Posted in Հասարակություն 8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեքը որևէ առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը չեն սահմանվում բնության կողմից: Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլ նաև հիմնված է կոնկրետ գործողությունների ժամանակ այն ստացած սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք կախված են հասարակական դաշտից, քանի որ մարդը հետաքրքրված է կամ ունի դրա կարիքը:


Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Մեկի համար կարևոր են նյութական արժեքները՝ բարեկեցությունը, հարստությունը, կայուն ֆինանսական վիճակը, կարիերան, իշխանությունը, mientras que ուրիշների համար առաջնային են հոգևոր արժեքները՝ ընտանիքը, հայրենիքը, սերը, ազնվությունը, բարությունը, ընկերները և այլն: Ամեն անձ ընտրում է իր առաջնահերթությունները:


Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Այո, կարծում եմ՝ անհրաժեշտ է։ Երբ ասում եմ գիտելիք, նկատի ունեմ կյանքի գիտելիքը՝ կյանքի նկատմամբ մեր տեսանկյունը, որը արդեն ձևավորված է, և մեր կարծիքը հստակ է։ Կարծում եմ՝ այստեղ կենսափորձն ու գիտելիքը կարող են համընկնել։

Կյանքի մասին գիտելիքի ավելի մեծ պաշար ունենալով և խորապես մտածելուց հետո, մենք ավելի հստակ կարող ենք հասկանալ, թե որ արժեքն ենք կարևորում։ Իհարկե, կենսափորձի ընթացքում մենք արդեն ունենք որոշակի կարծիք՝ արժեքի մասին, բայց որքան մեծանում ենք, այնքան ավելի է փոխվում մեր մտածելակերպը։ Այսպիսով, չի կարելի ասել, որ երիտասարդ մարդիկ չեն կարող գնահատել կամ կարևորել արժեքները, պարզապես նրանց կարծիքը տարիների ընթացքում փոխվում է։


Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը

Աշխարհում առկա են անչափ շատ մարդիկ, և յուրաքանչյուրն ունի իր սեփական կարևորությունները այս կյանքում։ Իմ կարծիքով, ոչ մի արժեք չի կորցնի իր նշանակությունը։

Posted in Հասարակություն 8

Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք մանկությունից ապրում ենք ընտանիքում։Ընտանիքը համարվում է հասարակության հիմք։

Ընտանիքում լինում են որոշ կանոններ։Դրանց բքացակայության դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ։

Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատական անձ, անգամ ընտանիքից դուրս մեծանալիս մարդուն անհրաժեշտ են այն հմտությունները, որոնք կօգնեն իրեն ձևավորել իր ապագան։

Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ծնողները և զավակները։

Լեզուն ազգային ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որը միավորում է ազգը և կոչվում է մայրենի։Մայրենի լեզուն ձևավորում է ազգը։

Կան ժողովուրդներ, որոնք խոսում են մևնույն լեզովով, օրինակ՝ Անգլիան և Ամերկիան խոսում են անգլերենով։ Նաև կան ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝Լեհաստանը և Ռուսաստանը։

Ազգի կարևորագույն հայտանիշներից է նաև կրոնը։Հայերը ազգությունը ընդունելով որպես պետական կրոն իմաստ դրեցին քրիստոնեության մեջ։


Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը:Մշակույթը մարդկույթան հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունն է։

Մշակույթային աժրժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից։Մշակույթակույթային արժեքների լավագույն օրինակները այնուհետև դառնում են այլ ազգերի սեփականությունը։ Դրանց օրինակներ կարող են լինել նաև երգը, պարը, նվագարանները և այլն։

Posted in Հասարակություն 8

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Մարդը հնարավորություն է ունենում իր կյանքը համատեղ ուրիշ մարդդու հետ:Մարդիկ իրարից տարբերվում են բնավորությամբ տեսակներով և այլն։ Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն և անհատականության ձևվավորումմ է:Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն և վեճ: Հակասությունը լինում է շատ թեթև կամ շատ ընդարձակ:Երեխաներին դաստիարակելու համար ծնողները, օգտագործում են դաստիարակության հիմնական մարտարվեստից մեկը կամ մի քանիսը:Բռնապետություն
հոգատարությունառճակատում;
Խաղաղ համակեցություն;
համագործակցություն։

Posted in Հասարակություն 8

Մարդու բնավորության տեսակներ

Ըստ խառնվածքի մարդիկ բաժանվում են չորս խմբի`սանգվինիկ,ֆլեգմատիկ,խոլերիկ ու մելանխոլիկ։
Սանգվինիկ — տաքարյուն.այս տիպին են պատկանում բարձր ակտիվություն ու ռեակտիվություն ունեցող մարդիկ ։ Նրանց բնորոշ է վառ արտահայտված դիմախաղը ու ակտիվ շարժումները։ Սանգվինիկները շատ եռանդուն են,միշտ ձգտում են նոր ասպարեզներում հադես գալ եվ ամենատարբեր իրավիճակներում չեն կորցնում իրենց հավասարակշռությունը: Նրանց համար միեւնույնն է այլոց կարծիքը:Միշտ գերադասում են ինքնուրույնություն ցուցաբերել,շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ։Նրանց հեշտությամբ կարելի է վստահել,նրանց վարքը շատ ճկուն է,իսկ մտավոր կարողությունները`բարձր։Այսպիսի բնավորության տեր  մարդիկ հեշտությամբ են կատարում այն աշխատանքները,որոնք պահանջում են մեծ պատասխանատվություն:Հիանալի մասնագետներ են կառավարման գործում։
Խոլերիկ-դյուրագրգիռ.խոլերիկները ևս չափազանց ակտիվ են,սակայն դժվար են զսպում իրենց հույզերը։Բռնկուն են,վարքի ճկունությունը բավական թույլ է,դրա հետ մեկտեղ համառ են՝միշտ ձգտում են հասնել իրենց նպատակներին։Նրանց բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։Նրանց ավելի հեշտ է աշխատել այն ոլորտներում, որտեղ պահանջվում է ճարպկություն ու արագություն։
Ֆլեգմատիկ-սառնարյուն.արտաքնապես շատ հանգիստ են և հավասարակշռված։Նրանց դժվար է հավասարակշռությունից հանել,քանի որ բավականին զուսպ են ,շատ դժվար են անցնում նոր աշխատանքի։Սիրում են կայունություն ու հաստատունություն։Արտակարգ իրավիճակներում դժվարությամբ են որոշումներ կայացնում։Նրանք օժտված են համբերատարությամբ,ինքնահսկողության մակարդակը բավականին բարձր է։ Դժվարությամբ են հարաբերություններ հաստատում մարդկանց հետ ։Նրանք հաճախ հետաձգում են առաջնային գործերը առանց հիմնավոր պատճառի։Ֆլեգմատիկները անփոխարիելի են մեծ համբերություն պահանջող գործերում։
Մելանխոլիկ-մելամաղձոտ.բնութագրվում է բարձր զգայնությամբ, ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրանց արժանապատվությանը։Նրանց բնորոշ է ցածր ձայնով խոսել,նրանք չեն կարող լավ ղեկավարներ լինել։Ակտիվ չեն,շուտ հոգնում են հատկապես միօրինակ աշխատանքից,վստահ չեն սեփական ուժերի վրա, դժվար են հաղթահարում խնդիրները ։Ընդհանրապես համարվում են թույլ խառնվածքի տեր մարդիկ։

Նկարագրված խառնվածքներից ոչ մեկը չի հանդիպում մաքուր տեսքով.յուրաքանչյուր մարդ իր մեջ պարունակում է բոլոր այս չորս խառնվածքները,պարզապես դրանցից մեկն է գերակշռում նրա բնավորության մեջ,և եթե տվյալ մարդը ֆլեգմատիկ է , դա նշանակում է,որ նրա բնավորության գծերի մեջ գերակշռում է ֆլեգմատիկ խառնվածքով մարդուն բնորոշ հատկանիշները,սակայն մյուս երեք խառնվածքներն էլ առկա են տվյալ մարդու բնավորության գծերի մեջ։

Իմ կարծիքով ես Ֆլեգմատիկ եմ։

Posted in Հասարակություն 8

Հասարակագիտություն

Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից

Մարդը և կենդանական աշխարհը ընդհանուր շատ բաներ ունեն,բայց նաև ունեն տարբերություններ։Մարդը ի տարբերություն կենդանու ունի բանականութոյւն և մտածելու ունակություն(բացառությամբ որոշ կենդանիների)։Ես նաև շատ մեծ տարբերություն եմ համարում այն,որ մարդն կաող է ծիծաղել։Ծիծաղը շատ կարևոր բան է մարդու համար,և գրեթե ամենալավ պահերից է մարդու կյանքում,ցավոք կենդանիները չունեն հնարավորություն նման պահեր ապրելու։Եթե մարդը չի հասկանում և միանգամից դիմումի ֆիզիկական ուժին ապա նա ինչով է տարբերվում կենդանուց։Օգտագերծեք այն ինչը չունեն կենդանիները։


Ինչն է բնորոշ միայն մարդուն

Բանականությունը։ Այսինքն նա կարող է մտածել, խոսել և ընտրություն կատարել։ Մարդը նաև կարող է լինել գեղեցիկ, բայց կենդանիներն էլ կարող լինել գեղեցիկ։

Posted in Հասարակություն 8, Դասեր

Հասարակություն

  հայաստանը ունի 4 հարևան երկիր Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պարսկաստան։

Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին։

1.Մի զարմացեք, եթե կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է: Հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:



2.Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ հանդեպ: Իսկ հողաթափ ուզելով` դուք կվիրավորեք տան տիրոջը:



3. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:

Հետաքրքիր փաստեր Թուրքիայի մասին։

1․ Թուրքիան աշխարհի ամենամեծ «բացօթյա թանգարանն» է: Առաջին հայտնի քաղաքային տիպը բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայում, Կենտրոնական Անատոլիայի Չաթալ քաղաքն է: Ասում են, որ այն հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում: Նաև ժամանակակից Թուրքիայի տարածքում էր Տրոյա քաղաքը:

2․ Աշխարհի յոթ հնագույն հրաշալիքներից երկուսը Թուրքիայում էին. Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասի դամբարանը:

3․ Սուրբ Նիկոլայը, որը նաև հայտնի է որպես Ձմեռ պապ, ծնվել է Պատարա քաղաքում: Նա ծառայել է որպես եպիսկոպոս ՝ Թուրքիայի միջերկրածովյան ափին գտնվող Դեմրե քաղաքում գտնվող եկեղեցում: Եկեղեցին գոյություն ունի մինչ օրս:

Հետաքրքիր փաստեր Ադրբեջանի մասին։

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքն նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ։‌ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։‌ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։

Հետաքրքիր փաստեր Պակիստանի մասին:

Ռանիկոտը գտնվում է Պակիստանում՝ աշխարհի ամենամեծ ամրոցում։ Այն շրջապատող պատերի երկարությունը միայն մի փոքր պակաս է երեսուն կիլոմետր նշագծից:

Հնագետներին հայտնի ամենահին քաղաքակրթությունները ծնվել են ժամանակակից Պակիստանի տարածքներում։

Երկրի վրա գտնվող հինգ ֆուտբոլի գնդակներից չորսը պատրաստված են Պակիստանում:

Պակիստանցի ուսանողները, ովքեր դասից երկու րոպե ուշանում են, պատժվում են ութ ժամ կրոնական ընթերցմամբ:

Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը երբեք չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն (տե՛ս հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին)։