմանը։
  • Ինչպե՞ս էր արտահայտվում սոցիալ-տնտեսական ճգնաժամը։

  • Սոցիալ-տնտեսական ճգնաժամը արտահայտվում էր արտադրության անկմամբ, աշխատատեղերի կրճատմամբ և գործազրկության աճով։ Բնակչության մեծ մասը ապրում էր աղքատ պայմաններում, դժվարությամբ էր ապահովում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը։ Տնտեսության անկումը ուղեկցվում էր գնաճով, ֆինանսական դժվարություններով և սոցիալական լարվածության աճով, ինչը բացասաբար էր անդրադառնում հանրապետության ներքին կյանքի վրա։

2․ Համեմատական վարժություններ

  • Համեմատեք Հայաստանի առաջին հանրապետության ներքին վիճակը և Կիլիկյան Հայաստանի ներքին քաղաքականությունը։

  • Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Կիլիկյան Հայաստանը ներքին վիճակի և քաղաքականության առումով էականորեն տարբերվում էին միմյանցից։ Առաջին Հանրապետությունը ձևավորվել էր ծանր պատմական պայմաններում և կանգնած էր լուրջ սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների առաջ․ պատերազմների, գաղթի և սովի հետևանքով երկիրը գտնվում էր ճգնաժամի մեջ, իսկ նորաստեղծ պետական կառույցները դեռ ամբողջությամբ չէին կայացել։ Քաղաքական կյանքը բազմակուսակցական էր, սակայն ներքին տարաձայնությունները հաճախ խանգարում էին արդյունավետ կառավարմանը։ Ի հակադրություն՝ Կիլիկյան Հայաստանը ուներ ավելի կայուն և կազմակերպված ներքին քաղաքական համակարգ․ այստեղ գործում էր կենտրոնացված իշխանություն, ձևավորված էին պետական կառավարման մարմինները, զարգացած էին առևտուրը և քաղաքային կյանքը։ Ներքին քաղաքականությունը ուղղված էր երկրի ամրապնդմանը և կայուն զարգացմանը։ Այսպիսով, եթե Առաջին Հանրապետությունը պայքարում էր գոյատևման և պետականության պահպանման համար, ապա Կիլիկյան Հայաստանը համեմատաբար կայուն ներքին քաղաքականությամբ կարողանում էր ապահովել երկրի բնականոն զարգացումը։
  • Ներկայացրեք տարբերությունները՝ ինչպիսի խնդիրներ ուներ նորաստեղծ հանրապետությունը, որոնք չուներ միջնադարյան հայկական պետությունը։

  • Նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձևավորվել էր ծայրահեղ ծանր պայմաններում և բախվում էր այնպիսի խնդիրների, որոնք բնորոշ չէին միջնադարյան հայկական պետություններին։ Հանրապետությունը չուներ կայացած պետական կառավարման համակարգ, փորձառու վարչական կադրեր և բավարար նյութական միջոցներ, մինչդեռ միջնադարյան հայկական պետությունները, այդ թվում՝ Կիլիկյան Հայաստանը, ունեցել էին ձևավորված իշխանական կառուցվածք և կառավարման ավանդույթներ։ Առաջին Հանրապետությունը կանգնած էր սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ՝ պայմանավորված պատերազմներով, զանգվածային գաղթով, սովով և հիվանդություններով, մինչդեռ միջնադարյան հայկական պետություններում նման համատարած սոցիալական աղետներ պետական ստեղծման պահին չկային։ Բացի այդ, նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր միաժամանակ լուծել անվտանգության, սահմանների պաշտպանության և ներքին քաղաքական կայունության խնդիրներ՝ արտաքին և ներքին վտանգների պայմաններում, իսկ միջնադարյան հայկական պետություններն այդ խնդիրներին բախվել էին ավելի աստիճանաբար՝ կայացած պետականության պայմաններում։ Այսպիսով, նորաստեղծ հանրապետության հիմնական դժվարությունը պետականության զրոյից կառուցումն էր ճգնաժամային իրավիճակում, ինչը միջնադարյան հայկական պետություններին բնորոշ չէր։

3․ Քարտեզային աշխատանք

  • Քարտեզի վրա նշեք Հայաստանի առաջին հանրապետության սահմանները։
  • Նշեք այն տարածքները, որտեղ ներքին հակասությունները առավել սուր էին։

4․ Աղբյուրային վերլուծություն

  • Կարդացեք դասագրքում բերված փաստաթղթերը (օրինակ՝ կառավարության որոշումներ, մամուլի հրապարակումներ) և վերլուծեք՝ ինչ խնդիրներ են արտացոլում դրանք։
  • Գրեք կարճ մեկնաբանություն՝ ինչպե՞ս են այդ փաստաթղթերը ցույց տալիս հանրապետության ներքին վիճակը։

  • Դասագրքում բերված փաստաթղթերը ցույց են տալիս սննդի պակասը, ֆինանսական դժվարությունները, կարգուկանոնի խնդիրները և կառավարության ջանքերը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ Դրանք վկայում են, որ հանրապետության ներքին վիճակը ծանր էր, բայց միաժամանակ կար պետականությունը պահպանելու կամք։

5․ Խմբային քննարկում

  • Խմբերով քննարկեք․ եթե դուք լինեիք Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, ինչպիսի քայլեր կձեռնարկեիք ներքին ճգնաժամը հաղթահարելու համար։
  • Ներկայացրեք ձեր առաջարկները որպես «կառավարության ծրագիր»։

6․ Ստեղծագործական առաջադրանք

  • Գրեք օրագիր կամ նամակ՝ իբրև 1918-1920 թթ․ ապրող երիտասարդ, որտեղ արտացոլված են ձեր մտահոգությունները և հույսերը։

  • «Այս օրերին դժվար է ապրել, բայց մենք հավատում ենք, որ մեր փոքրիկ պետությունը կդիմանա։ Թեպետ սով կա և աշխատանք չկա, անկախությունը մեզ հույս է տալիս ապագայի հանդեպ»։
  • Պատկերացրեք, որ դուք լրագրող եք այդ տարիներին․ կազմեք կարճ հոդված հանրապետության ներքին վիճակի մասին։

7․ Ներքին կայունությանը սպառնացող վտանգներ

  • Վերլուծեք, թե ինչու էին թուրք-թաթարական խռովությունները վտանգավոր Հայաստանի առաջին հանրապետության համար։

  • Թուրք-թաթարական խռովությունները վտանգավոր էին, քանի որ թուլացնում էին պետության ներսի անվտանգությունը։
    1920 թ․ մայիսյան ապստամբությունը խորացրեց ներքին ճգնաժամը և թուլացրեց պետական իշխանությունը։
    Սոցիալ-տնտեսական ճգնաժամը խանգարում էր բանակի, կառավարման և հասարակական կայունության ամրապնդմանը։
  • Քննարկեք՝ ինչ հետևանքներ ունեցավ 1920 թ․ մայիսյան ապստամբությունը։
  • Ներկայացրեք, թե ինչպես էր սոցիալ-տնտեսական ճգնաժամը խանգարում պետության կայունությանը։

8․ Մշակութային կյանք

  • Ներկայացրեք, թե ինչ դեր ուներ մշակութային կյանքը հանրապետության գոյատևման համար։

  • Մշակութային կյանքը կարևոր դեր ուներ ազգային ոգու պահպանման գործում։ Դպրոցները, թատրոնը և մամուլը նպաստում էին ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը։
  • Վերլուծեք՝ ինչպե՞ս էին թատրոնը, դպրոցները և մամուլը պահպանում ազգային ոգին։
  • Գրեք կարճ էսսե՝ «Մշակութային դիմադրությունը որպես ազգային ինքնության պահպանման միջոց»։

  • Կարճ էսսե
    Մշակութային դիմադրությունը օգնեց հայ ժողովրդին պահպանել ազգային ինքնությունը նույնիսկ ամենածանր պայմաններում՝ դառնալով հոգևոր ուժի աղբյուր։

9․ Վերլուծական էսսե

  • «Հայաստանի առաջին հանրապետության ներքին խնդիրները՝ որպես պետականության կայացման փորձ» թեմայով գրեք կարճ էսսե։
  • Ներկայացրեք, թե ինչ դասեր կարող ենք քաղել այդ շրջանից։
Posted in Պատմություն 9, Դասեր

Հայաստանի առաջին հանրապետությունը

Հայաստանի հանրապետությունը հենց այդպես չի ծնվել: Երկար տարիների ընթացքում Հայաստանը տառապել է` մայիսյան հերոսամարտը, առաջին համաշխարհայինը, հայոց ցեղասպանությունը և այլ մղծավանջ բաներ: Չնայած այդ բոլոր տառապանքներին` հայաստանը ի վերջո կարողացավ անկախանալ, և ունենալ իր առաջին հանրապետությունը: Հայաստանը անկախացել է 1918 թվականին, բայց այն երկար չի տևել և անկում է ապրել 1920 թվականին: Չնայած որ այն տևեց ընդհամենը երկու տարի` հայերը դրանից մեծ փորձ քաղեցին:

Առաջին Հանրապետության տարիները թեև կարճ էին, բայց շատ կարևոր ձեռքբերումներ ունեցան: Հայ ժողովուրդը պետք է միաժամանակ կառուցեր պետություն, ստեղծեր օրենքների համակարգ, կազմակերպեր կրթական ու առողջապահական ոլորտները և ամրապնդեր բանակը: Հենց այդ փոքր ժամանակահատվածում հայերը սկսեցին հասկանալ, թե ինչ է նշանակում ղեկավարել սեփական երկիրը, ինչ պատասխանատվություններ են կապված դրա հետ, ինչպես պաշտպանել սահմանները և կապ պահել միջազգային աշխարհին: Առաջին Հանրապետության տարիները նաև ցույց տվեցին, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում հայ ժողովուրդը կարող է միասնաբար աշխատել, համախմբվել ու պահպանել իր ինքնությունը:

Այսպիսով` չնայած անկմանը, առաջին Հանրապետության փորձը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ նորանկախ Հայաստանի վրա: 1991 թվականին անկախությունը վերականգնելու պահին հայ ժողովուրդը հիշեց անցյալ փորձի դասերը՝ ինչպես ստեղծել պետական կառույցներ, հզորացնել բանակը և զարգացնել արտաքին քաղաքականությունը: Առաջին Հանրապետության ժառանգությունը դարձել է ոչ միայն պատմական հիշողություն, այլ նաև ուղղորդող ուժ՝ հաստատելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պահպանելու մշակույթն ու կրթությունը, ամրապնդելու ժողովրդավարությունը և սովորեցնելու ազգին համախմբվել, պայքարել ու արժեքավոր դասեր քաղել, որոնք այսօր էլ հիմք են Հայաստանի զարգացման համար:

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթև այսօր՝
ա/
 Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր:

Հայաստանը և Վրաստանը դարավոր բարեկամության մեջ էին գտնվում և օգնում իրար ռազմական առումներով։ Իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, Հայաստանը և Վրաստանը նույնպես մնացել են լավ հարաբերությունների մեջ:


բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր:

1918-1920 թթ․ Հայաստանը և Ադրբեջանը վիճում էին Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի համար։ Այդ վեճերը երբեմն վերածվում էին պատերազմների։ Երբ երկրները մտան Խորհրդային Միության կազմ, այդ խնդիրները ժամանակավոր ավարտվեցին։ Սակայն, անկախություն ստանալուց հետո, վեճերը նորից սկսվեցին։ Այսօր էլ՝ 2025 թվականին, կողմերը դեռ չեն կարողանում ամբողջությամբ համաձայնության գալ սահմանների և Լեռնային Ղարաբաղի հարցերում, ու երբեմն սահմանին լարվածություն է առաջանում, թեև խաղաղության մասին խոսակցություններ շարունակվում են։


գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր:

1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունները շատ լարված էին, քանի որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիան փորձում էր պահել իր ազդեցությունը Կովկասում և գրավել հայկական տարածքներ։ Այդ տարիներին տեղի ունեցան պատերազմներ, և 1920 թ․ Կարսի ու Սուրմալուի շրջանները անցան Թուրքիային։ Այսօր՝ 2025 թ․, Հայաստանն ու Թուրքիան դեռ դիվանագիտական հարաբերություններ չունեն։


դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր:

1918-1920 թթՀայաստանի և Իրանի միջև լարվածություն չէր եղել, տարածքային խնդիրներ չկային և հակակրանքներ չշահարկվեցին։ Չնայած որ գործնական համագործակցություն քիչ էր, կողմերը չէին հակամարտում։ Այսօր Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարեկամական և ռազմավարական են, և նրանք ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում։

Posted in Պատմություն 9, Դասեր

ՀԱյաստանի առաջին հանրապետությունը

1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանը պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն է։ Առաջին հանրապետության 2,5 տարվա ընթացքում կազմվել են երկու խորհրդարան. առաջինը՝ «Հայաստանի խորհուրդ» 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով, երկրորդը՝ 1919թ. հունիսին համաժողովրդական ընտրություններով կազմված 80 պատգամավորից բաղկացած խորհրդարան, որտեղ մեծամասնություն կազմում էր Դաշնակցությունը։ Բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանը, իսկ գործադիրը կառավարությունն էր, որի նախագահը՝ վարչապետը, ընտրվում էր խորհրդարանի կողմից և պատասխանատու էր նրա առաջ։ Ներկայիս Հայաստանն էլ խորհրդարանական է, վարչապետը հանրապետության առաջին պաշտոնատար անձն է։ Առաջին հանրապետությունից պահպանվել են դրոշը, զինանշանը, օրհներգը։
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.

Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի համար կարևոր ձեռքբերում է. այն հիմք է ազգային ինքնության, անվտանգության, զարգացման և իրավունքների պաշտպանության համար։ Անկախ պետությունը թույլ է տալիս ինքնուրույն լուծել խնդիրները, ստեղծել միջազգային հարաբերություններ, զարգացնել տնտեսությունը և պահպանել մեր ինքնությունը։

Posted in Պատմություն 9, Դասեր

Մայիսյան ճակատամարտները

1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

Հայերը պարտվեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, քանի որ Թուրքական բանակը շատ էր և լավ զինված, իսկ հայերը քիչ էին, հոգնած և չունեին բավարար զենք։ Բացի այդ, շատ գյուղեր արդեն դատարկ էին, և մարդիկ չէին կարողանում օգնություն ցույց տալ բանակին։ Այս ամենի պատճառով հայերը ստիպված էին նահանջել, բայց նրանք կռվեցին շատ քաջ և մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը։


2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը և Ղարաքիլիսան, ունեցան հիմնարար պատմական նշանակություն։ Դրանց շնորհիվ հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը, փրկվեց կործանումից, և ստեղծվեց հնարավորություն հռչակելու Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին։

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես արդարության վերակնգնում

Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում նախատեսված և իրականացված ցեղասպանության հետևանքով զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն հայ: Հարյուր հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, կորցրեցին իրենց տները, ընտանիքները և կյանքերը: Բայց ամենածանրն այն է, որ ավելի քան հարյուր տարի շարունակ այդ ոճրագործությունը շատերը փորձեցին մոռացնել կամ անգամ ժխտել։

Այստեղ է, որ առաջ է գալիս ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Ճանաչումը միայն փաստի արձանագրում չէ,այլ արդարության վերականգնում։ Երբ որևէ երկիր պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը, դա նշանակում է՝ հարգանք զոհերի հիշատակի հանդեպ և ճշմարտության հաստատում։ Ցեղասպանության ժխտումը կրկնակի ցավ է պատճառում, իսկ ճանաչումը դառնում է հոգեբանական և բարոյական հաղթանակ հայ ժողովրդի համար։

Այսօր ավելի քան երեսուն երկիր արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանք են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ուրիշներ։ Սա ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկանում են,որ նման ոճրագործությունները չպետք է մոռացվեն։ Ճանաչումը նաև կարևոր ուղերձ է՝ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն։

Արդարության վերականգնումը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլև ամբողջ մարդկության։ Ցեղասպանության ճանաչումը հիշեցնում է, որ պատմական ճշմարտությունը հնարավոր չէ թաքցնել, և որ ցանկացած ժողովուրդ արժանի է արդարության։

Այպիսով՝ կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի ցավոտ պատմության հանդեպ հարգանք է, իսկ միաժամանակ՝ արդարության վերականգնում։ Դա մեզ ուժ է տալիս հիշելու, չմոռանալու և ապագա սերունդներին փոխանցելու, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։

Posted in Պատմություն 9, Դասեր

Հայոց ցեղասպանություն

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայով»։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Ուկրաինացիներ,Յուդեացիներ, Թուտսիներ, Տամիլներ,

Posted in Պատմություն 9, Դասեր

Համաշխհարային պատերազմի կովկասյան ճակատը

1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Պատերազմի ժամանակ եղան շատ կարևոր ճակատամարտեր։ Մառնայի ճակատում (1914 թ.) դաշնակիցները կանգնեցրին գերմանացիներին։ Գալիպոլիում (1915-1916 թթ.) Անգլիան ու Ֆրանսիան փորձեցին հաղթել Օսմաններին, բայց չհաջողվեց։ Վերդենը և Սոմմեն (1916 թ.) Ֆրանսիայում ամենաարյունալի մարտերն էին։ Իսկ Բրուսիլովյան ճակատամարտը (1916 թ.) ռուսների հաղթանակն էր Ավստրո-Հունգարիայի դեմ։

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Պատերազմից հետո քանդվեցին մեծ կայսրություններ՝ Օսմանյան, Ռուսական, Գերմանական ու Ավստրո-Հունգարական։ Զոհվեցին մոտ 10 միլիոն մարդ։ Գերմանիան պարտվեց ու ծանր պայմանագիր ստորագրեց։ Հայերի համար ամենամեծ հետևանքը եղավ 1915 թ․ ցեղասպանությունը, բայց նաև ձևավորվեցին կամավորական ջոկատներ՝ ինքնապաշտպանության համար։


3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կազմակերպեցին կամավորական ջոկատներ, որոնք կռվում էին ռուսական բանակի կողքին, հիմնականում Կովկասյան ճակատում։

Առաջին ջոկատ – հրամանատար՝ Անդրանիկ Օզանյան Երկրորդ ջոկատ – հրամանատար՝ Դրո (Դրաստամատ Կանայան) Երրորդ ջոկատ – հրամանատար՝ Համազասպ Սրվանձտյանց Չորրորդ ջոկատ – հրամանատար՝ Քեռի (Արշակ Գավաֆյան):