ա. Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ինչ նշանակություն ունեցան հայության համար:
Բուխարեստի պայմանագիրը կնքվել է 1812 թ., իսկ Ադրիանապոլսի պայմանագիրը 1829 թ։ Նաև իր տիրապետության տակ անցան Սև ծովի արևելյան ափերը, ներառյալ Փոթի նավահանգիստը և որոշ այլ տարածքներ։Ադրիանապոլսի պայմանագիրը նման է Թուրքմենչայի պայմանագրին քանի որ հայերը էլի կարող են մուտք ունենալ դեպի Արևելյան Հայաստան և վերաբնակվեց մոտավորապես 74-76 հազար հայ։
բ. Վերլուծիր: Որո՞նք էին 1839 թ. հրովարտակի առանցքային դրույթները: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Թանզիմաթը հայերի համար:
1839 թ. Գյուլհանեի հրովարտակով սկսվեց Թանզիմաթի շրջանը Օսմանյան կայսրությունում։ Հիմնական դրույթներն էին՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, սեփականության իրավունքի պաշտպանություն և հարկային ու զորակոչային համակարգի բարելավում։
Թանզիմաթը կարևոր էր հայերի համար, քանի որ խոստանում էր իրավահավասարություն, սակայն բարեփոխումները հաճախ չիրականացվեցին։ Այդուհանդերձ, դրանք խթանեցին հայ ազգային շարժումների ձևավորումը։
գ. Գնահատիր: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16–րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև
Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը (1878 թ.) նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը պետք է բարեփոխումներ իրականացնի հայկական բնակեցված վիլայեթներում, և դա պիտի արվեր Ռուսաստանի հսկողության ներքո։
Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը (1878 թ. հունիս) պահպանեց նույն պահանջը՝ բարեփոխումներ հայկական վիլայեթներում, բայց հսկողությունը փոխանցվեց բոլոր Մեծ տերություններին՝ Ռուսաստանին, Անգլիային, Ֆրանսիային և այլոց։
Նմանություն՝ երկու հոդվածներն էլ խոսում են հայաբնակ տարածքներում բարեփոխումներ իրականացնելու մասին։Տարբերություն՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը կոնկրետ պահանջում էր Ռուսաստանի հսկողություն, իսկ Բեռլինի պայմանագիրը դրեց անորոշ վերահսկողություն՝ միաժամանակ թույլ տալով Օսմանյան կայսրությանը ձգձգել կամ շրջանցել բարեփոխումները։ Վերջինս զրկեց հայերին հստակ պաշտպանությունից։